Լանչխութիի մունիցիպալիտետի Սուփսա գյուղում հարձակման են ենթարկվել «Մթավարի» հեռուստաընկերության թղթակից Լադո Մենաբդեն ու օպերատոր Մանուչար Մժավանաձեն։ Այս մասին տեղեկությունը տարածել է «Մթավարի արխին»։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
Հեռուստաընկերության տվյալներով՝ նկարահանող խումբը Սուփսայում ռեպորտաժ է պատրաստել, իսկ հարձակումից քիչ առաջ նրանք աշխատել են ոստիկանական բաժանմունքի մոտ։
«Մենք կենտրոնում էինք։ Սկզբում մի մարդ եկավ մեքենայով, հայհոյեց մեզ, սկսեց հայհոյել «Մթավարի արխիին», իսկ հետո՝ որոշ անձանց։ Մենք ուշադրություն չէինք դարձնում, քանի որ հասկանում էինք, թե ինչի հետ գործ ունենք։ Հետո նա դուրս եկավ մեքենայից ու սկսեց հայհոյել մեզ։ Դրան էլ որ ուշադրություն չէինք դարձնում, եկավ, թքեց երեսիս ու հարվածեց։ Ես բռնեցի նրա ձեռքը և դարձրի դեպի մեքենան։ Այդ ժամանակ մեզ վրա հարձակվեցին չորս հոգի։ Կարծես պատրաստ էին իրադարձությունների զարգացմանը։ Ֆիզիկական բռնություն գործադրեցին ու կոտրեցին տեսախցիկը»,- ասել է Լադո Մենաբդեն։
«Մթավարի արխիի» թղթակիցն ասում է, որ հարձակվողները վնասել են նրա գլուխը, ինչի պատճառով շտապ բուժօգնության կարիք է ունեցել։
