«Չնայած այն հանգամանքին, որ այս գործողության ետևում կանգնած մարդիկ փորձել են քողարկել իրենց ինքնությունը և համակարգումը, մեր հետաքննությունը կապեր է հայտնաբերել Վրաստանի կառավարության ռազմավարական հաղորդակցության դեպարտամենտի հետ», - հայտարարել է Meta ընկերությունը, որին պատկանում են Facebook-ը և Instagram-ը:
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Թրամփի խոսքով՝ հանածոների վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու համար փետրվարի 28-ին կհանդիպի Զելենսկիի հետ
- 2 Իռլանդիայից արտաքսվել է Վրաստանի 32 քաղաքացի
- 3 Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնին ասել է, որ ԱՄՆ-ը «քանդում է» աշխարհակարգը
- 4 Հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների գրանցումը կսկսվի մարտի 10-ից
- 5 «Բիթքոյնի գործով» Բաչիաշվիլիի նկատմամբ կիրառված գրավը դատարանը փոխարինել է կալանքով
- 6 Պուտինը շնորհավորել է Գյունբային օկուպացված Աբխազիայի այսպես կոչված նախագահ ընտրվելու կապակցությամբ
Meta-ի կողմից այսօր հրապարակված զեկույցն ընդգրկում է այս տարվա առաջին եռամսյակը և ներառում է գաղտնի ազդեցության գործողությունները Միացյալ Նահանգներում և Վենեսուելայում, Իրանում, Չինաստանում, Վրաստանում, Բուրկինա Ֆասոյում և Տոգոյի Հանրապետությունում:
Meta-ն դադարեցրել է Facebook-ի 80 հաշիվ, 26 էջ, 9 խումբ և երկու Instagram-ի հաշիվ՝ Վրաստանում համակարգված ոչ իրական վարքագծի դեմ քաղաքականության խախտման համար։
«Վրաստանում ստեղծված այս ցանցը թիրախավորել է բազմաթիվ հավելվածներ, այդ թվում՝ Facebook-ը, Instagram-ը և TikTok-ը։ Այն կենտրոնացած էր երկրի ներքին լսարանի վրա։
Այս գործունեության ետևում կանգնած մարդիկ կեղծ հաշիվներ էին օգտագործում՝ հորինված անձեր ստեղծելու, խմբեր և էջեր կառավարելու, իրենց սեփական կոնտենտը հավանելու և մեկնաբանելու համար՝ այն ավելի հայտնի դարձնելու համար:
Այս էջերն ու խմբերն իրենց դիրքավորել են որպես տեղական, անկախ, իշխանամետ խմբեր։ Ցանցը գործում էր օրական 24 ժամ՝ հեռարձակելով կոնտենտ, որն աջակցում է Վրաստանի ներկայիս կառավարությանը, այդ թվում՝ տարածելով կոնտենտ պաշտոնական պետական էջերից և կառավարամետ ԶԼՄ-ների հաղորդումներից:
Նրանք նաև կիսում էին ընդդիմության հասցեին հնչեցրած քննադատությունները, հատկապես վերջին հրապարակային բողոքի ակցիաների ժամանակ՝ կապված այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին օրենսդրական առաջարկի հետ, որն արդեն ետ է կանչվել:
Փաստորեն, այս օպերացիան իրական ժամանակում արձագանքում էր բողոքի իրադարձություններին, այդ թվում՝ գիշերը։ Այն մարդիկ, որոնք կանգնած են եղել այս ցանցի ետևում, հոդվածներ և մեկնաբանություններ են հրապարակել հիմնականում վրացերենով»,- ասվում է զեկույցում։
Meta-ն բացահայտել է այդ գործունեությունը տարածաշրջանում ենթադրյալ համակարգված ոչ իրական վարքագծի ներքին հետաքննության միջոցով: Facebook-ում և Instagram-ում գովազդային գրառումների վրա ծախսվել է մոտ 33 500 դոլար։
«Համակարգված ոչ իրական վարքագիծ» տերմինը նկարագրում է հանրային բանավեճը շահարկելու փորձ՝ օգտագործելով սոցիալական մեդիա հարթակները՝ ռազմավարական (ներառյալ քաղաքական) նպատակներին հասնելու համար: Նման գործողության մեջ գլխավոր դերը խաղում են կեղծ հաշիվներն ու էջերը։
Սա առաջին դեպքը չէ, երբ Վրաստանում բացահայտվում է համակարգված ոչ իրական վարքագիծ։ 2020 թվականին չեղարկված հարյուրավոր հաշիվների թվում էին ավելի քան 700 էջեր և խմբեր՝ կապված Կոկա Կանդիաշվիլիի «ԷSպերսոնա»-ի հետ՝ Facebook-ում և Instagram-ում։ Ավելի վաղ՝ 2019 թվականին, Facebook-ը դադարեցրել էր 39 հաշիվ, 344 էջ, 13 խումբ և 22 Instagram հաշիվ։ Այս խմբերն իրենց դիրքավորում էին որպես լրատվական գործակալություններ, քաղաքական կուսակցություններ, ակտիվիստական խմբեր և հասարակական գործիչներ: Նրանց գրառումները հիմնականում վերաբերում էին ընտրություններին, կառավարության քաղաքականությանը, քաղաքացիական ծառայողների, ընդդիմության և տեղական ակտիվիստների քննադատությանը: Այն ժամանակ Facebook-ի քննչական խումբն այս գործունեությունը կապում էր «Պանդա» գովազդային ընկերության և «Վրացական երազանքի» կառավարության հետ։
