Facebook սոցիալական ցանցում ոստիկաններին հայհոյելու համար Բեքա Գրիգորիադիսը տուգանվել է 800 լարիով

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Լուսանկարը՝ «Ինտերպրեսնյուս» գործակալության

Թբիլիսիի քաղաքային դատարանը «գործակալների մասին» ռուսական օրենքի դեմ մարտին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալված Լազարե Գրիգորիադիսի հորը՝ Բեքա Գրիգորիադիսին, օրինախախտ է ճանաչել Facebook-ում ոստիկաններին հայհոյելու համար և տուգանել 800 լարիով։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Հունիսի 7-ին ներքին գործերի նախարարության զբոսաշրջության անվտանգության տեսուչը Գրիգորիադիսի նկատմամբ արձանագրություն է կազմել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 166-րդ և 173-րդ հոդվածներով, որոնք վերաբերում են մանր խուլիգանությանը և ծառայողական պարտականությունները կատարելիս ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելուն կամ նրան վիրավորելուն։ Արձանագրության համաձայն՝ հունիսի 3-ին Բեքա Գրիգորիադիսը սոցցանցում վիրավորել է ոստիկաններին, մասնավորապես՝ նրանց հասցեին օգտագործել է «հայհոյանք նշանակող վիրավորական բառեր»։

Ինչպես հայտարարել է փաստաբան Նեստան Լոնդարիձեն, Facebook-ում հրապարակված տեսանյութում Բեքա Գրիգորիադիսը խոսել է ոստիկանության մասին և չի նշել կոնկրետ ոստիկանի անուն և ազգանուն, թեև դատարանում որպես վկա հարցաքննված իրավապահն ասել է, որ կատարվածն ընկալել է որպես իրեն հասցված վիրավորանք։

Դատավոր Կոբա Չագունավան Բեքա Գրիգորիադիսին իրավախախտ է ճանաչել միայն մանր խուլիգանության մասով։ Ինչպես պարզաբանել է նա, ոստիկանին վիրավորելու փաստը չի եղել նրա պարտականությունները կատարելու ժամանակ։

Վրացական դատարանները սոցիալական ցանցերում արված հայտարարությունների համար տուգանքի պրակտիկա են սահմանել։ 2023 թվականի մարտին Թբիլիսիի քաղաքային և Քութայիսիի վերաքննիչ դատարանները երկու քաղաքացու ճանաչել են օրինախախտ՝ Tik-Tok-ում և Facebook-ում ոստիկաններին հայհոյելու համար։ Մեկին պարտավորեցրել են 2000 լարի տուգանք վճարել, մյուսին՝ 2500 լարի։

Իրակլի Միլաձեն Tik-Tok սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որտեղ խիստ բողոք է հայտնել Թբիլիսիի տրանսպորտային քաղաքականության դեմ և դիմել Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեին։ Նա քննադատել է մարդկանց, ովքեր երթևեկում են հասարակական տրանսպորտի համար նախատեսված գոտիով, որտեղ տեղաշարժն արգելված է ցանկացած անձի՝ անկախ նրա զբաղեցրած պաշտոնից, և հայհոյել է ոստիկաններին, ովքեր ընտրողաբար տուգանում են քաղաքացիներին, մինչդեռ պետական ​​գերատեսչությունների աշխատակիցներին և մերձավոր անձանց պատասխանատվության չեն ենթարկում։ Թբիլիսիի քաղաքային դատարանը սոցիալական ցանցերը համարել է հանրային հավաքների վայր, որտեղ ցանկացած անձ «պարտավոր է պահպանել հասարակության կողմից ընդունված էթիկայի և բարոյականության նորմերը»։ Դատարանը հայտնել է, որ կոնկրետ ոստիկանը տեսել է Իրակլի Միլաձեի հրապարակած տեսանյութը և այն ընկալել որպես վիրավորանք։

Քութայիսիի վերաքննիչ դատարանը օրինախախտ է ճանաչել այն քաղաքացուն, ով ֆեյսբուքյան իր անձնական էջում գրառում է կատարել և «պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող անպարկեշտ խոսքերով վիրավորել ոստիկաններին»։

«Հասարակական շփման, հավաքի համար և ամենահարմարավետ վայրերից մեկը սոցիալական ցանցն է, և որպեսզի հասարակությունը դառնա մանր խուլիգանության փաստի ականատես, ամենևին էլ պետք չէ ֆիզիկապես ականատես լինել այս փաստին, երբ օրենքով նախատեսված օրենքի խախտման բոլոր նշաններն արտահայտվում են սոցցանցում անձի կատարած գործողությամբ»,- պարզաբանել է Վերաքննիչ դատարանը։

Դատարանը համարել է, որ ոստիկանին վիրավորելու ժամանակն ու հանգամանքները նշանակություն չունեն։

Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի գնահատմամբ՝ դատարանի կողմից ընդունված այս որոշումները վտանգավոր նախադեպեր են, որոնք հակասում են խոսքի և արտահայտվելու ազատության գործող չափանիշներին։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։