Գերմանիայի խորհրդարանը օրենք է ընդունել, որը կարագացնի օտարերկրացիների արտաքսումը

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Գերմանիան խստացրել է այն օտարերկրացիներին արտաքսելու միջոցները, որոնք օրինական հիմք չունեն երկրում գտնվելու համար։ Նոր օրենքը Գերմանիայի խորհրդարանը՝ Բունդեսթագը, ընդունել է հունվարի 18-ին։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Ինչպես գրում է Deutsche Welle-ն, օրենքի նպատակն է, որ միգրանտները, որոնց մերժվել է փախստականի կարգավիճակ տալ, շուտափույթ լքեն Գերմանիան և վերադառնան հայրենիք։

Ամենակարևոր փոփոխություններից է արտաքսման կալանքի առավելագույն ժամկետի երկարաձգումը 10-ից մինչև 28 օր։ Բացի այդ, ոստիկանությունն իրավունք կունենա խուզարկել ոչ միայն փախստականների հանրակացարանների սենյակները, որտեղ բնակվում են արտաքսման ենթակա անձինք, այլ նաև կացարանի այլ հատվածներ։ Սա թույլ կտա նրանց փնտրել անձի ինքնությունը և ծագումը հաստատող փաստաթղթեր: Deutsche Welle-ն գրում է, որ երբեմն անօրինական ներգաղթյալները հրաժարվում են անձը հաստատող փաստաթղթեր ներկայացնել, քանի որ գիտեն, որ դա կարող է բարդացնել կամ հետաձգել իրենց հայրենիք վերադառնալու գործընթացը։ Խուզարկությունները թույլատրվելու են նաև գիշերային ժամերին, իսկ արտաքսման մասին նախազգուշացումներն այլևս չեն տրվի նախապես։ Բացառություն է նախատեսված մինչև 12 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքների համար։

«Մենք կապահովենք, որ մնալու իրավունք չունեցող մարդիկ ստիպված լինեն ավելի արագ լքել մեր երկիրը»,- խորհրդարանում բանավեճի ժամանակ ասել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Փեսերը։

Բացի այդ, օրենքը թույլ կտա ապաստան հայցողներին աշխատանքի տեղավորել Գերմանիայում՝ երկիր մուտք գործելուց վեց ամիս հետո։ Մինչ այժմ դա հնարավոր էր ինը ամսում։

Գերմանիայի ՆԳ նախարարության տվյալների համաձայն՝ 2023 թվականին Գերմանիայում գրանցված է եղել մոտավորապես 243 000 օտարերկրացի, որոնք երկրից արտաքսման են ենթակա եղել։ Նրանց ճնշող մեծամասնությունը՝ 193 000 միգրանտ, իրավունք է ունեցել ժամանակավորապես մնալ երկրում, քանի որ անհապաղ արտաքսումը օբյեկտիվ պատճառներով համարվել է անհնար։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ անցյալ տարի գրանցվել է Գերմանիայից անօրինական միգրանտների արտաքսման 16 430 դեպք, ինչը 27%-ով ավելի է 2022 թվականի ցուցանիշից։

2023 թվականին Գերմանիայում ապաստան է հայցել Վրաստանի 9 399 քաղաքացի, որից 8 414-ը՝ առաջին անգամ, 985-ը՝ կրկնակի։ Միգրացիայի և փախստականների հարցերով դաշնային գործակալության զեկույցի համաձայն՝ քննարկվել է Վրաստանի 10 038 քաղաքացու դիմում, որոնցից միայն 0,3%-ն է բավարարվել։

Անցյալ տարվա օգոստոսին Գերմանիան Վրաստանին ապահով երկրի կարգավիճակ շնորհեց, իսկ տարեվերջին երկու երկրների միջև ստորագրվեց համաձայնագիր, որը նախատեսում է ուժեղացնել անօրինական միգրացիայի դեմ պայքարը։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):