Եվրոպական խորհրդարանը 425 ձայնով հավանություն է տվել հինգ քաղաքական խմբերի՝ «Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքը վերաներկայացնելու փորձի և քաղաքացիական հասարակությունը սահմանափակելու» մասին բանաձևին։ Բանաձևի ընդունմանը դեմ են եղել 25 պատգամավորներ, իսկ 30-ը ձեռնպահ են մնացել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Թրամփի խոսքով՝ հանածոների վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու համար փետրվարի 28-ին կհանդիպի Զելենսկիի հետ
- 2 Իռլանդիայից արտաքսվել է Վրաստանի 32 քաղաքացի
- 3 Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնին ասել է, որ ԱՄՆ-ը «քանդում է» աշխարհակարգը
- 4 Հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների գրանցումը կսկսվի մարտի 10-ից
- 5 «Բիթքոյնի գործով» Բաչիաշվիլիի նկատմամբ կիրառված գրավը դատարանը փոխարինել է կալանքով
- 6 Պուտինը շնորհավորել է Գյունբային օկուպացված Աբխազիայի այսպես կոչված նախագահ ընտրվելու կապակցությամբ
Եվրոպական խորհրդարանը կտրականապես դատապարտում է «Վրացական երազանքի» նախաձեռնած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը և նշում, որ այն անհամատեղելի է Եվրոպական միության արժեքներին, ժողովրդավարական սկզբունքներին և հակասում է Եվրոպական միությանն անդամակցելու Վրաստանի հավակնություններին։
Քանի դեռ ռուսական օրենքը Վրաստանի իրավական համակարգի մաս կկազմի, Եվրոպական խորհրդարանը նշում է, որ չպետք է բանակցություններ սկսել երկրի՝ Եվրամիությանն անդամակցելու շուրջ։ Ըստ այդմ՝ Եվրոպական խորհրդարանը կոչ է անում Վրաստանի իշխանություններին դադարեցնել ռուսական օրենքի քննարկումը։
Եվրոպական խորհրդարանը դատապարտում է այն փաստը, որ Վրաստանի կառավարությունը ոգեշնչված է Ռուսաստանի «օտարերկրյա գործակալների» օրենքով, որը միտումնավոր պիտակավորում և վարկաբեկում է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և ակտիվիստներին։
Այն օգտագործվում է նաև Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի դեմ հակազդեցությունը ճնշելու և երկրում մնացած քննադատական ձայները լռեցնելու համար:
Բանաձևի ամբողջական տեքստին զուգահեռ նրանք սատարել են նաև դրանում նախաձեռնված լրացումները, որոնց համաձայն՝ Եվրոպական խորհրդարանը.
- Հորդորում է Հանձնաժողովին անհապաղ գնահատել Վրաստանի «օտարերկրյա գործակալների» օրենքի ազդեցությունը Վրաստանի կողմից վիզայի ռեժիմի ազատականացման չափորոշիչների, մասնավորապես՝ հիմնարար իրավունքների կատարման վրա, որոնք վիզայի ազատականացման քաղաքականության որոշիչ բաղադրիչն են։
- Դատապարտում է Վրաստանի միակ օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի անձնական դերը ներկայիս քաղաքական ճգնաժամում և արևմտյան կողմնորոշում ունեցող երկրի կուրսը հօգուտ Ռուսաստանի խարխլելու ևս մեկ փորձի մեջ։ Կրկնում է իր կոչը Խորհրդի և Եվրամիության ժողովրդավարական գործընկերներին՝ դիտարկելու Իվանիշվիլիի նկատմամբ անձնական պատժամիջոցներ սահմանելու հարցը՝ Վրաստանում քաղաքական գործընթացի վատթարացման գործում նրա դերի և ժողովրդի շահերի դեմ աշխատելու համար։
- Կրկին կոչ է անում Վրաստանի իշխանություններին մարդասիրական նկատառումներով ազատ արձակել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին և թույլ տալ նրան պատշաճ բուժում ստանալ արտերկրում։ Ընդգծում է, որ նրա գործն ավելի պարզ է դարձնում արդարադատության համակարգում իրական բարեփոխումներ իրականացնելու կարևորությունը։
- Կոչ է անում «Վրացական երազանքի» մեծամասնությանը չեղյալ համարել ԼԳԲՏՔ իրավունքները սահմանափակող սահմանադրական օրինագիծը, որը հարձակում է ոչ միայն ԼԳԲՏՔ համայնքի, այլև խոսքի ազատության և ազատ քաղաքացիական հասարակության վրա։
«Սա Եվրոպական խորհրդարանի պատգամավորների վերջին վիրավորանքն է վրաց ժողովրդի նկատմամբ, ինչը տխուր իրականություն է։
Հունիսին Եվրոպական խորհրդարանի ընտրություններ են։ Հուսով եմ, որ Եվրոպական միության քաղաքացիները ավելի լավ որոշում կկայացնեն և համապատասխան մանդատը կհանձնեն համապատասխան անձանց»,- այսպես է արձագանքել Վրաստանի խորհրդարանի նախագահը այսօր ընդունված բանաձևին։
Ըստ Շալվա Պապուաշվիլիի՝ այս քաղաքական փաստաթուղթը «ոչ մի գործադիր գործառույթ ու ուժ չունի»։
2024 թվականի ապրիլի 3-ին «Վրացական երազանքը» կրկին օրակարգ բերեց այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքը, որը մեկ տարի առաջ բազմահազարանոց բողոքի ակցիաներից հետո ետ կանչվեց, և եղավ խոստում, որ այն երբեք չի ընդունվի։ «Ռուսական օրենքը» պարտավորեցնում է անկախ լրատվամիջոցներին և ոչ կառավարական կազմակերպություններին, որոնք աշխատում են միջազգային կազմակերպությունների դրամաշնորհային աջակցությամբ և չեն վերահսկվում կառավարության կամ նրա հետ կապված խմբերի կողմից, գրանցվել որպես օտարերկրյա գործակալ։
