Կեզերաշվիլին` խարդախության համաշխարհային ցանցի հետևում. BBC-ի հետաքննությունը

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Ըստ BBC-ի հրապարակած լրագրողական հետաքննության՝ Վրաստանի պաշտպանության նախկին նախարար և «Ֆորմուլա» հեռուստաընկերության սեփականատեր Դավիթ Կեզերաշվիլին համաշխարհային խարդախության ցանցի հետևում կանգնած գործարարներից մեկն է։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

BBC-ի (Բրիտանական հեռարձակման կորպորացիան) «Միլիարդ դոլարանոց խարդախության հետևում կանգնած գործարարների որոնման մեջ» վերնագրով հետաքննական հոդվածում գրում է, որ ցանցը ավելի քան մեկ մլն դոլար է կողոպտել շարքային քաղաքացիներից ու ներդրողներից։

Համաշխարհային խարդախության ցանցը BBC-ի կողմից հետաքննվել է ավելի քան մեկ տարի և բացահայտվել է 152 ընկերություն, որոնք այս ցանցի մաս են կազմում: Խարդախության ցանցը Milton Group անվանմամբ դադարել է գործել 2020 թվականին: Ցանցը այս անունով հայտնի է նաև ոստիկանությանը։

BBC-ն գրում է, որ Milton խմբի հետ կապված ընկերությունների թիրախը ներդրողներն են։ Պոտենցիալ ներդրողների շրջանում վստահությունը բարձրացնելու համար EverFX անունով մի ընկերություն ներդրումներ է կատարել իսպանական «Սևիլիա» ֆուտբոլային ակումբում և գովազդել իրեն խոշոր թերթերում: BBC-ի հետաքննության երկու հերոսներն էլ, որոնք ընդհանուր առմամբ կորցրել են 39 000 ֆունտ ստերլինգ, հենց այս ընկերության զոհն են դարձել։

 Խարդախության զոհերի մեծ մասը գովազդը տեսնելուց հետո սկսել է շփվել ընկերությունների հետ։ Պոտենցիալ տուժածների հետ հեռախոսով կապվել են հենց ընկերությունները՝ առաջարկելով ներդնել իրենց խնայողությունները։ «Ներդրված» գումարը բաշխվել է կրիպտոարժույթի հաշիվներին, որոնք կապված են Milton խմբի հետ՝ դժվարացնելով դրանց հետքերի հայտնաբերումը:

Նոյեմբերին BBC-ի լրագրողները գերմանացի և վրացի ոստիկանների ուղեկցությամբ ստուգայց են անցկացրել Թբիլիսիի քոլ ցենտրերում: Ըստ հետաքննական հոդվածի՝ լրագրողները գրասենյակներում համակարգիչների էկրաններին տեսել են բրիտանական հեռախոսահամարների ցանկ։ Բաժանորդների հետ կապ է հաստատվել և պարզվել, որ նրանք վերջերս են գումարներ ներդրել։ Բացի այդ, լրագրողները գրասեղաններից մեկի վրա նկատել են ձեռագիր գրություններ՝ խարդախների համար օգտակար անուններ և մանրամասներ՝ «Նա ունի բնակարան, չունի պարտականություններ», «Խնայողություն 50 հազար», «Լեհաստանից է, Մեծ Բրիտանիայի քաղաքացի», և այլն:

