Եվտուշենկովն անմիջականորեն Բայդենի ընտանիքի մտերիմներից է․ Կոբախիձե

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Դավիթ Խիդաշելին և Վլադիմիր Եվտուշենկովը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ ռուս օլիգարխ Վլադիմիր Եվտուշենկովն Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի ընտանիքին մոտ կանգնած անձանցից է, և նրա գործընկեր Դավիթ Խիդաշելիի՝ որպես Վրաստանի պաշտպանության նախարարի խորհրդական աշխատելու հետ կապված «շահարկումների հիմք չկա»։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Վարչապետի խոսքով՝ Խիդաշելին ոչ մի տեղեկության, հատկապես գաղտնի տեղեկության հասանելիություն չի ունեցել։

«Ինչ վերաբերում է մեր որոշմանը, ապա մենք պատասխանատու ենք մեր որոշումների համար։ Ի վերջո, մենք քննարկեցինք այս թեմայի շուրջ։ Որոշ աշխատանքային հարաբերություններ են եղել, որոնք ավարտվել են փետրվարից։

Այստեղ ասվեց, որ այդ անձը Եվտուշենկովի մտերիմն է, ով Բայդենների ընտանիքին մոտ կանգնած մարդ է, և ես կարծում եմ, որ այստեղ շահարկումների հիմքեր չկան։ Եվտուշենկովն անմիջականորեն մտերիմ է Բայդենների ընտանիքի հետ։ Ամերիկան ​​պատժամիջոցներ չի կրառել, քանի որ կան սերտ կապեր ամերիկյան քաղաքական էլիտայի, այդ թվում՝ Բայդենի ընտանիքի հետ: Ուստի, կարծում եմ, այստեղ շահարկումներն ավելորդ են։

Չգիտեմ՝ նա ռուսամետ էր, թե ոչ [Դավիթ Խիդաշելին], բայց նորից կրկնեմ՝ այս անձը կապ ունի Եվտուշենկովի հետ, ով ամերիկյան քաղաքական էլիտայի հետ առնչվող անձնավորություն է։ Պաշտպանության նախարարը չի տեսել նրա՝ նախարարության հետ աշխատանքը շարունակելու անհրաժեշտությունը»,- լրագրողներին ասել է Կոբախիձեն։

Ռուս օլիգարխի գործընկեր Դավիթ Խիդաշելին 2020 թվականից մինչև 2024 թվականի փետրվարի 9-ը աշխատել է որպես Վրաստանի պաշտպանության նախարարի խորհրդական։ 2022 թվականի ապրիլին Վրաստանի կառավարությունը նրա ընկերությանը Ռաճայում և Քվեմո Սվանեթիում 49 տարով 104 712 հեկտար անտառ է փոխանցել։ Նա 2007-2014 թվականներին եղել է Եվտուշենկովին պատկանող ռուսական «Սիստեմա» կորպորացիայի փոխնախագահը։

«Սիստեման» խոշոր կոնգլոմերատ է, որն աջակցում է Ղրիմի բռնակցմանը։ Այն ներառում է «Կրոնշադտ» ընկերությունը, որը 2021 թվականից արտադրում է ռազմական անօդաչու սարքեր և սպասարկում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։ «Սիստեմայի» սեփականատերը միլիարդատեր գործարար, Պուտինի մերձավոր շրջապատի անդամ Վլադիմիր Եվտուշենկովն է։ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո օլիգարխի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, Ուկրաինայի և Նոր Զելանդիայի կողմից։ 2023 թվականի նոյեմբերին հայտնի դարձավ, որ «Սիստեման» պատժամիջոցների է ենթարկվել նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից։ Սակայն ինքը՝ Վլադիմիր Եվտուշենկովը, ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների ենթարկված ռուս միլիարդատերերի թվում չէ։

The New York Post-ը մեկ ամիս առաջ հոդված էր հրապարակել, որում ասվում էր, որ Վլադիմիր Եվտուշենկովը դարձյալ խուսափել է այն ֆինանսական պատժամիջոցներից, որոնք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը սահմանել է ավելի քան 500 անհատների և ընկերությունների նկատմամբ՝ կապված ռուս այլախոհ և Կրեմլի քննադատ Ալեքսեյ Նավալնիի մահվան և Ուկրաինայում ընթացող պատերազմի հետ։ The New York Post-ը գրում է, որ Վլադիմիր Եվտուշենկովն հավանաբար կապեր ունի Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի հետ, ում հետ օլիգարխը հանդիպել է 2012 թվականի մարտին՝ Նյու Յորքում, իսկ 2013 թվականի հունվարին՝ Վաշինգտոնում։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):