«Այժմ այլևս չեմ տեսնում որպես կուսակցության նախագահ և ընդհանրապես քաղաքականության մեջ մնալու անհրաժեշտություն։ Այդ պատճառով որոշել եմ թողնել «Վրացական երազանքի» նախագահի պաշտոնը և հեռանալ քաղաքականությունից։ Սեփական երկրին ծառայությունը կշարունակեմ այլ դիրքից»,- հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին կուսակցության գրասենյակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Երազանքը» կուսակցություններին արգելում է դասախոսություններ անցկացնել ՀԿ-ների աջակցությամբ
- 4 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
- 5 Ոչ լեգիտիմ կառավարությունը քայլեր է ձեռնարկում վրաց ժողովրդին հետապնդելու համար․ՀԿ-ներ
- 6 Լաշա Գոգնիաշվիլին նշանակվել է Թբիլիսիի ոստիկանության վարչության տնօրեն
Նա ավանդաբար շնորհակալություն է հայտնել «Վրացական երազանքի» հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիին։
«Անշուշտ, ես հավատարիմ եմ 2012 թվականի հոկտեմբերի 1-ի հաղթանակին, գլխավոր ձեռքբերմանը, արժեքներին, որոնց հետ կապված է իմ ողջ քաղաքական գործունեությունը։ Մնում եմ թե՛ Բիձինա Իվանիշվիլիի թիմի, թե՛ մեր երկրի հավատարիմ զինվորը։ Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Իվանիշվիլիին, ով ինձ տվեց բացառիկ հնարավորություն՝ երկրի բարձրագույն քաղաքական պաշտոնից ծառայել Վրաստանին։ Հաջողություն եմ մաղթում կուսակցության ապագա նախագահին և մեծ թիմին»,- նշել է Ղարիբաշվիլին։
Նրան հարցրել են, թե ինչո՞ւ չի նշել Իրակլի Կոբախիձեի անունը։
«Մեր թիմում շատ առաջնորդներ կան։ Իմ հայտարարության մեջ անհրաժեշտ չհամարեցի թվարկել բոլոր այդ առաջնորդներին... Ինչո՞ւ եք կարծում, որ պետք է թվարկեի նրանցից յուրաքանչյուրին։ Սրանք նվաստացուցիչ հարցեր են, դուք կասկածի տակ եք դնում վարչապետի աշխատանքը։ Ուզում եմ ասել, վարչապետի գործունեությունը, առաջին հերթին, պետք է գնահատի ժողովուրդը»,- ասել է Ղարիբաշվիլին։
Այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ քաղաքականություն վերադառնա ընդդիմադիր կուսակցությամբ, Ղարիբաշվիլին պատասխանել է.
«Գոյություն ունի՞ արդյոք հավանականություն, որ քաղաքականություն նորից վերադառնամ, ոչինչ բացառված չէ։ Եթե հարցնում եք, թե այսօր հրաժարական տվեցի, որպեսզի ինչ-որ ընդդիմադիր կուսակցություն ստեղծեմ, դա հիմարություն է և սուտ»։
Իրակլի Ղարիբաշվիլին «Վրացական երազանք» կուսակցության իշխանության գալուց հետո սկզբում ներքին գործերի նախարար էր, հետո՝ վարչապետ, ապա՝ պաշտպանության նախարար, այնուհետև՝ կրկին վարչապետ և վերջում՝ կուսակցության նախագահ։
Վրաստանում խաղաղ ցուցարարների դաժան ճնշման, ժողովրդավարության խարխլման, եվրաինտեգրման գործընթացի կասեցման, ռուսական շահերի առաջխաղացման, ընտրությունների կեղծման, կոռուպցիայի, վրաց ժողովրդի կամքին հակառակ գնալու պատճառով, արևմտյան երկրները արդեն պատժամիջոցներ է կիրառել «Վրացական երազանքի» ավելի քան 200 ներկայացուցչի նկատմամբ։ Նրանց շարքում չէ Իրակլի Ղարիբաշվիլին։ Ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները կարծում են, որ Ղարիբաշվիլին իրեն և իր ընտանիքը փրկել է պատժամիջոցներից։
