Հաճախ Զելենսկիի հայտարարությունները լիովին համընկնում են ապակառուցողական ընդդիմության հետ․ վարչապետ

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հայտարարությունները հաճախ լիովին համընկնում են Վրաստանում գործող «թշնամական ուժերի» հետ։ Այսպես է Ղարիբաշվիլին պատասխանել Զելենսկիի այն հայտարարությանը, թե Վրաստանն ու Բելառուսը տարբեր ձևերով ներքաշվում են նույն անկարգության մեջ։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Մոլդովայում Եվրոպական քաղաքական միության (EPC) գագաթնաժողովից հետո լրագրողների հետ զրույցում վարչապետն ասել է, որ խորապես ազդված է այն ամենից, ինչ կատարվում է Ուկրաինայում։

«Օրական հազարավոր մարդիկ են մահանում, ավերվում են ենթակառուցվածքները, քաղաքները և այլն։ Երեխաները, կանայք, ծերերը և բոլորը տուժել և տառապում են այս դաժան պատերազմից։ Ուզում եմ կրկին մեկ բան մաղթել պատերազմող երկրին՝ խաղաղություն, այս պատերազմի շուտափույթ ավարտ և երկրի միավորում։

Ինչ վերաբերում է Զելենսկիի հայտարարությանը, ես չեմ կարող մեկնաբանել այն։ Այս երկիրը պատերազմում է, պատերազմում է նաև նա, և ես չեմ ուզում որոշակի շահարկումների հիմք և հնարավորություն տալ մեր երկրի այլ չարախոսներին։

Ավելացնեմ նաև, որ ցավալի է, որ հաճախ Զելենսկիի և նրա կառավարության հայտարարությունները լիովին համընկնում են մեր երկրի ներսում գործող թշնամական ուժերի հետ։ Նկատի ունեմ ապակառուցողական ընդդիմությանը, որը ոչինչ չի անում, որպեսզի գոնե մեր երկիրը հաղթի եվրաինտեգրման ճանապարհին և ստանա կարգավիճակ։ Սա է իմ մեկնաբանությունը»,- լրագրողներին ասել է Ղարիբաշվիլին։

Այսօր Վլադիմիր Զելենսկին ժամանել է Մոլդովա և ելույթ է ունեցել Եվրոպական քաղաքական միության գագաթնաժողովի բացման արարողությանը։ Նա ուշադրություն է հրավիրել Ռուսաստանի հարևան երկրների՝ ՆԱՏՕ-ին և Եվրամիությանն անդամակցելու կարևորությանը։

«Նախկինում մի չինացի լրագրող ինձ հարցրեց, թե ինչու ՆԱՏՕ, և պատասխանը շատ պարզ է՝ երբ չկան անվտանգության երաշխիքներ, կան միայն պատերազմի երաշխիքներ... Հետևաբար, բոլոր եվրոպական երկրները, որոնք սահմանակից են Ռուսաստանին, և որոնք չեն ցանկանում մասերի բաժանվել Ռուսաստանի կողմից, պետք է լինի ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ։ Այստեղ կա միայն երկու այլընտրանք՝ կա՛մ բաց պատերազմ, կա՛մ սողացող ռուսական օկուպացիա։ Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում Բելառուսում։ Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում Վրաստանում։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են այս ազգերը տարբեր ձևերով ներքաշվում նույն անկարգության մեջ։ Բայց ի՞նչ են նրանք տեսնում։ Եթե ​​անգամ ուկրաինացիները, ովքեր արյունով ապացուցում են իրենց հավատարմությունը ազատությանն ու ընդհանուր եվրոպական արժեքներին, դեռ հստակ դրական պատասխան չեն լսել Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին, մյուսների հույսերը դառնում են լրիվ պատրանք», - ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը կոչ է արել պետությունների ղեկավարներին մտածել ազատության համար պայքարող ուկրաինացի զինվորների հիասթափության, ինչպես նաև այն ազգերի հիասթափության մասին, որոնց համար Ուկրաինայի պայքարը հույսի աղբյուր է։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):