Ղազախստանում «խարդախ քոլ ցենտր» է բացահայտվել, ձերբակալվել է Վրաստանի 24 քաղաքացի

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Ղազախստանի ՆԳ նախարարությունը Ալմաթի քաղաքում բացահայտել է ինտերնետ խարդախների քոլ ցենտր և ձերբակալել է Վրաստանի 24 քաղաքացու։ Այս մասին, ըստ տեղական լրատվամիջոցների, հայտնել է ՆԳՆ քրեական ոստիկանության վարչության կիբերհանցագործությունների դեմ պայքարի կենտրոնի ղեկավար Ժանդոս Սույունբայը։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Ներքին գործերի նախարարությունը Վրաստանի քաղաքացիների ձերբակալության վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ չի հայտնել։

Սույունբայը ճեպազրույցում ասել է, որ տարեսկզբից մինչ օրս գրանցվել է ինտերնետ խարդախության ավելի քան 4 000 դեպք, իսկ խարդախների գործողությունների արդյունքում քաղաքացիները կորցրել են ավելի քան 3 միլիարդ ղազախական տենգե կամ մոտ 6 603 885 միլիոն ԱՄՆ դոլար։

Խարդախության ամենատարածված ձևը առցանց գնումներն են: Այդուհանդերձ, ինչպես նշել է ՆԳՆ բարձրաստիճան պաշտոնյան, վերջին մի քանի ամիսների ընթացքում ավելացել են ներդրումային խարդախության դեպքերը։ Հաճախ խարդախները քաղաքացիներին զանգահարում են բանկի կամ իրավապահ մարմնի աշխատակցի անունով և փորձում պարզել նրանց անձնական տվյալները։

Ղազախստանի ՆԳՆ-ն ապրիլի 18-ից ապրիլի 20-ը ողջ երկրում խարդախության դեմ օպերատիվ-կանխարգելիչ միջոցառում է անցկացրել։ Խարդախության մեջ մեղադրվողներ են ձերբակալվել Աստանայում և Շիմքենդում։ Ոստիկանության տվյալներով՝ խարդախները գողացել են Շիմքենդ քաղաքում գտնվող Health Time դեղագործական ընկերության հաճախորդների բազան։ Նրանք կապ են հաստատել բազայում գտնվող մարդկանց հետ և ասել, որ նրանք մեքենա են շահել և հարկ պետք է վճարեն։ Գումարը փոխանցվել է 1Xbet խաղադրույքների ընկերության հաշվեհամարներին, որտեղից խարդախները հանել են այն։

Ապրիլի սկզբին BBC-ի բրիտանական հեռարձակման կորպորացիան լրագրողական հետաքննություն էր հրապարակել համաշխարհային խարդախության ցանցի վերաբերյալ, որը հասարակ մարդկանցից «ավելի քան մեկ միլիարդ դոլար է շորթել»: Կիևում և Թբիլիսիում կեղծ քոլ ցենտրեր են հայտնաբերվել։ Ըստ լրագրողական հետաքննության՝ այս գործի հետ առնչություն ունի Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, գործարար, «Ֆորմուլա» հեռուստաընկերության հիմնադիր Դավիթ Կեզերաշվիլին։ Ինքը՝ Կեզերաշվիլին, ասում է, որ իրեն առաջադրված մեղադրանքները զրպարտչական են, և մի շարք փաստեր դիտավորյալ խեղաթյուրված են քննչական նյութում։ Նա պատրաստվում է դիմել դատարան։

Թբիլիսիում «խարդախ քոլ ցենտրեր» հայտնաբերելու նպատակով մի քանի անգամ հատուկ գործողություն է իրականացվել, այդ թվում՝ գերմանացի իրավապահների մասնակցությամբ։ Վրաստանի գլխավոր դատախազության հայտարարության համաձայն՝ կազմակերպված հանցավոր խմբի ղեկավարները և տասնյակ անդամներ են ձերբակալվել, քրեական հետապնդում է հարուցվել հանցագործության մեջ ներգրավված իրավաբանական անձանց նկատմամբ։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):