Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) կոչ է անում Վրաստանի իշխանություններին կատարել Եվրամիության 12 հանձնարարականները՝ «երկրին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալու համար, որին նա իրավամբ ձգտում է»։ Այս մասին ասվում է բանաձևում, որն ընդունվել է վեհաժողովի կողմից՝ հունվարի 26-ին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 4 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 5 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
«Վեհաժողովը ողջունում է Վրաստանի առաջընթացն իր պարտավորությունների կատարման հարցում և կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին իրականացնել մնացած հանձնարարականները և արձագանքել այս բանաձևում արտահայտված մտահոգություններին»: Այս առումով՝
Վեհաժողովը շարունակում է մտահոգված լինել երկրում ծայրահեղ քաղաքական բևեռացվածությամբ, որն ազդում է բարեփոխումների և շահագրգիռ կողմերի մասնակցության վրա երկրի հետագա ժողովրդավարական համախմբման և եվրաատլանտյան ինտեգրման համար անհրաժեշտ բարեփոխումներին:
Վեհաժողովը կոչ է անում իշխանություններին իրականացնել դատական համակարգի անկախ գնահատական՝ առաջնորդելու ապագա բարեփոխումները, որպեսզի ապահովված լինի երկրի դատական համակարգի անկախությունը»,- ասվում է փաստաթղթում։
Բանաձևում անդրադարձ կա նաև Վրաստանում ԶԼՄ-ների հետ կապված վերջին զարգացումներին և այս ուղղությամբ արտահայտված մտահոգություններին։ Վեհաժողովը կոչ է անում իշխանություններին ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը՝ լրատվամիջոցների շուրջ լարվածությունը թուլացնելու համար։
Վեհաժողովը ևս մեկ անգամ հայտնում է իր լիակատար աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը միջազգայնորեն ճանաչված շրջանակներում և դատապարտում է Ռուսաստանի Դաշնության կողմից Վրաստանի շրջանների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի անօրինական օկուպացիան և սողացող բռնակցումը։
2022 թվականի հունիսի 23-ին Եվրամիության 27 անդամ երկրների որոշմամբ Ուկրաինային և Մոլդովային շնորհվել է ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ, իսկ Վրաստանին՝ եվրոպական հեռանկար։ Եվրամիությունը պատրաստ է Վրաստանին տալ թեկնածուի կարգավիճակ, հենց որ նա կատարի Եվրահանձնաժողովի կողմից սահմանված 12 հանձնարարականները։ Նշված առաջարկություններից են ապաօլիգարխացումը, քաղաքական բևեռացման վերացումը, դատաիրավական բարեփոխումների իրականացումը, հակակոռուպցիոն ծառայության ուժեղացումը, լրատվամիջոցների միջավայրի բարելավումը և թափանցիկ ընթացակարգով անկախ հանրային պաշտպանի ընտրությունը։ «Վրաստանի բարեփոխումների ասոցիացիայի» (GRASS) զեկույցի համաձայն՝ 2023 թվականի հունվարի 15-ի դրությամբ հանձնարարականներից վեցը՝ ներառյալ հանրային պաշտպանի ընտրությունը և լրատվամիջոցների միջավայրի բարելավումը, ընդհանրապես չեն իրականացվել: Իրականացվել է միայն մեկ հանձնարարական, երեքը՝ որոշ չափով, իսկ երեքը՝ մեծ մասամբ։
Եվրահանձնաժողովը Վրաստանի կողմից հանձնարարականների կատարման գնահատականը կպատրաստի մինչև 2023 թվականի աշուն։
