«Հանուն Վրաստանի» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Գիորգի Գախարիան ասել է, որ Բաթումիի «Շերատոն» հյուրանոցում իր վրա հարձակման պատվիրատուն «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին է։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Բաթումիի և Քոբուլեթիի քաղաքապետները ֆեյսբուքյան գրառումներով հրաժարական են ներկայացրել
- 2 Գլդանիի բանտից ծանր վնասվածքներով կլինիկա տեղափոխված կալանավորը մահացել է
- 3 Իրակլի Օքրուաշվիլին ձերբակալվել է Ծուլուկիանիի հանձնաժողովի նիստին չներկայանալու համար
- 4 Մայիսի 26-ը մերն է, Վրաստանի բոլոր քաղաքացիները կստանձնեն մայիսի 26-ը․ Զուրաբիշվիլի
- 5 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 6 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
«Դա նախապես կազմակերպված դարանակալում էր, քաղաքական հաշվեհարդար։ Հարձակման պատվիրատուն՝ Բիձինա Իվանիշվիլին։
Իվանիշվիլին երկար ժամանակ սպառնում է ինձ և իմ ընտանիքին տարբեր ձևերով ու ուղիներով, այդ թվում՝ հրապարակային։ Ինձ չեն հետաքրքրում այս հարձակման հեղինակները։ Ես գործ ունեմ իմ դեմ հարձակումների և քաղաքացիների նկատմամբ բռնության պատվիրատուի հետ։
Ինչ վերաբերում է հետաքննությանը, մենք նրանց հնարավորություն ենք տալիս փրկել իրենց դեմքը և չդառնալ բռնի հանցագործությունների մեղսակից»,- գրել է Գախարիան Facebook-ում։
Մինչ Ֆեյսբուքում հայտարարություն հրապարակելը Գիորգի Գախարիան եղել է Գլխավոր դատախազությունում։ Նա լրատվամիջոցների հետ զրույցում չի մեկնաբանել հարցաքննության մանրամասները և ասել է, որ վաղը ճեպազրույց կանցկացնի։
Գիորգի Գախարիան «Շերատոն Բաթումիում» հունվարի 15-ին, ուշ գիշերին ֆիզիկական բռնության է ենթարկվել «Վրացական երազանքի» ներկայացուցիչների, այդ թվում՝ ոչ լեգիտիմ խորհրդարանի պատգամավոր Դիմիտրի Սամխարաձեի և Աջարիայի ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարար Գիորգի Մանվելիձեի կողմից։ Մինչ այդ նույն խումբը հարձակվել էր լրագրող Զվիադ Քորիձեի վրա։
«Շերատոն Բաթումին» հրաժարվել է հրապարակել հարձակման կադրերը։ Հունվարի 22-ին Գախարիայի կուսակցությունը հայտարարել է, որ դատախազությունը հյուրանոցից վերցրել է «ամբողջ սերվերի ենթակառուցվածքը»՝ կադրերը իրենց և հանրության համար անհասանելի դարձնելու համար։ «Հանուն Վրաստանի» կուսակցությունը կարծում է, որ «Շերատոն Բաթումին» «ռեժիմի մեղսակիցն է Գիորգի Գախարիայի նկատմամբ քաղաքական հաշվեհարդարի հարցում»։
Միջադեպը հետաքննվում է Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածով, որը վերաբերում է բռնությանը։ Ընթացվող հետաքննության մանրամասներն անհայտ են։
