Նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի «Հանուն Վրաստանի» կուսակցությունը չի ստորագրի նախագահի առաջարկած «Վրացական խարտիան»։ Կուսակցությունը սատարում է խարտիայով նախատեսված բարեփոխումների մի մասին, սակայն չի կիսում արտահերթ ընտրությունների անցկացման և ժամանակավոր կառավարություն ձևավորելու գաղափարը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 5 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 6 Իվանիշվիլին պետք է որոշում կայացնի և նշանակվեն նոր ընտրություններ․ նախագահ
Մինչ այժմ միակ ընդդիմադիր կուսակցությունը, որը հրաժարվում էր միանալ խարտիային՝ «Գիրչին» էր։
«Նախագահի հետ խորհրդակցելուց հետո հանրությանը տեղեկացնում ենք, որ «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցությունը լիովին միանում է նախագահի նախաձեռնած «Վրացական խարտիայով» նախատեսված բարեփոխումների մի հատվածին և ստանձնում է քաղաքական պարտավորություն՝ աջակցելու այդ բարեփոխումների իրականացմանը։
Ինչ վերաբերում է խարտիայով նախատեսված արտահերթ ընտրությունների անցկացմանը և, համապատասխանաբար, ժամանակավոր կառավարության ձևավորմանը, ապա կարծում ենք, որ այս հարցի քննարկումը տանում է դեպի քաղաքական և իրավական փակուղի։ Արտահերթ ընտրությունների մասին խոսելը վնասում է հոկտեմբերի 26-ի ընտրությունների՝ որպես վճռական ընտրությունների նշանակությունը։ Մեր թիմը չի կարող պատասխանատվություն ստանձնել այս հարցի և առաջարկվող ձևով կառավարության ձևավորման համար, հետևաբար չի կարող ստորագրել ներկայացված փաստաթուղթը։
Մենք հասկանում ենք միասնության արժեքը, բայց նման միասնությունը պետք է հիմնված լինի ընդհանուր նպատակի վրա։ Այսօր բոլորիս նպատակն առաջին հերթին ընտրություններն ազատ, արդար և մրցակցային պայմաններում անցկացնելն է։ Ուստի մենք առաջնային խնդիր ենք համարում համախմբվել՝ պաշտպանելու Վրաստանի քաղաքացիների ընտրությունը։
Ընտրությունները պաշտպանելու և այդ նպատակի շուրջ համախմբվելու գործում վճռորոշ է նախագահի դերը՝ որպես միակ մնացած անկախ սահմանադրական ինստիտուտ: Նախագահի դերը պետք է լինի ոչ միայն քաղաքական ուժերին, այլև հասարակությանը, երիտասարդությանը, մեր միջազգային գործընկերներին համախմբելը՝ ընտրությունները պաշտպանելու նպատակի շուրջ։ Նախագահի շուրջ պետք է համախմբվածություն ստեղծվի, որը հասարակության բողոքի ազգային էներգիան կվերածի կոնկրետ գործողությունների ծրագրի՝ պաշտպանելու Վրաստանի քաղաքացիների ձայները ընտրատեղամասերում»,- այսօր անցկացրած ճեպազրույցում ասել է խորհրդարանի պատգամավոր Բեքա Լիլուաշվիլին։
Ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներն այսօր՝ հունիսի 3-ին, Աթոնելիի պալատում ստորագրում են «Վրացական խարտիան»։ Այն արդեն ստորագրել են Զուրաբ Ջափարիձեն («Գիրչի՝ ավելի շատ ազատություն»), Էլենե Խոշտարիան («Դրոա»), Գիա Գաչեչիլաձեն («Կանաչների շարժում») և Էկա Բեսելիան («Հանուն արդարության»)։
Վրաստանի արտաքին քաղաքականության փոփոխությամբ և երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ մայիսի 26-ին՝ Անկախության օրը, Վրաստանի նախագահը ներկայացրել է միասնական գործողությունների ծրագիր։ Փաստաթուղթը նախատեսում է հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո ժամանակավոր կառավարության ձևավորում, բարեփոխումների իրականացում, իսկ դրանից հետո՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում։ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ «Վրացական խարտիայում» նշված քայլերն անհրաժեշտ են ոչ միայն Վրաստանի եվրաինտեգրման, այլև ժողովրդավարական և արդար պետության կայացման համար։