Գորիի մունիցիպալիտետի Ախալշենի գյուղի մոտ գտնվող անտառում մահացած են գտել 41-ամյա զինծառայող Իրակլի Ափրիամաշվիլիին։ Պաշտպանության նախարարությունը հաստատում է, որ կապրալն ինքնասպան է եղել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 3 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 4 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 5 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
Իրակլի Ափրիամաշվիլին Ախալցիխեից էր։ Վերջին երկու տարիներին ծառայել է Գորիում։
«Զինծառայողը արձակման մեջ էր գտնվում։ Գորիում՝ իր փաստացի բնակության վայրի մոտ՝ Ախալշենի գյուղի եզրին, նրան հայտնաբերել են կախված վիճակում»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
Գործի առթիվ հետաքննություն է սկսվել քրեական օրենսգրքի 115-րդ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով։
Վերջին երկու շաբաթվա ընթացքում սա Գորիում զինծառայողի մահվան երկրորդ դեպքն է։
Դեկտեմբերի 28-ին 41-ամյա կապրալ Իվանե Գոգիձեին մահացած են գտել վարձակալած բնակարանի լոգարանում։ ՊՆ-ից հայտնել են, որ նախնական տեղեկություններով՝ մահվան պատճառը, հավանաբար, եղել է ջրատաքացուցիչի անսարքությունն ու բնական գազից թունավորումը։
2023 թվականի հոկտեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ Վաշլիջվարիի ռազմաբազայում մահացել է 19-ամյա Ռևազ Չխեիձեն։ Երիտասարդը, ով Խոբիից էր, մեկ ամսից պետք է ավարտեր պարտադիր զինվորական ծառայությունը։ Մահացածի հարազատների խոսքով՝ վարկածներից մեկի համաձայն՝ նա ինքնասպան է եղել ատրճանակի կրակոցից։ ՊՆ-ն չի մեկնաբանել միջադեպը։
2023 թվականի հունիսի 8-ին Մառնեուլիի զորամասում մահացել է 18-ամյա Յուսիֆ Նասիբովը, ով նույնպես պարտադիր զինվորական ծառայություն էր անցնում։ Նախարարության նախնական պաշտոնական վարկածով՝ նա ինքնասպան է եղել։
2023 թվականի ապրիլի 28-ին, ուշ գիշերին, պաշտպանության նախարարության տարածքում մահացած են գտել 45-ամյա սերժանտ Մամուկա Մելաձեին։ Նախարարության տվյալներով՝ սերժանտն իրեն կախել է։ Մինչ հետաքննության ավարտը գերատեսչությունը հայտնել է, որ միջադեպը հավանաբար կապված է ընտանեկան կոնֆլիկտի հետ։
Պաշտպանության նախարարությունը Վրաստանի զինված ուժերում ինքնասպանությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ չի հրապարակում։ Սակայն, ինքնասպանությունների բարձր ցուցանիշի պատճառով գերատեսչությունում հոգեբանական աջակցության վարչություն է գործում դեռևս 2015 թվականից։ Պաշտոնական անձինք պնդում էին, որ բանակում ինքնասպանության հիմնական պատճառներից մեկը մոլախաղերից (գեմբլինգ) կախվածությունն է և դրանից կուտակված պարտքերը։ Նախարարության նախաձեռնությամբ օրենքում փոփոխություններ են կատարվել և զինվորականների համար արգելվել է ազարտային խաղերը։ Նախարարությունում հոգեբանական աջակցության բաժինը շարունակում է գործել, թեև նախարարության կայքում դրա գործունեության մասին տեղեկություն չկա։
Կարդացեք այս թեմայի վերաբերյալ հոդվածը՝
«Որդուս առողջ ուղարկեցի բանակ, մահացած վերադարձրին»․ ինքնասպանություն Պաշտպանության ուժերում
