Փետրվարի 2-ին դատարանը գրավ է կիրառել «Թբիլիսի մոլ» առևտրի կենտրոնի մերձակայքում գտնվող մայրուղին փակելու փորձի մեղադրանքով ձերբակալված ութ անձի նկատմամբ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Թրամփի խոսքով՝ հանածոների վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու համար փետրվարի 28-ին կհանդիպի Զելենսկիի հետ
- 2 Իռլանդիայից արտաքսվել է Վրաստանի 32 քաղաքացի
- 3 Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնին ասել է, որ ԱՄՆ-ը «քանդում է» աշխարհակարգը
- 4 Հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների գրանցումը կսկսվի մարտի 10-ից
- 5 «Բիթքոյնի գործով» Բաչիաշվիլիի նկատմամբ կիրառված գրավը դատարանը փոխարինել է կալանքով
- 6 Այսպես կոչված բաճկոնների գործով Միխեիլ Սաակաշվիլին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման
Մեղադրող կողմը բոլոր ութ մեղադրյալների համար պահանջել է 5000 լարի գրավ։ Դատավոր Դավիթ Կուրտանիձեն ամբողջությամբ բավարարել է Գիգի Ուգուլավայի, Դիմիտրի Բիձինաշվիլիի, Իրակլի Տաբատաձեի, Իրակլի Ցիգնաձեի և Ալեքսանդր Գոգոլաձեի գործերով մեղադրող կողմի միջնորդությունը, իսկ Նիկոլոզ Քումսիշվիլիի նկատմամբ կիրառել է 4000 լարի գրավ, Վասիլ Էլիավայի և Նիկոլոզ Կուտոբուձեի նկատմամբ 3500 լարի գրավ։
Մեղադրյալները գրավը վճարելուց հետո ազատ կարձակվեն բանտից։
«Այս անհեթեթ մեղադրանքի նկատմամբ չպետք է խափանման միջոց կիրառվեր, իսկ նորմալ դեպքում՝ հանցակազմի բացակայության պատճառով, գործը պետք է կարճվեր։ Սակայն դատավորը կայացրել է այն որոշումը, որը պահանջել են դատախազները, և դա մեզ համար զարմանալի չէ»,- ասել է Գիգի Ուգուլավայի փաստաբան Իրակլի Աբեսաձեն։
Փետրվարի 2-ին ՆԳՆ-ն «Թբիլիսի մոլի» մոտ վարչական կարգով բերման է ենթարկել 31 ցուցարարի։ Նրանցից շատերը մատնանշել են ոստիկանների բռնությունները։ Ձերբակալվածներից Մամուկա Դիասամիձեին դեմքին ոտքով հարվածել է հատուկ նշանակության ջոկատի ղեկավար Զվիադ Խարազիշվիլին, նույն ինքը՝ «Խարեբան»։
48-ժամյա կալանքի ժամկետը լրանալուց հետո Գիգի Ուգուլավային, Իրակլի Ցիգնաձեին, Իրակլի Տաբատաձեին, Նիկոլոզ Կուտիբիձեին, Վասիլ Էլիավային, Նիկոլոզ Քումսիշվիլիին, Ալեքսանդր Գոգոլաձեին և Դիմիտրի Բիձինաշվիլիին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 19-222-րդ հոդվածով։ Հանցագործությունը պատժվում է ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով կամ ազատազրկմամբ՝ երկուսից չորս տարի ժամկետով։
Ըստ ՆԳՆ-ի՝ քննությամբ պարզվել է, որ մեղադրյալները, չնայած ոստիկանության բազմիցս կոչերին, խմբով ապօրինի փորձել են փակել միջազգային նշանակության ավտոճանապարհը։
«Վրացական երազանքի» կառավարությունը «Թբիլիսի մոլի» մոտ նախատեսված բողոքի ակցիայից երկու օր առաջ ռազմավարական նշանակություն ունեցող վայրերի ցանկում է ավելացրել միջազգային մայրուղիները, ինչպիսիք են Թբիլիսի մուտքի/ելքի ճանապարհները։
