Նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի «Հանուն Վրաստանի» կուսակցությունը միացել է նախագահի նախաձեռնած «Վրացական խարտիային»։ Այս մասին տեղեկությունը հաստատել են կուսակցությունում։ Գիորգի Գախարիան այսօր գտնվել է Օրբելիանիների պալատում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 2 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի հանցագործների (Իվանիշվիլի և ընկերություն) հարազատներին․ Ուիլսոն
- 3 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 4 Զատուլինը գովաբանում է «Վրացական երազանքի» կառավարությանը «պրագմատիզմի» համար
- 5 Գերագույն դատարանի ցմահ դատավոր Շալվա Թադումաձեն նշանակվել է ներքին գործերի փոխնախարար
- 6 Եթե Իվանիշվիլին իրականացնի դեկտեմբերի 29-ի ծրագիրը, նա պետք է սպասի անհավանական պատասխանի․ Ուիլսոն
Ընդդիմադիր կուսակցությունների մեծամասնությունը հունիսին ստորագրել է «Վրացական խարտիան»։ Այն ժամանակ Գախարիայի կուսակցությունը հայտարարեց, որ միանում են խարտիայով նախատեսված բարեփոխումներին և քաղաքական պարտավորություն են ստանձնում աջակցել դրանց իրականացմանը։ Սակայն խարտիայով նախատեսված արտահերթ ընտրությունների անցկացման և ժամանակավոր կառավարություն ձևավորելու հարցի վերաբերյալ կուսակցությունից հայտարարել են, որ չեն կարող պատասխանատվություն ստանձնել դրա շուրջ։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մայիսի 26-ին ներկայացրել է գործողությունների ծրագիր՝ «Վրացական խարտիան»։ Փաստաթուղթը նախատեսում է հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո ժամանակավոր կառավարության ձևավորում, բարեփոխումների իրականացում, իսկ դրանից հետո՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում։
«Վրացական խարտիան» ստորագրող կողմերը պարտավորվում են չեղարկել բոլոր այն օրենքները, որոնք հակասում են եվրոպական ճանապարհին և եվրոպական առաջարկություններին, այդ թվում՝ ռուսական օրենքը։ Նաև 2024 թվականի բողոքի ցույցերին մասնակցող ցուցարարների նկատմամբ քաղաքական դրդապատճառներով գործերը կչեղարկվեն և համաներում կընդունվի։ Բացի այդ, նրանք խոստանում են արդարադատության համակարգը ազատել կլանային իշխանությունից և իրականացնել Արդարադատության բարձրագույն խորհրդի հիմնարար բարեփոխում։ Բարեփոխումները կվերաբերեն դատախազությանը, Պետական անվտանգության ծառայությանը, ՆԳ նախարարությանը, Հատուկ քննչական ծառայությանը, Հակակոռուպցիոն գործակալությանը, Ազգային բանկին, կարգավորող մարմիններին, ընտրական համակարգին։
«Վրացական խարտիային» են միացել հետևյալ քաղաքական կուսակցությունները և ընդդիմադիր պատգամավորները․
- «Վրաստանի Կանաչների կուսակցություն» - Գիա Գաչեչիլաձե
- «Հանուն արդարության» - Էկա Բեսելիա
- «Դրոա» - Էլենե Խոշտարիա
- «Գիրչի - ավելի ազատություն» - Զուրաբ Ջափարիձե
- «Եվրոպացի դեմոկրատներ» - Պաատա Դավիթաիա
- «Օրենք և արդարություն» - Թակո Չարկվիանի
- «Լելոն հանուն Վրաստանի» - Մամուկա Խազարաձե
- «Ախալի» - Նիկա Մելիա
- «Քաղաքացիներ» - Քեթևան Թուրազաշվիլի
- «Անա Դոլիձեն հանուն ժողովրդի» - Կախաբեր Դվալիշվիլի
- «Ազատություն - Զվիադ Գամսախուրդիայի ճանապարհ» - Իրակլի Ջամբուրիա
- «Ստրատեգիա Աղմաշենեբելի» - Պաատա Մանջգալաձե
- «Եվրոպական Վրաստան» - Գիգա Բոկերիա
- «Հանրապետական կուսակցություն» - Դավիթ Բերձենիշվիլի
- «Միացյալ ազգային շարժում» - Թինա Բոկուչավա
- «Շարժում հանուն պետության ժողովրդի» - Նիկա Մաճուտաձե
- «Ազգային դեմոկրատական կուսակցություն» - Բաչուկի Քարդավա
- Խորհրդարանի անդամներ՝ Նատո Չխեիձե, Ռոստոմ Չխեիձե, Թամար Կորձաիա, Խատիա Դեկանոիձե, Արմազ Ախվլեդիանի։
Այսօրվա դրությամբ, խորհրդարանական ընդդիմադիր կուսակցություններից միայն «Գիրչին» չի միացել «Վրացական խարտիային»։