«Գիրչին» միակ կուսակցությունն է, որը չի միանում նախագահի ծրագրին

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Ընդդիմադիր կուսակցությունների մեծամասնությունը միանում է նախագահի առաջարկած միասնական գործողությունների ծրագրին` «Վրացական խարտիայի»: Նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի կուսակցության ներկայացուցիչներին բարեփոխման առաջարկը դուր է գալիս, սակայն ժամանակավոր կառավարության նշանակման և արտահերթ ընտրությունների հետ կապված հարցեր ունեն, ինչի պատճառով էլ ավելի շատ շփվելու կարիք ունեն նախագահի և այլ դերակատարների հետ։ «Գիրչին» [Խվիչիա, Մեգրելիշվիլի, Ռաքվիաշվիլի] այս փուլում միակն է, որը չի պատրաստվում միանալ խարտիային։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Վրաստանում երեք քաղաքական կարծիք կա՝ «Քոցերի» [Վրացական երազանք], «Նացերի» [Ազգային շարժում] և մերը՝ «Գիրչի»։ Այս փաստաթուղթը նույնպես նախատեսված է այս գաղափարն ավարտին հասցնելու համար և չի դիտարկում, ինչպես մեր ծրագիրը, որևէ մեկի հետ կոալիցիայի մեջ մտնել։ Այս փուլում մենք չենք ստորագրի, բայց այս մասով կմասնակցենք քննարկումներին։ Ինչևէ, գործը և այն սկզբունքները, որ անում է նախագահը մեր գործընկերներին համախմբելու համար, ճիշտ են, և ես ողջունում եմ»,- ասել է «Գիրչիի» առաջնորդ Իագո Խվիչիան։

Ըստ Ալեքսանդրե Էլիսաշվիլիի [«Քաղաքացիներ» կուսակցություն], իրենք չեն կարողանա հաղթել «Վրացական երազանքին» առանց բովանդակության միասնության. առանց «Երազանքին» հաղթելու մենք կհայտնվենք Ռուսաստանում։ Իրականում, դա շատ հեշտ ընտրություն է: Նախագահն էլ ավելի է հեշտացրել քաղաքական կուսակցությունների վիճակը, և մենք, իհարկե, կմիանանք այս խարտիային»:

Խարտիային միացել են հետևյալ կուսակցությունները՝ «Ախալի», «Լելո», «Եվրոպական Վրաստան», «Ստրատեգիա Աղմաշենեբելի», «Դրոա», «Գիրչի-ավելի շատ ազատություն», «Միացյալ ազգային շարժում», «Հանրապետական ​​կուսակցություն», «Ազգային դեմոկրատական ​​կուսակցություն», «Շարժում հանուն ժողովրդի»։

Ինչ-որ տեղ ավելի քիչ, ինչ-որ տեղ ավելի շատ, բայց ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ փաստաթուղթը շատ լավն է, ճիշտ շեշտադրումներով, և մենք կմիանանք դրան»,- ասել է «Ախալիի» առաջնորդ Նիկա Գվարամիան։

Գիգա Բոկերիա

«Ցույց տալ այն, որ մենք ունենք անհրաժեշտ քայլերի կոնկրետ ընդհանուր ծրագիր, չնայած բոլոր տարաձայնություններին, դա այն է, ինչ պահանջում է հանրության մեծ մասը։

Ճիշտ ուղերձ էր։ Սա չի նշանակում խառնել իրար։ Սա ցուցադրություն է, որ տարբեր քաղաքական տեսլականներ ունեցող մարդիկ կարող են միասին աշխատել կարևոր հարցերի շուրջ»,- ասել է «Եվրոպական Վրաստանի» նախագահ Գիգա Բոկերիան։

«Դրոայի» առաջնորդ Էլենե Խոշտարիան պատմական է անվանել Սալոմե Զուրաբիշվիլիի ներկայացրած ծրագիրը։

«Հստակություն, փոփոխությունների հստակ բացատություն։ Ամենակարևորը՝ դա արձագանքում է ոչ թե որևէ կուսակցության, այլ քաղաքացիների շահերին»,- ասել է Խոշտարիան։

«Վրացական երազանքն» անցյալ տարի բողոքի զանգվածային ցույցերից և աննախադեպ միջազգային արձագանքից հետո ետ կանչած այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքը 2024 թվականի ապրիլի 3-ին կրկին օրակարգ բերեց և երրորդ՝ վերջնական ընթերցմամբ ընդունեց մայիսի 14-ին։ «Գործակալների օրենքը» վտանգ է ներկայացնում երկրում միջազգային հիմնադրամների աջակցությամբ աշխատող հասարակական կազմակերպությունների և քննադատական ​​լրատվամիջոցների համար։ Օրենքի նախագծի նախաձեռնումից ի վեր Վրաստանում բազմահազարանոց ցույցեր են անցկացվել, որոնք բազմիցս ճնշվել են իշխանության կողմից։ Խորհրդարանի մի քանի պատգամավորների և մի շարք ցուցարարների վրա դաժան հարձակում է տեղի ունեցել, հատուկ ջոկատայինները նրանց լուրջ վնասվածքներ են հասցրել։ Շուրջ 200 ցուցարար ձերբակալվել է վարչական կարգով, իսկ մի քանիսը քրեական պատասխանատվության են ենթարկվել։ Ակտիվ ցուցարարներին, քաղաքացիական ակտիվիստներին, լրագրողներին և նրանց ընտանիքի անդամներին, հավանաբար, իշխանության կազմակերպմամբ անհայտ անձինք զանգել են, հայհոյել և սպառնացել։ Չնայած դրան՝ բողոքի ակցիան չի դադարել։ Մինչ այժմ միակ պահանջն այն է, որ իշխանությունը տապալի ռուսական օրենքը։

ԱՄՆ Պետդեպարտամենտն արդեն զգուշացրել է Վրաստանի իշխանություններին երկրում ժողովրդավարությունը խաթարողների նկատմամբ հնարավոր պատժամիջոցների մասին։ Ռուսական օրենքին և իշխող կուսակցությանը սատարող հայտարարություններ է անում միայն Ռուսաստանի իշխանությունը։

Վրաստանի արտաքին քաղաքականության փոփոխությամբ և երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ մայիսի 26-ին՝ Անկախության օրը, Վրաստանի նախագահը ներկայացրել է միասնական գործողությունների ծրագիր։ Կուսակցությունները հունիսի 1-ին պետք է որոշեն՝ կմիանա՞ն «Վրացական խարտային», որը նախատեսում է հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո ժամանակավոր կառավարության ձևավորում, բարեփոխումների իրականացում, իսկ դրանից հետո՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):