Մայիսի 8-ին՝ Բրյուսելում, Եվրամիության անդամ երկրների դեսպանները հերթական անգամ քննարկել են Վրաստանի հարցը և դիտարկել հնարավոր միջոցները, որոնք կարող են ձեռնարկվել Վրաստանի նկատմամբ, եթե այսպես կոչված «գործակալների մասին» ռուսական օրենքն ընդունվի։ «Ազատություն» ռադիոկայանի Եվրոպական բյուրոյի խմբագիր Ռիկարդ Յոզվիակի խոսքով՝ չի բացառվում նաև վիզայի ռեժիմի ազատականացման կասեցումը:
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Եվրամիության դեսպանները երեկ ևս մեկ անգամ քննարկել են Վրաստանի հարցը, այդ թվում՝ նաև այն միջոցների վերաբերյալ, որոնք կձեռնարկվեն օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման դեպքում։ Չի բացառվում վիզայի ռեժիմի ազատականացման կասեցումը։ Բոլոր տարբերակները քննարկվում են»,- գրել է Յոզվիակը X սոցցանցում։
Լրագրողի խոսքով՝ Եվրամիության անդամ 26 երկրներ մտահոգություն են հայտնել Վրաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, լռել է միայն 27-րդ անդամը՝ Հունգարիան։
«Հնարավոր է, որ շուտով ԵՄ-ն հայտարարություն տարածի, և Հանձնաժողովը կհրապարակի թարմացված տեղեկատվություն այն մասին, թե ինչպես է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կապված ԵՄ-ին միանալու չափորոշիչների հետ»,- ասում է Ռիկարդ Յոզվիակը։
Բացի այդ, լրագրողը հայտնում է, որ ԵՄ դեսպանները «կանաչ լույս են վառել» Վրաստանին 30 միլիոն եվրո հատկացնելու համար, որով երկիրը պետք է ոչ մահաբեր ռազմական օգնություն ձեռք բերի։
Ապրիլի 25-ին Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով կոչ է արել Եվրահանձնաժողովին անհապաղ գնահատել ռուսական օրենքի ազդեցությունը Վրաստանի կողմից վիզայի ռեժիմի ազատականացման չափորոշիչների կատարման վրա, մասնավորապես՝ հիմնարար իրավունքների, որոնք վիզայի ազատականացման քաղաքականության առանցքային բաղադրիչն են։ Բանաձևը պարտադիր բնույթ չունի։ Այն ժամանակ՝
Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին ասել է, որ «ոչ ոք չի խոսում առանց վիզայի ճանպարհորդության դադարեցման մասին», բացառությամբ կոնկրետ բանաձևի և մի խումբ «անպատասխանատու» քաղաքական գործիչների, որոնք «հետաքրքրված չեն մեր երկրի եվրոպական ապագայով»։ Վարչապետ Իրակլի Կոբախիձեն նույնպես գնահատել է վիզայի ռեժիմի ազատականացման վերաբերյալ գրությանը և ասել, որ «դա ծղոտի գին ունի»։
Եվրախորհրդարանը 2017 թվականի փետրվարի 2-ին սատարել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի գործարկմանը։ Որոշումն ուժի մեջ է մտել նույն թվականի մարտի 28-ից։
2024 թվականի ապրիլի 3-ին «Վրացական երազանքը» կրկին օրակարգ բերեց այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքը, որը մեկ տարի առաջ, բազմահազարանոց բողոքի ակցիաների արդյունքում ետ կանչվեց, և եղավ խոստում, որ երբեք չի ընդունվի։ Ռուսական օրենքը պահանջում է անկախ լրատվամիջոցներից և հասարակական կազմակերպություններից, որոնք գործում են միջազգային հիմնադրամների դրամաշնորհային աջակցությամբ և չեն վերահսկվում կառավարության կամ հարակից խմբերի կողմից, գրանցվել որպես օտարերկրյա գործակալներ:
Չնայած հասարակության բողոքներին և միջազգային կոչերին, «Վրացական երազանքը» խորհրդարանից ետ չի կանչել օրենքի նախագիծը և այն արդեն երկու ընթերցմամբ ընդունել է։ Վերջնական քննարկումները տեղի կունենան մայիսի 13-ի աշխատանքային շաբաթվա ընթացքում։