Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցության փոխնախագահ Նաթիա Մեզվրիշվիլիի խոսքով՝ իրենց հայտնի է դարձել, որ ԿԸՀ-ի սերվերների տվյալների բազաները կեղծվում են, իսկ էլեկտրոնային քվեարկության մեքենաների վրա առկա տեղեկությունը ջնջվում է։ ԿԸՀ-ն այս հարցով դեռևս պարզաբանում չի արել։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Մինչ այժմ ԿԸՀ-ն խուսափում է ընդառաջել մեր խնդրանքին և քվեարկության մասին տեղեկատվությունը հասանելի դարձնել ընտրողներին։ ԿԸՀ-ն նաև ձեռնպահ է մնում մեզ ամբողջական տեղեկատվություն տրամադրել «Սմարթմատիկի» հետ կնքված պայմանագրի մանրամասների մասին։ Մասնավորապես, փաստաթղթեր, որոնք կարգավորում են ընտրողների միասնական ցուցակի պահպանումը քվեարկության մեքենաներում, ներառյալ ցուցակի պահպանման ժամկետը և այդ տեղեկատվությունը ջնջելու ընթացակարգերը:

Այսօր այդ տեղեկատվությունը պետք է պահպանվի երկու տեղում՝ ԿԸՀ սերվերներում և էլեկտրոնային սարքերում։ Մեզ հասանելի տեղեկություններով՝ ընթանում է ԿԸՀ սերվերների գրառումների կեղծում և էլեկտրոնային սարքերի տեղեկատվության ջնջում։ Սրա ապացույցը ԿԸՀ-ի կողմից մեզ տված անհեթեթ պատասխանն է։ Յուրաքանչյուր ուշացած օր ստեղծում է ամենակարևոր ապացույցները ոչնչացնելու վտանգ, ինչը միայն ձեռնտու է «Երազանքին»,- ասել է Մեզվրիշվիլին այսօրվա ճեպազրույցում։

Նրա խոսքով, «Հանուն Վրաստանի» կուսակցությունը դիմել է դատարան՝ պահանջով ապահովել նշված տեղեկատվության պաշտպանվածությունը, որտեղ էլ որ այն պահպանվի։

Հակառակ դեպքում «Երազանքին» կհաջողվի ոչնչացնել ցանկացած օբյեկտիվ քննության ապացույցները և անհնար կլինի պաշտպանել հարյուրավոր ընտրողների ընտրական իրավունքները։

Ես մի պարզ հարց ունեմ՝ եթե թաքցնելու բան չկա, եթե ընտրություններն անցել են ամենաբարձր մակարդակով, ինչպես ասում են, ինչո՞ւ են թաքցնում այս տեղեկությունը։ Հանձնեն մեզ։ Մեզ չպետք է դատարանի կարիք լինի՝ այս տեղեկատվության վրա արգելանք դնելու համար, որը մենք փորձում ենք փրկել»,- ասել է Նաթիա Մեզվրիշվիլին։

Նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի կուսակցությունը հոկտեմբերի 29-ին ԿԸՀ-ից պահանջել է իրենց հանձնել էլեկտրոնային ձայների հաշվարկման համակարգի «Smartmatic» ընկերության հետ կնքված պայմանագիրը։ Բացի այդ, կուսակցությունը պահանջում է չեզոք, օբյեկտիվ հարթակին տրամադրել հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններին եկած ընտրողների բազան, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի կարողանա առանձին ճշտել՝ որտեղ և երբ է քվեարկել։

Հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններում, ըստ ԿԸՀ-ի տվյալների, «Վրացական երազանքը» ստացել է ձայների 53,92%-ը, իսկ ընդդիմադիր կուսակցությունների միջև ձայները բաշխվել են հետևյալ կերպ. «Կոալիցիա հանուն փոփոխությունների»՝ 11.034%, «Միասնություն-Ազգային շարժում»՝ 10,17%, «Ուժեղ Վրաստան»՝ 8,808%, «Գախարիան հանուն Վրաստանի»՝ 7,777%։ Ընտրական շեմը հաղթահարած ընդդիմադիր կուսակցություններից ոչ մեկը չի ընդունում այս արդյունքները։ Նրանց կարծիքով՝ ընտրությունները կեղծվել են, պետք է միջազգային հետաքննություն անցկացվի և նոր ընտրություններ նշանակվի։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։