Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո պատժամիջոցների ենթարկված ռուս օլիգարխ Վլադիմիր Եվտուշենկովի գործընկեր Դավիթ Խիդաշելին, 2020 թվականից մինչև 2024 թվականի փետրվարի 9-ը, աշխատել է որպես Վրաստանի պաշտպանության նախարարի խորհրդական։ Այս ընթացքում պաշտպանության նախարարներն էին Իրակլի Ղարիբաշվիլին և Ջուանշեր Բուրճուլաձեն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 3 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 4 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 5 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 6 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
Իրակլի Ղարիբաշվիլին պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնում է 2019 թվականի սեպտեմբերից։ Ղարիբաշվիլիի վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո Ջուանշեր Բուրճուլաձեն զբաղեցրել է պաշտպանության նախարարի պաշտոնը։
«Պաշտպանության նախարարությունում պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Խիդաշելիի աշխատանքի վերաբերյալ մամուլում տարածված տեղեկատվության հետ կապված հանրությանն ամբողջական տեղեկություն տրամադրելու նպատակով, ցանկանում ենք պարզաբանել հետևյալը՝ 2020 թվականից մինչև 2024 թվականի փետրվարի 9-ը Դավիթ Խիդաշելին աշխատել է ՊՆ-ում որպես խորհրդական։ Գործող պաշտպանության նախարարի լիազորությունների կասեցումից հետո, օրենսդրության համաձայն, «Քաղաքացիական ծառայության մասին» Վրաստանի օրենքի 81-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն Դավիթ Խիդաշելիի վարչական պայմանագիրը խզվել է և այդ ժամանակվանից նա այլևս չի աշխատում ՊՆ-ում»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունը նշում է, որ Դավիթ Խիդաշելին պաշտպանության նախարարությունում աշխատելու ընթացքում պետական գաղտնի տեղեկատվության հասանելիություն չի ունեցել։
Օրենսդրության համաձայն, երբ նախարարը հրաժարական է տալիս, նրա խորհրդականները ինքնաբերաբար ազատվում են աշխատանքից։ Ըստ այդմ՝ Խիդաշելիին նախ Ղարիբաշվիլին է նշանակել խորհրդական, ապա Բուրճուլաձեն։
Վրաստանի կառավարության 2015 թվականի ապրիլի 20-ի N176 որոշման համաձայն՝ դիվանագիտական անձնագրեր են տրվում Վրաստանի պաշտպանության նախարարության և նրա համակարգում գործող հանրային իրավունքի իրավաբանական անձանցից ոչ ավելի, քան 15 աշխատակիցների՝ հիմնվելով համապատասխան գերատեսչության ներկայացման վրա։ Նույն որոշման համաձայն՝ դիվանագիտական անձնագիր է տրամադրում Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Դավիթ Խիդաշելին ունե՞ր Վրաստանի դիվանագիտական անձնագիր. պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունները չեն մեկնաբանում այս հարցը։
Դավիթ Խիդաշելին 2007-2014 թվականներին եղել է ռուսական «Սիստեմ» կորպորացիայի փոխնախագահը։ «Սիստեմը» խոշոր կոնգլոմերատ է, որն աջակցում է Ղրիմի բռնակցմանը։ Այն ներառում է «Կրոնշադտ» ընկերությունը, որը 2021 թվականից արտադրում է ռազմական անօդաչու սարքեր և սպասարկում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։
«Սիստեմայի» սեփականատերը Վլադիմիր Եվտուշենկովն է։ Ուկրաինայում պատերազմ սկսվելուց հետո նա պատժամիջոցների է ենթարկվել՝ Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, Ուկրաինայի, Նոր Զելանդիայի կողմից։ Եվտուշենկովը Պուտինի ամենամոտ մարդկանցից է։ 2023 թվականի նոյեմբերին հայտնի դարձավ, որ «Սիստեմը» պատժամիջոցների է ենթարկվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից։ ԱՄՆ գանձապետարանի արտաքին ակտիվների վերահսկողության գրասենյակի (OFAC) հայտարարության մեջ «Սիստեմը» նշվում է որպես ռուսական խոշորագույն հանրային դիվերսիֆիկացված հոլդինգային ընկերություններից մեկը։
Եվտուշենկովը և Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին մտերիմ հարաբերություններ ունեն։ 2022 թվականին, համացանցում տարածված գաղտնի ձայնագրության համաձայն՝ Դավիթ Խիդաշելին եղել է Եվտուշենկովի և Իվանիշվիլիի «մեսենջերը»։
Խիդաշելին այսպես կոչված քարտեզագիրների գործի (Դավիթ Գարեջիի գործ) գլխավոր դերակատարն է։