Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Der Spiegel ամսագրին տված հարցազրույցում նշում է, որ իրենք Վրաստանն ու Մոլդովան դասում են անվտանգ ծագման երկրների շարքում և պետք է իրականացվի այս երկրներից ժամանած ապաստանի իրավունք չունեցող անձանց լայնածավալ արտաքսում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 4 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 5 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
«Երկու երկրներն էլ ցանկանում են դառնալ Եվրոպական միության անդամ, ինչը առիթ է տալիս ենթադրելու, որ այս երկրներում չկա համակարգային բռնաճնշում։
Մենք ուժեղացնում ենք Եվրոպայի արտաքին սահմանների պաշտպանությունը, որպեսզի ավելի քիչ մարդիկ կարողանան ներխուժել Եվրոպա։
Ես դեռ չեմ նշել ամենագլխավորներից մեկը՝ վերջապես պետք է սկսենք զանգվածային արտաքսումներ նրանց, ովքեր Գերմանիայում մնալու թույլտվություն չունեն։ Նրանք, ովքեր հավանաբար չեն ստանա Գերմանիայում մնալու իրավունք, քանի որ չեն կարողացել ապացուցել հետապնդումից պաշտպանվելու անհրաժեշտությունը, պետք է հետ ուղարկվեն։ Դա անելու համար մեր հանրային ծառայությունները պետք է հասանելի լինեն օր ու ցերեկվա ռեժիմով, որպեսզի արդյունավետ կերպով արտաքսեն՝ որևէ մեկին դաշնային ոստիկանության կողմից ձերբակալվելուց հետո: Մենք պետք է ավարտենք նաև ներգաղթի գրասենյակի թվայնացումը. թղթի դարաշրջանը պետք է ավարտվի: Ընթացակարգերը պետք է արագացվեն, ապաստանի դիմումները և նախնական հարցազրույցները պետք է անցկացվեն սկզբնական ընդունման հաստատությունում: Պետք է արագացնել նաև դատական գործընթացները։ Որոշ դեպքում արտաքսման գործերի վերաբերյալ նախնական որոշումները կայացվում են չորս ամիս հետո, իսկ որոշնեում՝ 39-ից հետո: Սա անընդունելի է։ Մենք պետք է մարդկանց ավելի հաճախ և ավելի արագ արտաքսենք»,- ասել է Շոլցը։
Հարցազրույցում Գերմանիայի կանցլերը խոսել է Եվրոպական միությունում համերաշխության նոր մեխանիզմի մասին. «Փախստականները պետք է գրանցվեն առաջին երկրում, որտեղ նրանք ժամանում են, այլ ոչ թե ուղղակիորեն Գերմանիա ուղարկվեն։ Փոխարենը նրանք արդարացիորեն կբաշխվեն ողջ Եվրոպայի տարածքով։ Հուսանք, առաջիկա ամիսներին Եվրախորհրդարանը կհաստատի այս մեխանիզմը»։
Deutsche Welle-ի տվյալներով՝ 2023 թվականի առաջին վեց ամիսներին Գերմանիայից արտաքսվել է 7 861 մարդ, ինչը 27%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Արտաքսվածների մեծ մասը Վրաստանի՝ 705, Հյուսիսային Մակեդոնիայի՝ 665 և Աֆղանստանի՝ 659 քաղաքացի է։
Գերմանիայի դաշնային կառավարությունը երկու ամիս առաջ Վրաստանն ու Մոլդովան ներառել է անվտանգ երկրների ցանկում։ Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեզերի խոսքով՝ երկրներին անվտանգ կարգավիճակ շնորհելը թույլ կտա Գերմանիային արտաքսել անօրինական միգրանտներին։
Այս որոշումը քննադատել է փախստականների իրավունքների պաշտպանության Pro Asyl կազմակերպությունը, որի հայտարարությամբ՝ Գերմանիայի կառավարությունն անտեսում է այն փաստը, որ Ռուսաստանն օկուպացրել է Վրաստանի և Մոլդովայի շրջանները, Վրաստանում խնդիրներ կան օրենքի գերակայության և ԼԳԲՏ+ անձանց իրավունքների պաշտպանության, իսկ Մոլդովայում՝ մամուլի ազատության հետ կապված։
