ԱՄՆ Պետդեպարտամենտի գլոբալ հակակոռուպցիոն հարցերի համակարգող Ռիչարդ Նեփյուն հունվարի 15-18-ը կայցելի Վրաստան և Հայաստան։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 3 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 4 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
Ռիչարդ Նեփյուն կքննարկի երկու երկրներում կոռուպցիայի դեմ պայքարի ջանքերն ու մարտահրավերները, ինչպես նաև կառանձնացնի հետագա համագործակցության ոլորտները։
«Համակարգող Նեփյուն Հայաստանում կհանդիպի պետական պաշտոնյաների, այդ թվում՝ արդարադատության ոլորտի և իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ և կմասնակցի քաղաքացիական հասարակության կլոր սեղանին։ Վրաստանում նա կհանդիպի կառավարության, հակակոռուպցիոն հաստատությունների, քննչական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ»,- ասվում է համակարգողի մամուլի քարտուղարության հաղորդագրությունում։
«Միջազգային թափանցիկություն-Վրաստան» հակակոռուպցիոն կազմակերպության գնահատմամբ՝ Վրաստանում բարձր մակարդակի կոռուպցիան մնում է մարտահրավեր, և մինչ այժմ հնարավոր չի եղել ստեղծել այնպիսի համակարգ, որն արդյունավետ կերպով կպայքարի էլիտար կոռուպցիայի դեմ։
2023 թվականին, 20 տարվա մեջ առաջին անգամ, Վրաստանի կառավարությունը հրաժարվել է մասնակցել Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD/ACN) հակակոռուպցիոն ցանցի մոնիտորինգին։ Մոնիտորինգի նպատակն է հիմնարար գնահատական տալ երկրի հակակոռուպցիոն միջավայրին, բացահայտել մարտահրավերները և տալ համապատասխան առաջարկություններ:
Վրաստանի նախկին վարչապետ, «Հանուն Վրաստանի» կուսակցության հիմնադիր Գիորգի Գախարիան օրերս հայտարարություն էր արել էլիտար կոռուպցիայի խնդրի մասին։ Նրա խոսքով, երկրի աճած տնտեսությունը գնում է 20-25 ընտանիքի գրպանը։