Ինչպես գրում է BBC-ն, Milton խմբի գործունեությունը նախկինում հետաքննվել է այլ լրատվամիջոցների կողմից, սակայն BBC-ի հետաքննող լրագրողները որոշել են բացահայտել համաշխարհային խարդախության հետևում կանգնած գլխավոր դեմքերը։ Milton խմբի ընկերությունների միջև կապերը որոշելու համար նրանք սկսել են ուսումնասիրել հանրությանը հասանելի կորպորատիվ փաստաթղթերը: Այս գործընթացում որպես Milton-ի առևտրային հարթակների տնօրեններ կամ աջակցող տեխնոլոգիական ընկերություններ մշտապես հին անուն է հանդիպել՝ Դավիթ Թոդուա, Ռատի Ճելիձե, Գուրամ Գոգեշվիլի, Ջոզեֆ Մգելաձե և Մայքլ Բենիմինի։ Նրանցից չորսի՝ Ճելիձեի, Գոգեշվիլիի, Մգելաձեի և Բենիմինիի անունները նշվում են նաև Պանամական փաստաթղթերում (օֆշորային ընկերությունների մասին փաստաթղթերը արտահոսել են 2016 թվականին), որտեղ նրանք նշվում են որպես տնօրեններ կամ բարձրաստիճան անձինք հարակից օֆշորային կամ դուստր ընկերություններում։ Այս ընկերությունները գոյություն են ունեցել մինչ Milton խումբը, և ինչպես գրում է BBC-ն, դրանցից շատերը, ի վերջո, գնացել են դեպի մեկ անձ՝ Դավիթ Կեզերաշվիլի։

Հետաքննության ընթացքում BBC-ն նշում է, որ Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը Վրաստանում հեռակա դատապարտվել է ավելի քան 5 մլն եվրո պետական ​​միջոցների յուրացման համար։ Դատավճռի կայացման պահին նա ապրում էր Լոնդոնում։ Մեծ Բրիտանիան մերժել է նրա արտահանձնման մասին Վրաստանի խնդրանքը։

BBC-ն գրում է, որ հրապարակայնորեն հասանելի փաստաթղթեր չկան, որոնք կապում են Կեզերաշվիլիին մինչ Milton խմբի առկա ցանցին, սակայն նրա անունը հաճախ հայտնվում է Պանամական փաստաթղթերում որպես ցանցի մայր ընկերությունների հիմնադիր կամ նրանց սկզբնական բաժնետեր: BBC-ն գրում է, որ կուլիսներում Կեզերաշվիլին կարծես այս ցանցի կենտրոնում լիներ։

Նմանապես, Milton Group-ի դեպքում չկային հրապարակայնորեն հասանելի փաստաթղթեր, որոնք կապում էին Կեզերաշվիլիին խարդախ ընկերությունների հետ, և չկան որևէ ապացույց, որ նա ուղղակի ֆինանսական շահեր ուներ Milton ընկերություններում: Այնուամենայնիվ, Milton-ի հետ առնչվող ընկերությունների մի քանի նախկին աշխատակիցներ հետաքննող լրագրողներին գաղտնի կերպով բացահայտել են, որ իրենք ուղղակիորեն գործ ունեն Կեզերաշվիլիի հետ և գիտեն, որ նա ներգրավված է Milton խմբում:

BBC-ն գրում է, որ Կեզերաշվիլին հաճախ է գովազդել կեղծ առևտրային հարթակներ սոցիալական ցանցերի իր անձնական էջերի միջոցով։ Օրինակ, նա օգտագործել է իր LinkedIn-ի հաշիվը գրեթե բացառապես աշխատատեղերը խթանելու և Milton-ի հետ կապված ընկերությունների մասին հաղորդագրություններ տարածելու համար:

BBC-ին հաջողվել է լրացուցիչ ապացույցներ գտնել Milton-ի ընկերությունների հետ Վրաստանի պաշտպանության նախկին նախարարի կապերի վերաբերյալ: Մասնավորապես, Կեզերաշվիլիին պատկանող մի քանի ընկերություններ օգտագործել են մասնավոր էլ փոստի սերվեր, որոնցից միակ օգտվողները Milton խմբի ընկերություններն էին, և նրա վենչուրային կապիտալի ընկերությունը՝ Infinity VC-ն, պատկանում էր բրենդինգի և վեբ տիրույթներին այն ընկերությունների համար, որոնք խարդախներին առևտրային հարթակի տեխնոլոգիա էին տրամադրում:

Բացի այդ, Կեզերաշվիլին ունի գրասենյակային շենք Կիևում, որտեղ տեղակայված էր ինչպես խարդախ քոլ ցենտրերը, որը վաճառում էր EverFX ծառայությունները, այնպես էլ տեխնոլոգիական ընկերությունները, որոնք ապահովում էին ծրագրակազմ: 2022 թվականի նոյեմբերին այս գրասենյակները խուզարկվեցին ոստիկանության կողմից։ BBC-ն նշում է, որ Դավիթ Կեզերաշվիլին ունի նաև գրասենյակային շենք Թբիլիսիում, որտեղ գտնվում էին նույն տեխնոլոգիական ընկերությունները։

