«Ֆորմուլա» հեռուստաընկերությունը փակում է հաղորդումների մի մասը

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Ֆորմուլա» հեռուստաընկերությունը փետրվար-մարտ ամիսներին կփակի հաղորդումների մի մասը։ Ըստ ալիքի ղեկավարության՝ ստեղծված խնդիրների պատճառով հեռարձակումն անցնում է նոր ձևաչափի՝ կրճատելով աշխատակիցների թիվը և եթերում թողնելով միայն լրատվական ու վերլուծական բովանդակությամբ հաղորդումները։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Այս որոշմանը զուգահեռ մենք պետք է վերակազմավորվենք, սահմանափակենք ալիքի ժամանցային սեգմենտը, օպտիմալացնենք անձնակազմը։ Արդյունքում՝ կադրային ռեսուրսների կրճատում կլինի, ցավոք, հրաժեշտ կտանք մեր թիմի շատ կարևոր հատվածին։ Սա ծանր փաստ է «Ֆորմուլայի» համար, քանի որ այս ալիքի յուրաքանչյուր աշխատակից միշտ լավ է հասկացել, թե որտեղ է աշխատել, ինչ դժվար իրավիճակում պետք է հայտնվի և որն է «Ֆորմուլայի» առաքելությունը։ Մենք բարձր ենք գնահատում նրանց աշխատանքը և շնորհակալություն ենք հայտնում օլիգարխիկ համակարգի դեմ պայքարում ցուցաբերած նվիրվածության համար։

«Ֆորմուլա» հեռուստաընկերությունն անցյալ տարի չկարողացավ մոբիլիզացնել նախատեսված միջոցները՝ չնայած վարկանիշի կայուն աճին։ Քաղաքական կոնյուկտուրային զուգընթաց գործընթացի վրա ազդեցին երկրում գործող կարգավորումները, որոնց հիմնական խնդիրն էր կրճատել քննադատական ​​լրատվամիջոցների ֆինանսավորման աղբյուրները։ Այս պատճառներով Վրաստանում գործող բոլոր կարևոր հեռարձակողները պետք է օպտիմալացվեին, և այժմ մենք նույնպես ստիպված ենք:

Ելնելով տվյալ իրականությունից՝ այս փուլում 2024 թվականի ընտրություններին հանրությանը հնարավորինս իրազեկելու և մեր երկրի արևմտյան արժեքների համար պայքարում արդյունքների հասնելու նպատակով «Ֆորմուլա» հեռուստաընկերությունը որոշում է կայացնում ընտրել հասարակական-քաղաքական բովանդակություն, որը, կարծում ենք, այսօր ամենակարևորն է մեր երկրի քաղաքացիների համար»,- ասված է հեռուստաընկերության այսօր՝ հունվարի 31-ին տարածած հաղորդագրության մեջ։

«Ֆորմուլան» չի նշել այն հաղորդումները, որոնք փակվելու են։ Իա Փարուլավան և Թաթիա Շարանգիան երեկ ասել են, որ իրենց «Արի խոսենք Իա Փարուլավայի հետ» և «Սթորի» հաղորդումները փակվում են: Նոդար Չաչանիձեի «Տարածաշրջանի ձայնը» ամենշաբաթյա հաղորդումը փակվել է 2024 թվականից։

«Ֆորմուլա» հեռուստաընկերությունը հիմնադրվել է 2019 թվականին, և մինչև 2023 թվականի օգոստոսը դրա վերահսկիչ փաթեթը՝ 51 տոկոս բաժնեմասը, պատկանում էր 2006-2008 թվականներին Վրաստանի պաշտպանության նախարար, գործարար Դավիթ Կեզերաշվիլիին։ BBC-ի լրագրողական հետաքննության հրապարակումից հետո Կեզերաշվիլին իր բաժնեմասի 25%-ը տվել է «Ֆորմուլայի» աշխատակիցների արհմիությանը` «Ազատության ֆորմուլային»։ Ըստ BBC-ի հետաքննության՝ Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը կանգնած է եղել համաշխարհային խարդախության սխեմայի հետևում: Կեզերաշվիլին հերքել է այս տեղեկությունը։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):