Ղարիբաշվիլին Ուկրաինայում պատերազմի պատճառներից մեկը նշել է ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրությունը

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Վրաստանի վարչապետը Ուկրաինայում Ռուսաստանի կողմից սկսած պատերազմի պատճառներից մեկը նշել է ՆԱՏՕ-ի անդամ դառնալու Ուկրաինայի մտադրությունը։ Այս մասին Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է Բրատիսլավայում Գլոբալ անվտանգության ֆորումի քննարկման ժամանակ։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Հարցին, թե ինչու Ռուսաստանը 2022 թվականին պատերազմ սկսեց Ուկրաինայի հետ, Վրաստանի վարչապետը պատասխանել է.«Կարծում եմ՝ բոլորը գիտեն պատճառը»։

- «Չեմ կարծում, թե գիտեմ»: Ասե՛ք խնդրեմ»,- պատասխանել է հարցազրուցավարը։

- «Կարծում եմ՝ դուք շատ լավ գիտեք, դահլիճն էլ գիտի։ Պատճառներից մեկը ՆԱՏՕ-ն էր, ՆԱՏՕ-ի ընդլայնումը, ճի՞շտ է: Եվ շատ այլ պատճառներ»:

- «Դուք կարծում եք, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը սադրա՞նք էր»։

- «Չեմ ուզում շահարկել այդ թեման։ Չեմ ուզում մեջբերել նաև ՌԴ կառավարությանը, բայց պատճառներից մեկը ՆԱՏՕ-ի անդամ դառնալու Ուկրաինայի կամքն ու մտադրությունն էր, և դրա համար մենք տեսնում ենք արդյունքները»։

Մինչ այդ Իրակլի Ղարիբաշվիլին խոսել է 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի մասին։ Հարցին, թե դա ակտիվ, չհրահրված ագրեսիա՞ էր, նա ասել է.

«Ես չեմ ուզում մանրամասների մասին խոսել, խոսել այս հարցի մասին, քանի որ մենք մեր կարծիքն ունենք։ Եթե ​​մենք լինեինք այն ժամանակ կառավարությունում, ամեն ինչ կանեինք, որ խուսափեինք այդ պատերազմից։

Վրաստանը փոքր երկիր է, ունի ընդամենը 4 միլիոն բնակիչ։ Ապահովված է ամեն ինչով և լավ բանակ ունի, բայց միևնույն է՝ փոքր երկիր է։ Ուստի կարծում եմ, որ ցանկացած իշխանության շահերից պետք է բխի, հատկապես, երբ փոքր երկիրը Եվրամիության, ՆԱՏՕ-ի անդամ չէ, երբ չունի անվտանգության երաշխիքներ։ Բայց այդ պատերազմը, չեմ ուզում մանրամասնել, կործանարար էր մեզ համար։ Արդյունքն այն է, որ մեր տարածքի 20 տոկոսը օկուպացված է Ռուսաստանի կողմից»:

ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք որպես պատերազմի պատճառ նշելը Ռուսաստանի կառավարության նարատիվն է։ Արևմուտքը կարծում է, որ Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումը չի հրահրվել Ուկրաինայի կողմից, այլ դրա պատճառն այն է, որ Ուկրաինայի ցանկությունն էր ինքնուրույն որոշել իր ապագան, այլ ոչ թե Ռուսաստանի թելադրանքով։ Նախագահ Վլադիմիր Պուտինի այսպես կոչված հատուկ ռազմական գործողության արդյունքում Ֆինլանդիան և Շվեդիան, որոնք նույնպես Ռուսաստանի հարևաններն են և տարիներ շարունակ չեզոք կարգավիճակ ունեին, որոշեցին անդամակցել ՆԱՏՕ-ին։ Ֆինլանդիան Դաշինքի անդամ է դարձել 2023 թվականի ապրիլին։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։