Հայաստանի կառավարության տվյալներով՝ սեպտեմբերի 28-ի առավոտվա դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների թիվը գերազանցել է 66 հազարը։ Էթնիկ հայերը լքում են տարածաշրջանը այն բանից հետո, երբ Ադրբեջանը սեպտեմբերի 19-20-ին իրականացրած ռազմական գործողության արդյունքում հայտարարեց ինքնիշխանության վերականգնման մասին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 5 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 6 Իվանիշվիլին պետք է որոշում կայացնի և նշանակվեն նոր ընտրություններ․ նախագահ
Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքից Հայաստանի սահման ընկած հատվածում մի քանի կիլոմետրանոց խցանում է ստեղծվել։ Քաղաքացիներին մեկ օր է պետք, շատ դեպքերում՝ ավելի շատ՝ Ղարաբաղից Հայաստանի սահմանին գտնվող Կոռնիձոր գյուղում բացված կետ հասնելու համար։
«Մեր ընտանիքի 12 անդամներն այս մեքենայով 18 ժամ ճանապարհ են անցել։ Մեզ հետ են իմ ու քրոջս երեխաները։ Ստեփանակերտում մեզ բենզին տվեցին, ու մենք հետներս ոչինչ չվերցնելով եկանք։ Սահմանին ոչ ոք չի ստուգել, ուղղակի գրանցել են, թե քանի հոգի ենք»,- ասում է ղարաբաղցի մի տղամարդ, ով բեռնատարով է հասել Գորիս քաղաք և սպասում է ապաստանի։
CivilNet լրատվական գործակալության ղարաբաղյան թղթակից Հայկ Ղազարյանն ասում է, որ Ստեփանակերտում քաոս է. փոքր համայնքների բնակչության մի մասն արդեն տարհանվել է, իսկ մնացածները հերթ են կանգնել քաղաքում, քանի որ նրանց խոստացել են որ կտեղափոխվեն ավտոբուսներով։
«Պաշտոնյաների մեծ մասը գնացել է Հայաստան, իրավապահ մարմինները չեն գործում։ Մարդիկ կան, որ հարազատներին չեն թաղում, դիակները տանում են Հայաստան»,- ասում է լրագրողը։
Ընդհանուր առմամբ Ղարաբաղում ապրում էր 120 հազար մարդ։ Ղարաբաղից տեղահանված ժողովրդի հիմնական խնդիրը բնակարանն է. Տեղահանված ընտանիքները հաճախ հրաժարվում են բնակություն հաստատել Ադրբեջանին սահմանակից Հայաստանի շրջաններում և գյուղերում։
Ըստ Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի, պետությունը հոգացել է շուրջ 5 700 մարդու կենցաղային խնդիրների լուծման համար։ Բռնի տեղահանվածների մեծ մասը տեղափոխվում է հարազատների մոտ ապրելու։
Երեկ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի իշխանությունները ձերբակալել են չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին պետնախարար, միլիարդատեր Ռուբեն Վարդանյանին, ով Լեռնային Ղարաբաղից հեռանում էր Հայաստանին կապող Լաչինի միջանցքով։ Վարդանյանը Ղարաբաղ է տեղափոխվել 2022 թվականի սեպտեմբերին, հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից և նոյեմբերին նշանակվել չճանաչված հանրապետության պետնախարար։ Նա այս պաշտոնում աշխատել է մինչև 2023 թվականի փետրվարի վերջը։ Բաքուն նրանից պահանջել է հեռանալ Ղարաբաղից։
Ռուբեն Վարդանյանին պաշտպանելու համար Հայաստանի կառավարությունը ձերբակալությունից մի քանի ժամ անց դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան և խնդրել Բաքվից տեղեկություններ տրամադրել ձերբակալվածի գտնվելու վայրի և վիճակի մասին։
Ինչպես այսօր են հայտնել Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունից, Վարդանյանը մեղադրվում է ահաբեկչություն ֆինանսավորելու, անօրինական զինված կազմավորման ստեղծմանն ու գործունեությանը մասնակցելու, Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու մեջ։
Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, չճանաչված հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հրաման է ստորագրել, ըստ որի՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը լուծարվելու են բոլոր պետական կառույցներն ու կազմակերպությունները, իսկ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը» (Արցախ) դադարեցնելու է գոյությունը: Ըստ հրամանագրի երկրորդ պարբերության՝ Ղարաբաղի բնակչությունը, այդ թվում՝ նրանք, ովքեր ներկայումս գտնվում են նրա սահմաններից դուրս, պետք է ծանոթանան Ադրբեջանի կողմից ներկայացված վերաինտեգրման պայմաններին և ինքնուրույն և անհատապես որոշեն՝ մնալ կամ վերադառնալ Ղարաբաղ։
Միջազգային իրավունքի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի տարածքը համարվում է Ադրբեջանի մաս։ Տարածաշրջանում հիմնականում բնակվում են ազգությամբ հայեր։ Խորհրդային իշխանության տարիներին Ղարաբաղի մարզը վերածվել է ինքնավար շրջանի։ 1988-ին ղարաբաղցիները ցանկանում էին, որ Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանից տեղափոխվի Խորհրդային Հայաստան։ 1990-ականների սկզբին հակամարտությունը վերաճեց լայնամասշտաբ պատերազմի։ Ռազմական գործողությունները շարունակվեցին մինչև 1994 թվականը, և ի վերջո շրջանը անցավ տեղի հայերի վերահսկողության տակ, որոնք անկախություն հռչակեցին Ղարաբաղի տարածքում։ Ղարաբաղի Հանրապետությունը չի ճանաչել ոչ մի երկիր, այդ թվում՝ Հայաստանը։ 2020 թվականի աշնանը Հայաստանի և Ադրբեջանի միջև վերսկսված ռազմական հակամարտությունը, որի ժամանակ զոհվեց 7000 զինվոր և 170 խաղաղ բնակիչ, ավարտվեց Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարի համաձայնագրով։ Բաքուն վերականգնեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրա հարակից տարածքների զգալի մասի վրա։ Պայմանագրի համաձայն՝ ռուս զինվորները որպես խաղաղապահներ տեղակայվեցին Ղարաբաղի տարածաշրջանում։