Մոսկվայի Բասմանի դատարանը Ղրիմի կամրջի վրա ահաբեկչություն կազմակերպելու մեղադրանքով Վրաստանի քաղաքացի Ալեքսանդր Ինասարիձեին հեռակա ազատազրկման է դատապարտել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 3 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 4 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 5 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 6 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
Ռուսական լրատվամիջոցների տեղեկություններով՝ դատարանը բավարարել է Ինասարիձեի նկատմամբ որպես խափանման միջոց հեռակա կալանավորման հետաքննության միջնորդությունը։ Այսօր դատարանը նույն որոշումն է կայացրել Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլ Մալյուկի նկատմամբ։
Երկամսյա խափանման միջոցը հաշվվում է մեղադրյալներին Ռուսաստանի Դաշնության տարածք արտահանձնելու կամ Ռուսաստանում ձերբակալելու պահից։
Ալեքսանդր Ինասարիձեն մեղադրվում է ՌԴ Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ ահաբեկչական գործողություն, պայթուցիկ նյութի կամ սարքի ապօրինի ձեռքբերում, փոխանցում, վաճառք, պահեստավորում, փոխադրում, տեղափոխում կամ կրում և պայթուցիկ նյութերի մաքսանենգություն։
2022 թվականի հոկտեմբերի 8-ին՝ լուսադեմին, Ղրիմի կամրջի վրա բեռնատար է պայթել, ինչի հետևանքով, ըստ ռուսական կողմի, զոհվել է 5 մարդ, այդ թվում՝ վարորդը։ ՌԴ իրավապահ մարմինների տվյալներով՝ պայթուցիկ սարքը, որը բաղկացած է եղել 21 տոննա պայթուցիկից՝ հեքզոգենի հիման վրա, թաքցված է եղել բեռի մեջ։ Բեռնատարը վարել է ՌԴ քաղաքացի Մախիր Յուսուբովը։ Գործի նյութերի համաձայն՝ նա տեղյակ չի եղել ծրագրված հանցագործության մասին, և պայթյունն իրականացվել է հեռակա կարգով։
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության («ԷֆԷսԲե») աշխատակիցները ձերբակալել են 8 հոգու, որոնցից 5-ը Ռուսաստանի, իսկ 3-ը՝ Ուկրաինայի և Հայաստանի քաղաքացիներ։ Ըստ «ԷֆԷսԲե»-ի՝ պայթյունի կազմակերպմանը մասնակցել են Վրաստանի քաղաքացիներ Սանդրո Ինասարիձեն և բրոքեր Լևանը։ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ երկիրը «այս հարցի հետ կապ չունի»։
Ըստ մեղադրական եզրակացության՝ հանցագործները արտերկրից ձեռք են բերել պայթուցիկների մեծ խմբաքանակ, որոնք 2022 թվականի հուլիսին առաքվել են Ուկրաինայի Օդեսա նավահանգիստ, որտեղ դրանք փաթևթավորվել են շինարարական պոլիէթիլենային թաղանթով։ Բեռը կազմել է 22,7 տոննա, իսկ հիմնական մասը՝ պայթուցիկ։ Գործի նյութերի համաձայն՝ օգոստոսի սկզբին բեռն ուղարկվել է Բուլղարիայի Ռուսե քաղաք, որտեղից այն սկզբում հասել է Վրաստանի Փոթի նավահանգիստ, ապա՝ Հայաստան։ Բեռը մաքսազերծվել է Երևանի «Տրանսալիան» տերմինալում՝ Եվրասիական տնտեսական միության կանոններին համապատասխան, որի ընթացքում փոխվել են փաստաթղթերի մի մասը։ Հոկտեմբերի 4-ին բեռը «ԴԱՖ» բեռնատարով տեղափոխվել է Վրաստան-Ռուսաստան սահմանի «Զեմո Լարս» անցակետով և երկու օրից տարել Կրասնոդարի երկրամասում գտնվող Արմավիրի մեծածախ բազա, ապա տեղավորել ռուսական պետհամարանիշներով բեռնատարի մեջ, որը վարել է Մախիր Յուսուբովը։ Բեռնատարն ուղևորվում էր Սիմֆերոպոլ՝ օկուպացված Ղրիմ։ Ժամը 06:07-ին ավտոմեքենան պայթել է։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պայթյունն անվանել է ահաբեկչություն, որից հետո «ԷֆԷսԲե»-ն ահաբեկչության կազմակերպիչ է ճանաչել Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական բաժնի ղեկավար Կիրիլ Բուդանովին։
Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը։ 2023 թվականի օգոստոսին ծառայության ղեկավար Վասիլ Մալյուկը հայտարարեց, որ ինքն անձամբ ներգրավված է «հատուկ գործողության մշակմանն ու իրականացմանը» երկու վստահելի աշխատակիցների հետ միասին։
ՌԴ Քննչական կոմիտեն գործի հետաքննությունն ավարտել է 2024 թվականի փետրվարին և հայտնել, որ հանցագործության մեջ ներգրավված է 13 մարդ, որոնցից 8-ը ձերբակալված են, իսկ մնացածը հետախուզվում է։ Ռուսաստանում նրանց սպառնում է ցմահ ազատազրկում։