Milton խմբի չորս հիմնական անդամների սոցիալական ցանցերում պրոֆիլներն ուսումնասիրելիս, հարսանիքների և այլ սոցիալական միջոցառումների ժամանակ արված լուսանկարներից BBC-ին պարզ է դարձել, որ նրանք սերտ կապեր ունեն Կեզերաշվիլիի հետ: BBC-ն հայտնում է, որ Կեզերաշվիլին Milton խմբի խարդախության հետ կապված առնվազն 45 մարդկանց ֆեյսբուքյան ընկերն է, իսկ գլխավոր մարդկանցից մեկը նրա զարմիկն է։

BBC-ն փորձել է կապվել է Կեզերաշվիլիի հետ Լոնդոնում գտնվող 18 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ նրա տանը և հարցազրույց խնդրել, սակայն ասել են, որ նա հասանելի չէ: Նա փաստաբանների միջոցով կապ է հաստատել լրագրողների հետ և կտրականապես հերքել է Milton խմբի հետ որևէ կապ կամ խարդախությունից եկամուտ ստանալը: Ասել է, որ որքանով ինքը գիտի, EverFX-ը օրինական բիզնես է: Կեզերաշվիլիի փաստաբաններն ասում են, որ BBC-ի հայտնաբերած մյուս կապերը «ոչինչ չեն ապացուցում»։

Նույնը կրկնել են Ճելիձեն ու Գոգեշվիլին։ Նրանց կարծիքով, EverFX-ը լեգիտիմ բիզնես էր։ Հերքել են, որ գիտեն Milton-ի և EverFX-ի, կամ լրագրողների կողմից բացահայտված այլ ընկերությունների միջև որևէ կապի մասին: Ճելիձեն և Գոգեշվիլին ենթադրություն են արել, որ EverFX ապրանքանիշն օգտագործվել է սպառողներին մոլորեցնելու համար։

Մգելաձեն նույնպես հերքել է մեղադրանքները և BBC-ին ասել է, որ երբեք խարդախ քոլ ցենտրերի կենտրոններ չի ունեցել և ոչինչ չգիտի Milton խմբի մասին։ Բենիմինը չի պատասխանել լրագրողների հարցերին։

EverFX-ը հայտարարել է, որ իրենք օրինական և կարգավորվող հարթակ են, որտեղ ռիսկերը լիովին բացատրված են։

Մինչ BBC-ի հետաքննական նյութի հրապարակումը, ապրիլի 2-ին, «Ֆորմուլա» հեռուստաընկերությամբ Դավիթ Կեզերաշվիլիի հետ հարցազրույց է հեռարձակվել, որտեղ նա հերքել է կապը քոլ ցենտրերի հետ և մեղադրանքն անվանել անհեթեթ։ «Վրաստանում ոչ օրինական, ոչ անօրինական բիզնես չունեմ։ Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ քոլ ցենտրերին, այո, նրանք ակտիվորեն փորձում են դա անել, իսկ որտեղի՞ց սա, «Ֆորմուլան» առաջիններից էր դրա մասին խոսել։ Փորձում են դա, կան որոշակի մարդիկ, ովքեր ասում են, որ ունեն այս բիզնեսը, ներգրավված են այս գործով, որոնց ես գիտեմ, որոնց հետ ես ընկերություն եմ արել, որոնց հետ որոշակի հարաբերություններ եմ ունեցել, և քանի որ դա այդպես է, ապա այդ ամենը ես եմ: Վրաստանը փոքր երկիր է, բոլորը բոլորին ճանաչում են, ես շատ տարբեր մարդկանց եմ ճանաչում, սա չի նշանակում, որ ես պատասխանատու եմ ամեն ինչի համար։ Ոչ, դա այդպես չէ, բայց նրանց կողմից փորձ է արվում ինձ մեղադրել»,- ասել է Կեզերաշվիլին։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):