2023 թվականին Գերմանիայում ապաստան է հայցել Վրաստանի 9 399 քաղաքացի, որից 8 414-ը՝ առաջին անգամ, 985-ը՝ կրկնակի։ Միգրացիայի և փախստականների հարցերով դաշնային գերատեսչության զեկույցի համաձայն՝ անցած տարի քննարկվել է Վրաստանի քաղաքացիների 10 038 դիմում, որոնցից բավարարվել է միայն 0․3%-ը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
- 4 «Երազանքը» կուսակցություններին արգելում է դասախոսություններ անցկացնել ՀԿ-ների աջակցությամբ
- 5 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 6 Լաշա Գոգնիաշվիլին նշանակվել է Թբիլիսիի ոստիկանության վարչության տնօրեն
Փախստականի իրավական կարգավիճակ է տրվել 8 քաղաքացու, երկուսին` լրացուցիչ պաշտպանություն, իսկ 21 քաղաքացու համար սահմանվել է արտաքսման արգելք։ Վրաստանի 7 964 քաղաքացու դիմում մերժվել է անհիմն լինելու պատճառաբանությամբ։ 2 413 դիմումների վերաբերյալ ֆորմալ որոշում է կայացվել։
2023 թվականին Վրաստանը վեցերորդ տեղում էր Գերմանիայում ապաստան հայցող օտարերկրյա քաղաքացիների թվով։ Առաջին հնգյակում են Սիրիան (104 561 քաղաքացի), Թուրքիան (62 624), Աֆղանստանը (53 582), Իրաքը (12 360) և Իրանը (10 206), իսկ Վրաստանին հաջորդում են Ռուսաստանը (9 028), Սոմալին (5 773), Էրիթրեան (4 230):
Ընդհանուր առմամբ, անցյալ տարի Գերմանիայում ապաստան հայցողների թիվն ավելացել է, և դաշնային գերատեսչությունը հունվար-դեկտեմբերին ստացել է ընդհանուր 351 915 նախնական և կրկնակի դիմում, ինչը 44․1%-ով ավելի է 2022 թվականի համեմատ (244 132 ապաստանի հայց):
2023 թվականի օգոստոսին Գերմանիան Վրաստանին ապահով երկրի կարգավիճակ շնորհեց, իսկ տարեվերջին երկու երկրների միջև ստորագրվեց համաձայնագիր, որը նախատեսում է անօրինական միգրացիայի դեմ պայքարի ուժեղացում։ Դեկտեմբերի 19-ին Թբիլիսիում գտնվող Գերմանիայի ներքին գործերի դաշնային նախարար Նենսի Ֆեսերը հայտարարեց, որ տեղեկատվական արշավ է անցկացվելու, որպեսզի Վրաստանի քաղաքացիներն իմանան Գերմանիայում ապաստան ստանալու ցածր հնարավորությունների մասին։
