Խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Գուբազ Սանիկիձեն հայտարարել է, որ զրպարտության համար դատի է տալու վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին։ Մարտի 24-ին խորհրդարանում ելույթի ժամանակ Ղարիբաշվիլին Սանիկիձեին ասել է, որ վերջինս վաճառվել է Սաակաշվիլիին 100 հազար դոլարով, որ նա սրիկա է, դավաճան և ստոր։ Վարչապետի անհիմն ու վիրավորական հայտարարությանը Սանիկիձեն պատասխանել է հայհոյանքով: Վարչապետի կուսակից պատգամավորները նիստերի դահլիճից դուրս գալուց հետո հետապնդել են Սանիկիձեին՝բանավոր և ֆիզիկական վիրավորանք հասցրել նրան։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
- 4 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 5 «Երազանքը» կուսակցություններին արգելում է դասախոսություններ անցկացնել ՀԿ-ների աջակցությամբ
- 6 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
«Ես դատի տալու որոշում եմ կայացրել։ Նա ինձ զրպարտեց, թե «Ազգային շարժումից» 100 հազար դոլար եմ վերցրել: Ղարիբաշվիլին ստիպված կլինի դա ապացուցել։ Նա չի կարող հաստատել, որովհետև այն, ինչ բնության մեջ չի եղել, ի՞նչ պետք է հաստատի։ Ես գիտեմ, որ շատ լուրջ դիմակայություն է լինելու, այդ թվում՝ դատարանից։ Իմ դեմ սարսափելի ճնշում ու կեղտ կլինի, բայց ես պատրաստ եմ դրան։ Ամենակարևորն այն է, որ իմ ընտանիքի անդամները, ընկերները, համախոհները և սովորական մարդիկ աջակցեն ինձ»,- ասել է Սանիկիձեն՝ հավելելով, որ վարչապետն է կոչ արել «Վրացական երազանքի» պատգամավորներին բռնություն գործադրել իր նկատմամբ։
«Տեղեկություն եմ ստացել, որ պետք է ֆիզիկապես պատժվեմ։ Անվտանգության աշխատակիցները իրենց տեղից չեն շարժվել: Ավելին, երբ սկսվեց այս ընդհարումը, որքան գիտեմ, նկարահանելու համար եկած լրագրողներին թույլ չեն տվել աշխատել ու ձերբակալել են։ Կադրերը, որոնք կան՝ վերջում տեղի ունեցածն են նկարագրում: Մինչ այդ մեծ բաներ է եղել»,- ասել է Սանիկիձեն։
Գուբազ Սանիկիձեն 2012-2016 թվականների գումարման խորհրդարանում «Վրացական երազանքից» Քութայիսիի մեծամասնական պատգամավոր էր։ 2020 թվականին նա դարձել է 10-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր «Միացյալ ազգային շարժում – Միացյալ ընդդիմություն» կուսակցության ցուցակով։
