Գորիի զինվորական հոսպիտալում մահացել է Աթենի գյուղի բնակիչ, 51-ամյա Ռևազ Միխանաշվիլին, ում, դատախազության տվյալներով, կյանքին սպառնացող լուրջ վնասվածքներ էր հասցրել համագյուղացի, ՆԳ նախարարության հատուկ հանձնարարությունների վարչության տեսուչ Դեմետրե Ռևազաշվիլին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Վրացիները, հավանաբար, այլևս չեն կարողանա աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով
- 2 Հայաստանում ձերբակալվել է Ռուսաստանի կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացի
- 3 Որոշ քաղաքացիներ կկարողանան ստանալ նույնականացման քարտեր կես գնով՝ 30 լարիով
- 4 CRRC. Բնակչության 78%-ը կարծում է, որ վիզայի ազատականացման դադարեցումը վնասակար կլինի
- 5 Չինաստանը Վրաստանին չի հրավիրել Պեկինում նախատեսված Հաղթանակի շքերթին
- 6 Վազիանիի բնակավայրում զինվորի դի է հայտնաբերվել
Ռևազ Միխանաշվիլին ծեծի է ենթարկվել հուլիսի 29-ին։ Հիվանդանոց տեղափոխվելուց հետո նրա վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։ Նա ուղեղի տրավմատիկ վնասվածք է ունեցել։
Օգոստոսի 2-ին կայացած դատական նիստում Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Թամար Մճեդլիշվիլին 31-ամյա Դեմետրե Ռևազաշվիլիի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանքը։ Ռևազաշվիլին չի ընդունում մեղքը։
Նույն գործով մեղադրվում է մեկ այլ անձ՝ Իոսեբ Բարջաձեն, ով այժմ հետախուզման մեջ է։ Դատախազությունը նրան սկզբում մեղադրել է հանցագործության մասին չհայտնելու մեջ, սակայն ավելի ուշ մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար։ Հետաքննության արդյունքում ձեռք բերված նոր ապացույցներով պարզվել է, որ Դեմետրե Ռևազաշվիլին և Իոսեբ Բարջաձեն «խմբով, ծանր, կյանքին սպառնացող վնասվածքներ են հասցրել տուժողի գլխին և մարմնին»։ Վերջիններիս մեղավոր ճանաչվելու դեպքում, նրանց սպառնում է 9-ից 13 տարվա ազատազրկում։
