Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն դեմ է Ուկրաինայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելուն։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին հիմք կդառնա Երրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկի համար։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 4 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 5 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
- 6 Ճիաթուրայում ձերբակալվել է ցույցի մասնակից 4 հանքափոր․ նրանց սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում
«Քանի դեռ ես Սլովակիայի Հանրապետության վարչապետն, հոգ կտանեմ այն մասին, որ այն պատգամավորները, որոնց նկատմամբ ես քաղաքական վերահսկողություն ունեմ որպես կուսակցության նախագահ, երբեք չհամաձայնեն Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին»,- ասել է Ֆիցոն։
Բացի այդ, Սլովակիայի վարչապետը համաձայն է, որ Ուկրաինան դառնա Եվրամիության անդամ։
Հոկտեմբերի 3-ին ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Կիևում էր և նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ ճեպազրույցում ասել է, որ Ուկրաինան ավելի մոտ է ՆԱՏՕ-ին, քան երբևէ։ Ռյուտեի խոսքով՝ այս մերձեցումը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ երկիրը չի դարձել դաշինքի անդամ։
Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան կենտրոնացած է ՆԱՏՕ-ի հրավերի վրա, և իր կառավարությունն ամեն ինչ կանի հրավերը ստանալու համար։ «Ուկրաինան կարող է դառնալ ՆԱՏՕ-ի 33-րդ անդամը, ուկրաինացիներն արժանի են դրան»,- ասել է Զելենսկին։
Նախկինում Կոմունիստական կուսակցության անդամ Ռոբերտ Ֆիցոն խոսում է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին և կարծում է, որ Արևմուտքը ձգձգում է Ուկրաինայի պատերազմը՝ Ռուսաստանին թուլացնելու համար։
«Ռազմական հակամարտություն է ընթանում Սլովակիայի հարևան երկրում, որտեղ իրականում սպանվում են սլավոնները, և որտեղ Եվրոպան զգալիորեն աջակցում է այդ սպանությանը... Խնդրում եմ, մի տուժեք այս ռուսաֆոբիայից: Եկեք, երբ մենք դրականորեն ենք խոսում Կարմիր բանակի կամ նախկին Խորհրդային Միության մասին, անմիջապես մի ասեք, որ մենք Պուտինի գործակալներն ենք»,- տեղական լրատվամիջոցներին ասել է Ֆիցոն։
Նա նաև ասել է, որ հաջորդ տարի կայցելի Մոսկվա՝ նշելու Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակը:
Ռոբերտ Ֆիցոն քննադատել է Ուկրաինա ներխուժելուց հետո Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները և Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելը։ Նրա ներկայիս վարչապետի մանդատը ավարտվում է 2027 թվականին։
ՆԱՏՕ-ում նոր երկրի վերջնական ընդունումը պահանջում է անդամ բոլոր երկրների խորհրդարանների հավանությունը։ Ամենավերջինը դաշինքին միացել են Շվեդիան և Ֆինլանդիան, չնայած այն հանգամանքին, որ Թուրքիան և Հունգարիան ամիսներ շարունակ արգելափակեցին այս որոշումը։
