Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության խոսնակ Պիտեր Ստանոն ևս մեկ անգամ վերահաստատել է Եվրամիության անհանգստությունը Վրաստանում այսպես կոչված գործակալների մասին ռուսական օրենքի ուժի մեջ մտնելու պատճառով և հայտարարել, որ քննարկվում է կառավարությանը տրամադրվող օգնությունը դադարեցնելու հարցը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
Իսպանական Europa Press հրատարակությանը Պիտեր Ստանոն ասել է, որ Եվրամիությունը «շատ անհանգստացած է Վրաստանում վերջին ժամանակահատվածում զարգացած իրադարձություններով», և որ ռուսական օրենքի ուժի մեջ մտնելը «նահանջ» է ԵՄ-ին ինտեգրվելու ուղղությամբ երկրի քայլերում։
Ըստ Պիտեր Ստանոյի՝ կարճաժամկետ հեռանկարում Եվրամիությունն արդեն կրճատել է քաղաքական շփումները Վրաստանի իշխանությունների հետ՝ բացառությամբ այն դեպքերի, «որոնք կենտրոնացած են ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու համար»։
«Մենք քննարկում ենք կառավարությանը տրամադրվող ֆինանսական օգնությունը դադարեցնելու հնարավորությունը», - նշել է Ստանոն այն բանից հետո, երբ ասել է, որ Եվրամիությունն արդեն սառեցրել է 30 միլիոն եվրոն, որը նախատեսված էր Եվրոպայի խաղաղության մեխանիզմի շրջանակներում ռազմական օգնության համար:
Երկու օր առաջ Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարեց, որ ԱՄՆ-ը կդադարեցնի 95 միլիոն դոլարի օգնությունը Վրաստանի կառավարությանը՝ հակաժողովրդավարական գործողությունների և կեղծիք պարունակող հայտարարությունների պատճառով, որոնք չեն համապատասխանում ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին անդամակցելու նորմերին։
Մայիսի 28-ին, չնայած միջազգային գործընկերների կոչերին և բազմահազարանոց բողոքի ցույցերին, «Վրացական երազանքը» հաղթահարեց նախագահի վետոն և ի վերջո ընդունեց ռուսական օրենքը։ Օրենքը օտարերկրյա ուժի շահերի կրող է ճանաչում բոլոր այն հասարակական և լրատվական կազմակերպությունները, որոնց եկամուտների 20%-ից ավելին ստացվել է միջազգային կազմակերպությունների դրամաշնորհներից։ Հարյուրավոր կազմակերպություններ հայտարարել են, որ չեն ենթարկվելու ռուսական օրենքին։
Ռուսական օրենքը վիճարկվել է Սահմանադրական դատարանում։ Եթե դրա գործողությունը չդադարեցվի, ապա սեպտեմբերի 2-ից կկիրառվեն խոշոր տուգանքներ ՀԿ-ների և լրատվամիջոցների նկատմամբ։
