Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը նշում է, որ «Վրացական երազանքի» հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին գիտի, որ Credit Suisse-ի հետ կապված գումարները գտնվում են Բերմուդյան և Սինգապուրի դատարանների ձեռքում, սակայն վրաց բնակչությանը իրականությունը ներկայացնում է այլ կերպ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 5 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 6 Իվանիշվիլին պետք է որոշում կայացնի և նշանակվեն նոր ընտրություններ․ նախագահ
«Բիձինա Իվանիշվիլին գիտի, որ Credit Suisse-ի հետ կապված գումարները գտնվում են Բերմուդյան կղզիների և Սինգապուրի դատարանների ձեռքում, ոչ թե Ամերիկայի։ Ինչո՞ւ է նա վրացիներին այլ պատմություն պատմում»,- ասվում է դեսպանության ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ։
Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ պատժամիջոցներ չեն կիրառվել, սակայն Ուկրաինայում Ռուսաստանի կողմից պատերազմի սկսվելուց հետո «Վրացական երազանքի» բարձրաստիճան պաշտոնյաները կրկնում են, որ նա գտնվում է Արևմուտքի «դե ֆակտո պատժամիջոցների տակ»։ Այդ իսկ պատճառով Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջիմ Օ'Բրայենի հետ, ով մայիսին Թբիլիսիում էր և չի հանդիպել նաև այլ օտարերկրյա դիվանագետների և քաղաքական գործիչների հետ։
«Բոլոր դեպքերում մերժման պատճառը նույնն էր՝ Բիձինա Իվանիշվիլին պնդում էր, որ ինքն արդեն դե ֆակտո պատժամիջոցների տակ է։ Սառեցրել են նրա 2 միլիարդ դոլարը, որը վստահել է Արևմուտքին, և, ցավոք, այդ գումարները հայտնվել են Գլոբալ պատերազմի կուսակցության ձեռքում։ Հետևաբար, Բիձինա Իվանիշվիլիի դիրքորոշումն այն է, որ նա չի կարող շանտաժի տակ որևէ հանդիպում անցկացնել։ Սա նրա շատ հստակ դիրքորոշումն է։ Հենց այս շանտաժն ու դե ֆակտո պատժամիջոցներն ավարտվեն, անմիջապես, իհարկե, կարող է կայանալ ցանկացած հանդիպում»,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Օ՛Բրայենը հաստատել է, որ այս փուլում Բիձինա Իվանիշվիլիի դեմ պատժամիջոցներ չկան։ Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ այն փաստը, որ Իվանիշվիլիի նման ազդեցիկ մարդն այդքան «ապատեղեկացված է», ցնցող է և հիասթափեցնող։
«Վարչապետի ասելով, որ սա է պատճառը, որ Վրաստանի գործընկերներից մեկը չի կարող հանդիպել այս քաղաքացու հետ, դա անհատական շահը վեր դասել է երկրի սահմանադրական պարտավորությունից՝ աշխատել միջազգային գործընկերների հետ Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին միանալու համար», - ասել է Օ'Բրայենը Թբիլիսի կատարած այցից հետո։
Բիձինա Իվանիշվիլին 2005-2015 թվականներին եղել է այժմ սնանկացած շվեյցարական Credit Suisse բանկի հաճախորդը: Բերմուդյան և Սինգապուրի դատարաններում նա վիճարկում է, որ իր բանկային խորհրդատու Պատրիս Լեսկադրոնի խարդախության հետևանքով հարյուր միլիոնավոր դոլարների վնաս է կրել: 2024 թվականի հուլիսին Սինգապուրի վերաքննիչ դատարանը վճռել է, որ Credit Suisse Trust Limited-ը պետք է 742․73 միլիոն ԱՄՆ դոլար վճարի Բիձինա Իվանիշվիլիի ընտանիքին։ Ինչ վերաբերում է Բերմուդյան կղզիների դատարանում ընթացող վեճին, ապա Credit Suisse Life Limited-ին պարտավորեցրել են 607 մլն ԱՄՆ դոլար վճարել Բիձինա Իվանիշվիլիին։
Bloomberg հրատարակությունը Բիձինա Իվանիշվիլիի ունեցվածքն այսօր գնահատում է 7․55 միլիարդ դոլար և նրան դասում է 403-րդ տեղը՝ աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց շարքում։ Ըստ Bloomberg-ի տվյալների, մեկ տարի առաջ՝ 2023 թվականի սեպտեմբերի 30-ին, Իվանիշվիլիի ունեցվածքը կազմում էր 6․05 միլիարդ դոլար։