«Եթե օրենքը չհամապատասխանի Եվրամիության նորմերին, խարխլվի ժողովրդավարությունը, խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառվի բռնություն, ապա մենք սահմանափակումներ կտեսնենք ԱՄՆ կողմից։ Որպես կանոն, դրանք ֆինանսական և ճանապարհորդական սահմանափակումներ են այդ գործողությունների համար պատասխանատու անձանց և նրանց ընտանիքների համար»,- այս հայտարարությունն է արել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջիմ Օ'Բրայենը Վրաստան կատարած այցի ավարտից հետո։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 6 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
Օ՛Բրայենը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի վարչապետի, նախագահի, ընդդիմության և բիզնեսի ներկայացուցիչների հետ։ Խոսակցության հիմնական թեման ռուսական օրենքն էր, որը «Վրացական երազանքը» երրորդ՝ վերջնական ընթերցմամբ ընդունեց մայիսի 14-ին, չնայած ԱՄՆ-ի և մյուս գործընկերների կողմից հնչեցված քննադատությանը։
«Երբ ես եկա այստեղ, մի քիչ շփոթեցնող էր երկու բոլորովին տարբեր խոսակցություններ լսելը։ Մեկը վերաբերում է օտարերկրյա ազդեցության օրենքին: Օրենքի որոշ սատարողներ ասում են, որ ֆինանսավորման թափանցիկությունը պետք է լինի Վրաստանի առաջնային ազգային շահը, և կարծում են, որ որոշ արևմտյան ֆինանսավորողներ այնքան էլ թափանցիկ չեն, որքան կարող էին լինել: Մեր շահագրգռվածությունն այն է, որ Վրաստանն ավելի մոտ լինի ԵՄ-ին և անդրատլանտյան նորմերին՝ լուծելու այնպիսի հարցեր, ինչպիսին թափանցիկությունն է։ Անկեղծ ասած, մենք կարծում ենք, որ ոչ գործընթացը, ոչ էլ կիրարկվելիք օրենքը չեն համապատասխանում այս չափանիշին, և հուսով ենք, որ ավելի շատ քննարկումներ կունենանք՝ տեսնելու թափանցիկության վերաբերյալ եվրոպական նորմերին համապատասխան քայլեր: Մենք խոստացել ենք, որ այդ հնարավորությունը կլինի նախքան օրենքի ուժի մեջ մտնելը, և ես շատ հստակ ասացի, որ հետևանքներ կլինեն, եթե օրենքը կիրառվի այնպես, ինչպես հիմա է»,- ասել է պետքարտուղարի օգնականը։
Ջիմ Օ՛Բրայենի խոսքով՝ Վրաստանը փորձում է անդամակցել Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին, իսկ այդ կազմակերպություններն ունեն որոշակի չափանիշներ ու կանոններ, որոնց պետք է համապատասխանել։
«Եվրոպայի հետ չմերձենալու Վրաստանի որոշումը կլինի մերժում Վրաստանի սեփական սահմանադրությամբ գրված ճանապարհից։ Մենք հավատում ենք և դա տեսել ենք հարցումներում, տեսել ենք փողոցներում, լսել ենք քաղաքական կուսակցություններից, այդ թվում՝ «Վրացական երազանքից» և նրա համախոհներից, գործարար համայնքից և այլք, որ Վրաստանի ժողովուրդը մեծ ցանկություն ունի շարունակել այս ճանապարհը։ Ինչպես 30 տարուց ավելի ժամանակի ընթացքում, մենք հիմա էլ լինելու ենք վրաց ժողովրդի կողքին։ Եթե տեղի ունենա այն, ինչի մասին մենք այսօր խոսել ենք, և օրենքը համապատասխան կերպով փոխվի, դա կլինի մեր գործընկերությունն ամրապնդելու, այլ ոչ թե այն քանդելու միջոց, ինչը ես վախենում եմ, որ տեղի է ունենում հիմա», - ասաց Օ'Բրայենը:
«Բայց դա իմ ունեցած խոսակցության միայն մեկ տեսակն էր, և օրենքը ավելի մեծ խոսակցության մի փոքր մասն է: Ավելի լայն խոսակցությունը վերաբերում է «Վրացական երազանքի» առաջնորդների մեկնաբանություններին, թե կա Գլոբալ պատերազմի կուսակցություն, և որ Վրաստանը պետք է խուսափի Գլոբալ պատերազմի կուսակցության հանդեպ պարտավորություններից, և որ կա Արևմտյան դավադրություն՝ տապալելու «Վրացական երազանքը»՝ չնայած 12 տարվա ամուր համագործակցությանը: Սա անիրատեսական է, ոչ ճիշտ և Վրաստանի հետ միջազգային հասարակությունների հարաբերությունների կատարյալ թյուրիմացություն։ Դրա օրինակներից մեկն այն է, ինչ երեկ երեկոյան նշեց վարչապետը։ Մենք զրուցեցինք բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ հրավիրելով վարչապետին Վաշինգտոն՝ քննարկելու օրենքը և հարաբերությունները: Մինչ այստեղ գալը ես ասացի, որ ուրախ կլինեմ տեսնել պարոն Իվանիշվիլիին։ Վարչապետն ասաց, որ նա ինձ չի հանդիպելու, քանի որ դե ֆակտո պատժամիջոցների տակ է։ Այս փուլում նրա նկատմամբ պատժամիջոցներ չկան։
Որ նման ազդեցիկ մարդն այդքան ապատեղեկացված է, ցնցող ու հիասթափեցնող է։ Այն փաստը, որ վարչապետն ասում է, որ դա է պատճառը, որ Վրաստանի գործընկերներից մեկը չի կարող հանդիպել այս քաղաքացու հետ, անհատական շահը վեր է դասում երկրի սահմանադրական պարտավորությունից՝ աշխատելու միջազգային գործընկերների հետ՝ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին միանալու համար:
Այդ իսկ պատճառով ես ասում եմ, որ օրենքը ավելի լայն զրույցի մի մասն է, բայց դա արտացոլում է այն, ինչ կարծում եմ այդքան կարևոր է և կարող է շրջադարձային լինել մինչ այժմ կառուցողական և արդյունավետ գործընկերության մեջ», - ասել է Ջիմ Օ'Բրայենը:
Նա նշել է, որ եթե օրենքը ուժի մեջ մտնի առանց ԵՄ նորմերին համապատասխանելու, և ԱՄՆ-ի և մյուս գործընկերների նկատմամբ նման զրպարտությունները շարունակվեն, հարաբերությունները կվերանայվեն.
«Միացյալ Նահանգներն ունի մոտ 390 միլիոն դոլարի օգնություն, որը մենք նախատեսում ենք ծախսել Վրաստանի կառավարության հետ միասին. կեսը կօգտագործվի ռազմական օգնության համար, մի փոքր ավելին, մոտավորապես մեկ երրորդը, տնտեսական զարգացման ծրագրերի և ավելի շատ ինստիտուտների կառուցման համար, ինչպես նաև մի մասը՝ քաղաքացիական հասարակության համար: Այս ամենը կասկածի տակ կդրվի, եթե մեզ հիմա դիտարկեն որպես հակառակորդ, ոչ թե որպես գործընկեր»։