«Սա իր և այն միլիոնների փրկության փորձ է, որը տարիների ընթացքում «Վրացական երազանքի» անունով գողացել է վրաց ժողովրդից։ Նաև ցանկություն, որ նա և իր ընտանիքի անդամները կարողանան մուտք գործել Արևմուտք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ և Եվրամիություն, ճանապարհորդել, կրթություն ստանալ, ապրել, սա է իրականում քաղաքականությունից և «Վրացական երազանքի» նախագահի պաշտոնից հեռանալու պատճառը», - հայտարարել է «Միասնական ազգային շարժում» կուսակցության նախագահ Թինա Բոկուչավան։
«Ուժեղ Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար Իրակլի Կուպրաձեի խոսքերով, Ղարիբաշվիլին փախել է սանկցիաներից և ճգնաժամից, որում հայտնվել է «Վրացական երազանքը»։
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստանը» գրանցել է Իրակլի Ղարիբաշվիլու հետ կապված բարձր մակարդակի ենթադրյալ կոռուպցիայի դեպքեր։
Իրակլի Ղարիբաշվիլու ազգականին մեղադրում են բիզնես խլելու մեջ
Դեդոփլիսծղարոյի մունիցիպալիտետում ցորենի աճեցման բիզնեսում ներգրավված մի քանի անձ ճնշման, բռնության և բիզնեսի խլման մեջ մեղադրում են Զուրաբ Գոնաշվիլուն՝ Իրակլի Ղարիբաշվիլու ազգականին։
Ղարիբաշվիլու կնոջ եղբոր հիդրոէլեկտրակայանների բիզնեսը
Վարչապետ Իրակլի Կոբախիձեի ստորագրությամբ, կառավարության երեք որոշումներով Մաշավերայի կիրճում հիդրոէլեկտրակայանների կառուցման համար 11 հեկտար հող 49 տարով հանձնվել է «Մոմավլիս էներգիա» ՍՊԸ-ին, որի բաժնետեր հաջորդ օրը դարձել է Ալեքսանդրե Թամազաշվիլին՝ Իրակլի Ղարիբաշվիլու կնոջ եղբայրը և «Վրացական երազանքի» նախկին պատգամավորը։ Հիդրոէլեկտրակայանների կառուցումը կարող է վտանգել հին քաղաքը և կիրճի պատմական հուշարձանները։ Հետաքրքիր է, որ կառավարության և ընկերության միջև հիդրոէլեկտրակայանների կառուցման մասին համաձայնագիրը ստորագրվել է Իրակլի Ղարիբաշվիլու վարչապետության ժամանակ։
Ղարիբաշվիլիի զոքանչի գույքը
Բակուրիանիում Իրակլի Ղարիբաշվիլիի տան հարակից 930 քառ.մ հողատարածքը վարչապետի թոշակառու զոքանչը՝ Մայա Պապիաշվիլին, գնել է 150 000 դոլարով: Այս հողակտորին հարակից պետական սեփականություն հանդիսացող անտառային տարածքում վարչապետի պահակախումբն է պարեկություն իրականացնում և արգելում է տեղաշարժը: Կասկածներ են առաջանում, որ տարածքն ապօրինի կերպով վարչապետի ընտանիքի փաստացի սեփականությունն է:
Կառավարական ինքնաթիռի անձնական նպատակներով օգտագործումը
Լրագրողական հետաքննության համաձայն, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պետական ինքնաթիռն օգտագործել է անձնական նպատակներով և որդուն ուսման է տարել կառավարական ինքնաթիռով օգոստոսի 19-ին Թբիլիսիից Մյունխեն: Մեկ շաբաթ ինքնաթիռը սպասել է Մյունխենի օդանավակայանում Ամերիկայում գտնվող վարչապետին, որը նույն ինքնաթիռով վերադարձել է Թբիլիսի օգոստոսի 28-ին: Թռիչքի իսկությունը հաստատել է «Ջորջիան Էյրվեյզ» ընկերության սեփականատեր Թամազ Գայաշվիլին:
Ավելի ուշ, Պետական պահպանության հատուկ ծառայության ղեկավար Անզոր Չուբինիձեն հայտարարել է, որ Ղարիբաշվիլիի և նրա ընտանիքի ճամփորդությունը պետական ինքնաթիռով Թբիլիսիից Մյունխեն և հետ արժեցել է 34 000 եվրո, և այդ գումարը վճարել է վարչապետի հայրը՝ Տարիել Ղարիբաշվիլին: Հարցեր են առաջանում նաև այս գումարի ծագման վերաբերյալ, քանի որ վարչապետի հայրը թոշակառու է և նման գումար վճարելու հնարավորություն չպետք է ունենար:
