Թբիլիսիում, Քարելիում և Գորիում «գողական աշխարհի» անդամ լինելու և «գողական աշխարհի» գործունեությանն աջակցելու մեղադրանքով ձերբակալվել է 7 մարդ, իսկ 5 հոգու, այդ թվում՝ արտերկրում գտնվող 4 այսպես կոչված օրենքով գողի մեղադրանք է առաջադրվել հեռակա կարգով։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
- 4 «Երազանքը» կուսակցություններին արգելում է դասախոսություններ անցկացնել ՀԿ-ների աջակցությամբ
- 5 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 6 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
Ձերբակալվածներն են՝ 2000 թվականին ծնված Գ. Ճ․-ն, 1972 թվականին ծնված Զ.Գ. (մականունը՝ «Բախա») և նախկինում դատապարտված անձինք՝ 1981 թվականին ծնված Դ.Ղ. (մականունը՝ «Շրամիանի»), 1981 թվականին ծնված Մ.Բ.-ն, 1995 թվականին ծնված Գ.Կ.-ն, 1978 թվականին ծնված Զ.Դ.-ն և 1995 թվականին ծնված Դ.Ի․-ն (մականունը՝ «Շոկի»)։
Հեռակա կարգով մեղադրանք է առաջադրվել 1986 թվականին ծնված Վ.Չ.-ին (մականունը՝ «Ցքնափա») և արտերկրում բնակվող 4 «օրենքով գողերի»՝ 1961 թվականին ծնված Արիկի Միխայելիին (մականունը՝ «Իզիկի»), 1981 թվականին ծնված Իլիա Գագլոևին (մականունը՝ «Իլո Կալինինգրադսկի»), 1974 թվականին ծնված Պաատա Վաշակիձեին (մականունը՝ «Էշխա») և 1982 թվականին ծնված Մալխազ Դարչիևին (մականունը՝ «Մախո»)։
Ըստ ՆԳՆ Կենտրոնական քրեական ոստիկանության վարչության տնօրեն Թեյմուրազ Կուպատաձեի, հետաքննությունը պարզել է, որ արտերկրում բնակվող Վրաստանի քաղաքացին մոտեցել է «գողական աշխարհի» անդամներին և խնդրել ֆինանսական օգուտների դիմաց լուծել կոնֆլիկտ։ Իր հերթին «գողական աշխարհի» անդամները գործում ներգրավել են «օրենքով գողերի»։ Կոնֆլիկտի կարգավորման արդյունքում ստացված գումարը նրանք անձամբ են օգտագործել և չեն վճարել «օրինական գողերին»՝ Իլիա Գագլոևին և Պաատա Վաշակիձեին։
«Յուրացված գումարի մասին «օրինական գողերի» տեղեկանալուց հետո, այս արարքը քննարկելու համար «գողական» հանդիպում է կազմակերպվել։ Գործում ներգրավված են եղել նաև «օրինական գողեր»՝ Արիկի Միխայելին՝ «Իզիկ» մականունով և Մալխազ Դարչիևը՝ «Մախո» մականունով։ Միաժամանակ, քրեական գործի քննության արդյունքում իրավապահները «գողական աշխարհի» գործունեությանն աջակցելու մեղադրանքով ձերբակալել են 1995 թվականին ծնված Դ.Ի.-ն (մականունը՝ «Շոկ»), ով արտերկրում հանդես է եկել «օրենքով գողի» անունով և վիճող կողմին ստիպել է որոշակի գումար վճարել մյուս կողմի օգտին սահմանված ժամկետում»,- ասել է Թեյմուրազ Կուպատաձեն։
Գործը քննվում է «գողական աշխարհին» անդամակցելու, «օրենքով գողության» և «գողական աշխարհի» գործունեությանն աջակցելու հոդվածներով։ Հանցագործությունները պատժվում են մինչև 15 տարվա ազատազրկմամբ։
