ԵԱՀԿ «Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների միջազգային գրասենյակը» (ODIHIR) ընտրական ցուցակներում կանանց քվոտաների վերացումը բացասական է գնահատել։ Իրավական եզրակացության մեջ կարդում ենք, որ սա հետընթաց է Վրաստանում գենդերային հավասարությանն աջակցելու առումով, այն չի համապատասխանում մարդու իրավունքների միջազգային չափանիշներին և ԵԱՀԿ պարտավորություններին, որոնք կապված են քաղաքական և հասարակական կյանքում կանանց նկատմամբ խտրականության վերացման հետ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Քվոտային համակարգը նպատակ ունի դե ֆակտո հավասարության հասնելու և օգնում է աստիճանաբար բարձրացնել կանանց ներկայացվածությունը երկրում։ Այս համատեքստում չկա որևէ ապացույց, որը ենթադրում է, որ գենդերային քվոտաների վերացումը անհրաժեշտ էր սահմանադրականության, միջազգային պարտավորությունների կատարման, անարդյունավետության կամ այլևս անհրաժեշտության պատճառով:
Թեև Վրաստանի խորհրդարանում գենդերային հավասարակշռությունը դանդաղ, բայց աստիճանաբար բարելավվել է պարտադիր գենդերային քվոտաների և ֆինանսական խթանների ներդրման շնորհիվ, այն դեռևս ցածր է ԵԱՀԿ տարածաշրջանի այլ երկրների համեմատությամբ և չի հասնում միջազգային և տարածաշրջանային ստանդարտներով և առաջարկություններով սահմանված թիրախային ցուցանիշներին։
Ընդհակառակը, ընտրական գենդերային քվոտաների վերացումը չի համապատասխանում տղամարդկանց և կանանց էական հավասարությունն ապահովելու և անհավասարությունը վերացնելու հատուկ միջոցներ ձեռնարկելու սահմանադրական պարտավորությանը»,- ասված է եզրակացության մեջ։
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ բացատրական գրության մեջ գենդերային քվոտաների չեղարկման նախաձեռնողները խորությամբ չեն վերլուծել այդ մեխանիզմի գործունեությունը և չեն հիմնավորել, թե ինչու էր անհրաժեշտ այն չեղարկել։
«2020 թվականի ընտրություններից հետո կանայք ներկայում ներկայացնում են Վրաստանի պատգամավորների միայն 19,3%-ը, ինչը զգալիորեն ցածր է համաշխարհային միջինից (27,0%), և երկիրը զբաղեցնում է 122-րդ տեղը Միջխորհրդարանական միության (IPU) կողմից մշտադիտարկվող 190 խորհրդարանների մեջ։ Այս ցուցանիշը ամենացածրներից է նաև ԵԱՀԿ տարածաշրջանում, որտեղ միայն Ռումինիան (19,2%), Բոսնիա և Հերցեգովինան (19,1%), Ադրբեջանն ու Մոնղոլիան (18,1%), Ռուսաստանի Դաշնությունը (16,4%), Հունգարիան (14,6%), Կիպրոսը (14,3%) ունեն կին պատգամավորների ավելի քիչ մասնաբաժին»։
Բացի այդ, եզրակացության մեջ խոսվում է ընթացակարգային թերությունների մասին, որոնք ներառում են գենդերային քվոտաների չեղարկում՝ առանց բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցության և խորհրդակցության։
«Փոփոխություններն ուժի մեջ են մտել հոկտեմբերի 26-ին նշանակված ընտրություններին մոտ, ինչը կասկածի տակ է դնում ընտրական օրենսդրության կայունության սկզբունքը»,- նշված է եզրակացության մեջ։
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն իշխանություններին խորհուրդ է տալիս, համաձայն Վրաստանի միջազգային պարտավորությունների, հրատապ միջոցներ ձեռնարկել՝ կիրառելու արդյունավետ ժամանակավոր հատուկ միջոցներ հասարակական և քաղաքական կյանքում կանանց նկատմամբ խտրականությունը վերացնելու համար: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը զեկույցը պատրաստել է Վրաստանի հանրային պաշտպանի դիմումի հիման վրա։
«Ընտրական օրենսգրքում» փոփոխությունները, որոնք նախաձեռնել էր «Գիրչին» և նախատեսում էր կանանց քվոտաների չեղարկում, խորհրդարանը քննարկեց հապճեպ, չորս օրում և վերջնական՝ երրորդ ընթերցմամբ ընդունեց ապրիլի 4-ին։ Նախագահը վետո է դրել փոփոխությունների վրա։ Սալոմե Զուրաբիշվիլին գենդերային քվոտաների վերացումը գնահատել է որպես հերթական հետընթաց քայլ Վրաստանի եվրաինտեգրման ճանապարհին։ Մայիսի 15-ին խորհրդարանը 87 ձայնով հաղթահարեց նախագահի վետոն։
Կանանց քվոտաների չեղարկմանն աջակցել են «Վրացական երազանքի» 14 կին պատգամավորները, այդ թվում՝ Նինո Ծիլոսանին, ով Գենդերային հավասարության մշտական խորհրդարանական խորհրդի նախագահն է։
2020 թվականին «Վրացական երազանքն» ինքը փոփոխություն կատարեց Ընտրական օրենսգրքում, ըստ որի՝ կուսակցությունները պարտավոր էին կուսակցական ցուցակը կազմել այնպես, որ ցուցակի յուրաքանչյուր չորսից առնվազն մեկը կին լինի։ 2023 թվականի փետրվարին կրկին «Վրացական երազանքի» նախաձեռնությամբ գենդերային քվոտայի կանոնը երկարաձգվեց մինչև 2032 թվականը։ Գենդերային քվոտաները կիրառվել են նաև մունիցիպալիտետների սակրեբուլոների ընտրության ժամանակ։ Մասնավորապես, կուսակցության ցուցակի յուրաքանչյուր երեք թեկնածուից առնվազն մեկը պետք է կին լիներ։