Վարչապետի տոհմական կալվածքի ընդլայնումը և անհիմն գույքը
«TV Պիրվելիի» լրագրողական հետաքննությունում ցույց է տրվում, թե ինչպես է 2012 թվականից աճել վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի տոհմական կալվածքները Դեդոփլիսծղարոյում: Վարչապետ նշանակվելուց հետո կալվածքի տարածքը 4 անգամ ընդլայնվել է և հասել 6 126 քառ.մ-ի: 2023 թվականի մարտի 27-ին կնքված պայմանագրի համաձայն, վարչապետի հայրը՝ Տարիել Ղարիբաշվիլին, 1 339 քառ.մ-ի համար վճարել է 5000 լարի, քառ.մ հողի համար՝ 3.37 լարի, ինչը շուկայական գնից 15 անգամ պակաս է, որը կասկածներ է առաջացնում ենթադրյալ ապօրինի եկամուտների օրինականացման հետ կապված: Բացի այդ, հետաքննության համաձայն, վարչապետի ընտանիքի կողմից պարսպապատված տարածքի մի մասը իրենց չի պատկանում և ապօրինի է յուրացված:
Վարչապետի թոշակառու հայրը՝ Տարիել Ղարիբաշվիլին, 2023 թվականի փետրվարին գնել է գինու գործարանի բաժնեմաս, մարտին՝ հարևանի տունն ու հողը, իսկ 2021-2022 թվականներին որդուն նվիրել է 300 000 լարի: Որդու վարչապետ դառնալուց հետո նա ընդհանուր առմամբ ձեռք է բերել 27 494 քմ գյուղատնտեսական հողատարածք:
Ինչպես հայտնում են պաշտոնական անձինք, վարչապետի չարտերային թռիչքի 100 000 լարին նույնպես հայրն է վճարել: Բացի այդ, լրագրողական հետաքննությամբ պարզվել է, որ վարչապետի ընտանիքը Կախեթիում նաև շատո ունի: Վարչապետի հայրը կառուցել է համալիր 3 շինությունով, 27 494 քմ տարածքը մետաղական ցանկապատով շրջափակել է: Ղարիբաշվիլիի շատո տանող ճանապարհի հատվածը տեղական իշխանություններն են կառուցել: Մեկ այլ հետաքննությամբ ցույց է տրվել, որ Տարիել Ղարիբաշվիլին մինչև իր որդու վարչապետ դառնալը ոչ միլիոնատեր էր, ոչ էլ նշանակալի գույք ուներ:
Ենթադրյալ կոռուպցիա խաղողի բերքահավաքի սուբսիդավորման ծրագրում
2021 թվականին կառավարության կողմից խաղողի բերքահավաքի սուբսիդավորման համար ծախսված 138 միլիոն լարիից սուբսիդիաների զգալի մասը ստացել են իշխող կուսակցության նվիրատուները և բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապված ընկերությունները, այդ թվում՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի մերձավոր շրջապատը:
Ղարիբաշվիլիի կողմից լիազորությունների ենթադրյալ չարաշահումը պետական գույքի յուրացման նպատակով
«TV Պիրվելիի» լրագրողական հետաքննության համաձայն, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ենթադրաբար չարաշահել է իր լիազորությունները՝ Բակուրիանիում իր տան հարակից 6 000 քմ անտառը 49 տարով օգտագործման իրավունքով իր կնոջը՝ Նունու Թամազաշվիլիին հանձնելու համար: Անտառի ձևակերպումից մոտ 1 տարի անց տարածքը փշալարերով է ցանկապատվել՝ պայմանագրով ստանձնած պահանջներին հակառակ:
Ղարիբաշվիլիի ենթադրյալ անօրինական հարստացումը
Իրակլի Ղարիբաշվիլին գույքի հայտարարագրում չի նշել թանկարժեք ժամացույցների հավաքածուն, որի արժեքը գերազանցում է կես միլիոն լարին, ինչը մատնանշում է անօրինական հարստացման նշանների մասին:
Այս դեպքերից ոչ մեկը չի հետաքննվել:
