Համաշխարհային առաջնորդներն արձագանքում են բանտարկված ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավլինի մահվանը։ Առաջիններից մեկը, ով հանդես է եկել հայտարարությամբ, Լատվիայի նախագահ Էդգար Ռինկևիչն է։ Նրա խոսքով՝ Նավալնին սպանվել է ռուսական իշխանությունների կողմից։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 3 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 4 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 5 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 6 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
«Ինչ էլ որ մտածեք Ալեքսեյ Նավալնիի մասին որպես քաղաքական գործչի, նա հենց նոր դաժանորեն սպանվեց Կրեմլի կողմից։ Սա փաստ է, և սա այն է, ինչ դուք պետք է իմանաք ռուսական ներկայիս ռեժիմի իրական էության մասին: Ցավակցում եմ ընտանիքի անդամներին և ընկերներին»,- ասել է Ռինկևիչը։
Ռուսաստանի կառավարության պատասխանատվության մասին խոսում են նաև Եվրամիության առաջնորդները․
«Ալեքսեյ Նավալնին պայքարել է հանուն ազատության և ժողովրդավարության արժեքների։ Նա զոհաբերեց իր իդեալներին։ Եվրամիությունը Ռուսաստանի ռեժիմի վրա է դնում այս ողբերգական մահվան լիակատար պատասխանատվությունը։ Մեծ ցավով ցավակցում եմ նրա ընտանիքին և բոլոր նրանց, ովքեր պայքարում են հանուն ժողովրդավարության աշխարհի ամենադժվար պայմաններում։ Զինվորները մահանում են։ Բայց ազատության համար պայքարը երբեք չի ավարտվում»,- Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշել։
«Ես ցնցված եմ Ալեքսեյ Նավալնիի մահվան լուրից, որը շատ համարձակ մարդ էր։ Նա իր կյանքը նվիրեց Ռուսաստանի արժանապատվությունը փրկելուն և հույս տվեց դեմոկրատներին և քաղաքացիական հասարակությանը։ Մինչ մենք սպասում ենք լրացուցիչ տեղեկությունների, մենք պետք է հստակ ասենք. սա միայն Պուտինի պատասխանատվությունն է»,- Ջոզեֆ Բորել, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչը։
«Սա սարսափելի հիշեցում է, թե ինչ է Պուտինն ու նրա ռեժիմը։ Եկեք համախմբվենք մեր պայքարում՝ պաշտպանելու նրանց ազատությունն ու անվտանգությունը, ովքեր համարձակվում են դեմ գնալ անձնիշխանությանը»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը խորը ցավ է հայտնել Նավալնիի մահվան կապակցությամբ։ Նրա խոսքով՝ Նավալնին պայքարել է Ռուսաստանում ժողովրդավարությանն ու ազատությանը աջակցելու համար։ «Կարծես խիզախությունը նրան կյանք արժեցավ։ Այս սարսափելի պատմությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչպես է փոխվել Ռուսաստանը և ինչպիսի ռեժիմ է իշխում Մոսկվայում»,- ասել է Շոլցը։
«Ակնհայտ է, որ նրան սպանել է Պուտինը»,- ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նրա խոսքով՝ Վլադիմիր Պուտինին չի հետաքրքրում, թե ով է մահանում, գլխավորն այն է, որ նա պահպանի իր պաշտոնը։
«Դրա համար էլ ոչինչ չի կարողանում պահել։ Պուտինը պետք է պարտվի, պետք է կորցնի ամեն ինչ և պատասխան տա իր արածի համար»,- ասել է Զելենսկին։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքով՝ այսօրվա Ռուսաստանում ազատ հոգիները ուղարկվում են Գուլագ և դատապարտվում մահապատժի։ Ես հարգելու եմ Ալեքսեյ Նավալնիի հիշատակը, նրա նվիրվածությունը, նրա խիզախությունը»,- ասել է Մակրոնը։
Կատարվածին արձագանքել է նաև Վրաստանի նախագահը։ Սալոմե Զուրաբիշվիլին ասում է, որ Ալեքսեյ Նավալնիի մահը ողբերգություն է ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանների համար։ «Ցավակցում եմ ընտանիքին և Ռուսաստանում այն մարդկանց, ովքեր շարունակում են պայքարը հանուն ժողովրդավարության»,- գրել է Զուրաբիշվիլին սոցցանցում։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի խոսքով՝ Ալեքսեյ Նավալնին տարիներ շարունակ եղել է ժողովրդավարության և ազատության ձայնը։
«ՆԱՏՕ-ն և նրա դաշնակիցները երկար ժամանակ պահանջում էին նրան անհապաղ ազատ արձակել։ Մահվան պատճառների մասին դեռ տեղեկություն չունենք, ուստի անհրաժեշտ է հաստատել փաստերը։ Ռուսաստանը ստիպված է լինելու պատասխանել բազմաթիվ լուրջ հարցերի, թե ինչն է դարձել նրա մահվան պատճառը։ Ռուսաստանը գնալով ավելի ավտորիտար է դառնում։ Նա հալածում և ճնշում է ընդդիմությանը իրենց երկրում։ Ցավակցում եմ նրա ընտանիքին։ Մենք աջակցելու ենք բոլորին, ովքեր կանգնած են ժողովրդավարության և ազատության կողքին»,- ասել է Ստոլտենբերգը։
«Սարսափելի դեպք է։ Որպես Ռուսաստանի ժողովրդավարության ամենաջերմ պաշտպան՝ Ալեքսեյ Նավալնին իր ողջ կյանքի ընթացքում դրսևորեց անհավանական քաջություն: Իմ մտքերը նրա կնոջ և Ռուսաստանի ժողովրդի հետ են, ում համար սա հսկայական ողբերգություն է»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը։
«Ես խորապես ցնցված եմ Ալեքսեյ Նավալնիի մահից։ Մենք պահանջում ենք պարզաբանել նրա մահվան հանգամանքները»,- ասել է Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը։ Նա նշել է, որ ռուս ընդդիմադիրն անօրինական բանտարկվել է քաղաքական դրդապատճառներով։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը նույնպես ասել է, որ Նավալնիի բանտում մահվան համար պատասխանատու են Ռուսաստանի իշխանությունները։
Փետրվարի 16-ին հայտնի դարձավ, որ երեք տարվա ազատազրկումից հետո բանտում մահացել է ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին։ Դաշնային քրեակատարողական ծառայությունը հայտնել է, որ բանտարկյալը զբոսանքից հետո վատ է զգացել և գրեթե անմիջապես ուշաթափվել է: «Կատարվել են բոլոր անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումները, սակայն դա դրական արդյունքի չի բերել։ Շտապօգնության բժիշկները հաստատել են դատապարտյալի մահը։ Մահվան պատճառները պարզվում են»,- հայտնում է գերատեսչությունը։
Նավալնին դատապարտվել է 19 տարվա ազատազրկման։ 2023 թվականի վերջից նա իր պատիժը կրում է հատուկ ռեժիմի գաղութում՝ Полярный волк («Բևեռային գայլ»)։ Նշված գաղութը գտնվում է Սիբիրում՝ Յամալ թերակղզու Խարփ բնակավայրում։