Գուրջաանիի մունիցիպալիտետի գյուղերից մեկում տեղի ունեցած սպանության գործով ոստիկանությունը երկու անձի է ձերբակալել։ ՆԳՆ-ի տեղեկություններով՝ մեղադրյալները 2023 թվականի հունվարին սպանել են 25-ամյա երիտասարդի, որից հետո դիակը նետել են ջրհորը և բետոնով լցրել։ Երիտասարդի անհետացման մասին ոստիկանությունը հաղորդում է ստացվել մայիսի 22-ին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 3 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 4 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 5 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
- 6 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
Դիտավորյալ սպանության մեղադրանքով ձերբակալվել է 1999 թվականին ծնված Գ.Ս.-ն և 1996 թվականին ծնված Ու.Բ.-ն՝ նախկինում բազմաթիվ դատվածություններով, նրանց սպառնում է 16-ից 20 տարի կամ ցմահ ազատազրկում։
«Քննությամբ պարզվել է, որ այս տարվա հունվարին մեղադրյալները՝ 1997 թվականին ծնված ծանոթ Գ.Մ.-ին Ռուսթավի քաղաքից տեղափոխել են Գուրջաանիի մունիցիպալիտետի գյուղերից մեկը՝ Գ.Ս.-ի տուն։ Փոխադարձ վիճաբանության հիմքով ծագած կոնֆլիկտի ժամանակ մեղադրյալ Գ.Մ.-ին սպանել են, որից հետո հետքերը փակելու համար դիակը գցել են գյուղից հեռու գտնվող ջրհորը, իսկ ջրհորը լցրել քարերով ու բետոնով։ Գ.Մ.-ի անհետացման մասին իրավապահները տեղեկացել են սույն թվականի մայիսի 22-ին։ Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում ոստիկանությունը Գ.Ս.-ին ու Ու․ Բ․-ին ձերբակալել է որպես մեղադրյալ»,- ասված է ՆԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
Երեկ ՆԳՆ-ն հայտնել է, որ Քոբուլեթիի մունիցիպալիտետի գյուղերից մեկում 20-ամյա երիտասարդի սպանության գործով երեք անձ է ձերբակալվել։ Քննությամբ պարզվել է, որ սպանված Գ.Ա.-ն մայիսի 16-ին ընկերների հետ եղել է ընկերոջ տանը։ Փոխադարձ վիճաբանության հիման վրա 2003 թվականին ծնված Ա.Բ.-ն սառը զենքով մի քանի վիրավորում է հասցրել նրան, ինչի հետևանքով տուժածը տեղում մահացել է։ Ըստ ՆԳՆ-ի՝ հանցագործությունը կոծկելու նպատակով 2003 թվականին ծնված Ա.Բ.-ն և Ա.Ա.-ն դիակը դրել են մեքենայի բեռնախցիկում և թաղել գյուղից հեռու՝ անտառի եզրին։
Սպանության հեղինակը Վրաստանից հեռացել է մայիսի 19-ին, մինչ ոստիկանությունը կտեղեկացվեր սպանված երիտասարդի անհետացման մասին։ Իրավապահները սպանությունը կոծկելու մեղադրանքով ձերբակալել են մեկ անձի, իսկ հանցագործությունը չհայտնելու մեղադրանքով՝ երկու։
Մայիսի 20-ին Թեթրիծղարոյի մունիցիպալիտետի Մարաբդա գյուղի տարածքում սպանվել է Թբիլիսիից առևանգված տաքսու վարորդ, 54-ամյա տղամարդ, որից հետո մեղադրյալները նրա դիակը թաղել են գետի մոտ։ Ոստիկանները ձերբակալել են 22 և 17 տարեկան եղբայրների։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Հետախուզվում է ևս մեկ անձ, ով, ըստ դատախազության, մասնակցել է հանցագործությանը։