Խորհրդարանի փոխխոսնակ, «Վրացական երազանքի» պատգամավոր Նինո Ծիլոսանին արձագանքել է Վրաստանում Միացյալ Նահանգների դեսպանության հայտարարությանը, ըստ որի՝ «Բիձինա Իվանիշվիլին գիտի, որ Credit Suisse-ի հետ կապված գումարները գտնվում են Բերմուդյան կղզիների և Սինգապուրի դատարանների ձեռքում, ոչ թե Ամերիկայի»։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
Ծիլոսանիի խոսքով՝ ինքը զարմացած է, թե ինչու է դեսպանությունն իր հասցեին ընդունել «Վրացական երազանքի» ներկայացուցիչների հայտարարությունները։
«Անկեղծ ասած, ես չեմ հիշում, թե որտեղ է նշվել Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտոնական կողմը այդ միջոցների սառեցման հետ կապված։ Ուստի, ինձ համար ինչ-որ չափով զարմանալի է, թե ինչու ԱՄՆ դեսպանատունն ինքն իրեն որպես կողմ ներկայացրեց և որոշեց մեղադրվել այդ միջոցները սառեցնելու մեջ։ Միակ վրացական ասացվածքը, որ գալիս է իմ մտքում, դա՝ «Գողի գլխին գլխարկն այրվում է»։ Ես շատ զարմացած եմ դեսպանատան կայքում հրապարակված այս հայտարարությամբ, և հուսով եմ, որ նրանց կողմից ինչ-որ թյուրիմացություն և սխալ քայլ է եղել»,- լրագրողներին ասել է Ծիլոսանին։
«Վրացական երազանքի» պատվավոր նախագահը և նախկին վարչապետը պատժամիջոցների չի ենթարկվել, սակայն, ինչ Ռուսաստանը պատերազմ է սկսել Ուկրաինայի դեմ, «Վրացական երազանքի» անդամները և իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները պնդում են, որ նա Արևմուտքի դե ֆակտո պատժամիջոցների տակ է։
«Մարդը շահել է Սինգապուրի, Բերմուդյան կղզիների դատական գործը, որոշում է կայացվել, և ո՞վ կամ ինչո՞ւ է պահում այդ միջոցները։ Ինչո՞ւ մարդուն չեն վերադարձնում: Բիձինա Իվանիշվիլիին դե ֆակտո սանկցիայի են ենթարկում, քանի որ նրան շանտաժի են ենթարկում երկրի ճակատագրով, շանտաժի են ենթարկում երկրում երկրորդ ճակատ բացելու, պատժամիջոցներին միանալու համար»,- ասել է «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն։
Դե ֆակտո պատժամիջոցների պատրվակով Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջիմ Օ՛Բրայենի հետ, ով մայիսին Թբիլիսիում էր։ Նա չի հանդիպել նաև այլ օտարերկրյա դիվանագետների և քաղաքական գործիչների հետ։
«Բոլոր դեպքերում մերժման պատճառը նույնն էր՝ Բիձինա Իվանիշվիլին պնդում էր, որ ինքն արդեն դե ֆակտո պատժամիջոցների տակ է։ Սառեցրել են նրա 2 միլիարդ դոլարը, որը վստահել է Արևմուտքին, և, ցավոք, այդ գումարները հայտնվել են Գլոբալ պատերազմի կուսակցության ձեռքում։ Հետևաբար, Բիձինա Իվանիշվիլիի դիրքորոշումն այն է, որ նա չի կարող շանտաժի տակ որևէ հանդիպում անցկացնել։ Սա նրա շատ հստակ դիրքորոշումն է։ Հենց այս շանտաժն ու դե ֆակտո պատժամիջոցներն ավարտվեն, անմիջապես, իհարկե, կարող է կայանալ ցանկացած հանդիպում»,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Բիձինա Իվանիշվիլին 2005-2015 թվականներին եղել է այժմ սնանկացած շվեյցարական Credit Suisse բանկի հաճախորդը: Բերմուդյան և Սինգապուրի դատարաններում նա վիճարկում է, որ իր բանկային խորհրդատու Պատրիս Լեսկադրոնի խարդախության հետևանքով հարյուր միլիոնավոր դոլարների վնաս է կրել: 2024 թվականի հուլիսին Սինգապուրի վերաքննիչ դատարանը վճռել է, որ Credit Suisse Trust Limited-ը պետք է 742․73 միլիոն ԱՄՆ դոլար վճարի Բիձինա Իվանիշվիլիի ընտանիքին։ Ինչ վերաբերում է Բերմուդյան կղզիների դատարանում ընթացող վեճին, ապա Credit Suisse Life Limited-ին պարտավորեցրել են 607 մլն ԱՄՆ դոլար վճարել Բիձինա Իվանիշվիլիին։
Bloomberg-ի գնահատականներով՝ Իվանիշվիլիի ունեցվածքն աճում է, և եթե 2023 թվականի սեպտեմբերի 30-ին դրա արժեքը կազմում էր 6․05 միլիարդ դոլար, ապա այսօր այն կազմում է 7․55 միլիարդ։