Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն ասել է, որ Արևմուտքը չի դադարեցնում Հարավային Կովկասը, մասնավորապես՝ Վրաստանը, ապակայունացնելու իր ջանքերը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
Պետական ՌԻԱ Նովոստի գործակալությանը տված հարցազրույցում Գալուզինը նշել է, որ Արևմուտքը «անամոթաբար» միջամտում է Վրաստանի ներքին գործերին և փորձում է փոխել «վրաց ժողովրդի և նրա ընտրված կառավարության ինքնիշխան ընտրությունը՝ հօգուտ խաղաղության և բարգավաճման»։
«Իսկապես, Արևմուտքը չի դադարեցնում Հարավային Կովկասն ապակայունացնելու իր ջանքերը։ Վրաստանը դրա վառ օրինակն է։ ԱՄՆ-ը և Եվրամիությունը որոշեցին ցուցադրաբար պատժել մի երկրի, որը հանկարծ «համարձակվեց» խաղալ իր կանոններով, այլ ոչ թե իրեն պարտադրված», - ասել է ռուս դիվանագետը։
Գալուզինը կրկնել է «Վրացական երազանքի» հռետորաբանությանը Վրաստանում երկրորդ ճակատ բացելու ծրագրի մասին և ասել.
«Վրաստանը մղվում էր արկածախնդրության՝ Աբխազիայում և Հարավային Օսիայում Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելով։ Նրանք ցանկանում էին, որ վրաց ժողովուրդն իր արյունը թափի իրենց համար օտար շահերի համար։ Միևնույն ժամանակ, Անդրկովկասում անվտանգության և կայունության վերաբերյալ միջազգային քննարկումների շրջանակներում ամերիկացիներն ու ԵՄ անդամները երկերեսանիորեն խոսում են խաղաղության մասին։
Հունվարին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է շարունակել ռուս-վրացական հարաբերությունների կարգավորումը, ինչը, նրա խոսքով, բխում է երկու երկրների ժողովուրդների շահերից։
Արդեն 75-րդ օրն է, ինչ Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաները: Ցուցարարները պահանջում են անցկացնել նոր խորհրդարանական ընտրություններ և ազատ արձակել ապօրինի ձերբակալված ցուցարարներին։
Բողոքի ակցիաները, որոնք սկսվեցին նոյեմբերի 28-ին «Վրացական երազանքի» վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ եվրաինտեգրման գործընթացը դադարեցնելու հայտարարությունից հետո, կուսակցության առաջնորդները համարեցին «հեղափոխության փորձ»՝ օտարերկրյա, այդ թվում՝ ամերիկյան ֆինանսավորմամբ։
