Թբիլիսիի քաղաքային դատարանը բավարարել է «Ռուսթավի 2»-ի նախկին աշխատակցուհի Դիանա Ջոջուայի հայցը և հեռուստաընկերությանը պարտավորեցրել նրա օգտին գումար վճարել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 3 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 4 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 5 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
- 6 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
«Կուրիեր» հաղորդաշարի նախկին հաղորդավարը փոխհատուցում է պահանջել «Ռուսթավի 2»-ում կատարած աշխատանքի համար։ Ըստ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան»-ի փաստաբան Թեոնա Զաքարաշվիլիի, դատարանը պարտավորեցրել է հեռուստաընկերությանը վճարել այս գումարը։ Բացի այդ, դատարանը պարտավորեցրել է «Ռուսթավի 2»-ին վճարել նախկին աշխատակցի արձակման վճարը ուշացած աշխատավարձի համար, որը կազմում է աշխատավարձի գումարի 0,07 տոկոսը յուրաքանչյուր ուշացման օրվա համար՝ մինչև դատարանի վճռի կատարման օրը։ Հեռուստաընկերությանը կողմից վճարվելիք գումարի մասին տեղեկությունները գաղտնի են։
«Ռուսթավի 2»-ի գլխավոր տնօրեն Պաատա Սալիայի խոսքով՝ փաստարկներով որոշմանը ծանոթանալուց հետո կորոշի՝ բողոքարկե՞լ այն, թե՞ ոչ։
Դիանա Ջոջուան «Ռուսթավի 2»-ից հեռացել է 2019 թվականի օգոստոսի 20-ին՝ ի նշան բողոքի։ Օրվա գլխավոր լրատվական թողարկումը՝ «Կուրիերը» սկսելուն պես, նա և իր գործընկեր Միշա Սեսիաշվիլին հայտարարեցին, որ հեռանում են հեռուստաալիքից հեռուստաընկերությունում սկսված «կադրային զտումների» պատճառով․
«Ես՝ Դիանա Ջոջուան, որին Կրեմլն առանց պատճառի, առանց թույլտվության, առանց հիմնավորման վռնդել է Աբխազիայից, չեմ կարող նստել եթերում, որը պատկանում է այս երկրում Կրեմլի գլխավոր ծառայող Բիձինա Իվանիշվիլիին։ Այսօր ես պետք է հրաժեշտ տամ: Մենք պայքարեցին, բայց այսօր Բիձինա Իվանիշվիլին վերջնականապես գրավեց ալիքը։ Ազատ խոսքը մեզնից խլել են։ Ես չեմ աշխատելու հեռուստատեսությունում, որտեղից այլևս չեմ կարող ասել, թե իրականում ինչ է կատարվում դեպի անդունդ գնացող երկրում»։
«Ռուսթավի 2» հեռուստաընկերությունում կադրային փոփոխությունները սկսվել են 2019 թվականի հուլիսին, երբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմամբ հեռուստաընկերության բաժնետոմսերը վերաձևակերպվել են նախկին սեփականատեր, գործարար Քիբար Խալվաշի կողմից։ Խալվաշին հեռացրել է հեռուստաալիքի այն ժամանակվա գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիային, իսկ նրա փոխարեն նշանակել սեփական փաստաբան Պաատա Սալիային։ Օգոստոսի 20-ին Պաատա Սալիան պաշտոնանկ արեց հեռուստաալիքի առաջատար լրագրողներին, այդ թվում՝ տեղեկատվական ծառայության ղեկավար Նոդար Մելաձեին և հաղորդումների հաղորդավարներին՝ Գիորգի Գաբունիային, Էկա Կվեսիտաձեին և Նանուկա Ժորժոլիանիին։
«Ռուսթավի 2»-ի դեմ դատարան են դիմել նաև Նոդար Մելաձեն, Նանուկա Ժորժոլիանին և Էկա Կվեսիտաձեն։
2022 թվականին Թբիլիսիի քաղաքային դատարանը Կվեսիտաձեի պաշտոնանկությունը օրինական է ճանաչել և «Ռուսթավի 2»-ին հանձնարարել է վճարել միայն 13 հազար լարի՝ աշխատանքային ժամանակահատվածի համար։ Բացի այդ, դատարանը որոշել է, որ լրագրողը խախտել է աշխատանքային պայմանագրի պայմանները, որը արտահայտվել է «Մթավարի արխի»-ում աշխատանքը շարունակելով, և պարտավորեցրել է նրան վճարել 25 հազար լարի՝ հօգուտ «Ռուսթավի 2»-ի։ Վերաքննիչ դատարանը այս որոշումը թողել է անփոփոխ։
Դատարանը Նոդար Մելաձեի և Նանուկա Ժորժոլիանիի աշխատանքից հեռացումը համարել է անօրինական։ «Ռուսթավի 2»-ին պարտավորեցվել է Մելաձեի օգտին վճարել 80 հազար լարի, Ժորժոլիանիի օգտին՝ 82 հազար լարի։ Հեռուստաընկերությունը պատրաստվում էր բողոքարկել որոշումները։