Համոզված եմ, որ այդ խումբը Ռուսաստանի ցուցումով է հատել Վրաստանի սահմանը․ Զակաև

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Իչկերիայի Չեչենական Հանրապետության վտարանդիության մեջ գտնվող կառավարության ղեկավար Ահմեդ Զակաևը համաձայն չէ այն կարծիքին, որ չեչեն գործարար Ասլանբեկ Ախմետխանովն ու նրա ուղեկիցները, ովքեր ազատորեն Վրաստան են մտել և մի քանի օր մեքենաների շարասյունով ճանապարհորդել, ներկայացնում են Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի ընդդիմությունը։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Որքանով ես ծանոթ եմ այնտեղ [Չեչնիայում] կատարվող իրավիճակին, այդ մարդը Կադիրովի ընդդիմությունը չէ։ Ընդհանրապես, այսօր պաշտոնական ընդդիմություն չկա, քանի որ մարդիկ, ովքեր ասում են, որ համաձայն չեն օկուպացիոն կառույցների հետ, երկար չեն ապրում ու անհետանում են, իսկ այդ մարդիկ հավատարմության երդում են տալիս Կադիրովին։

Ուստի վստահ եմ, որ այսօր Չեչնիայում Կադիրովի դեմ ընդդիմություն չկա, իսկ սահմանը հատած ու Վրաստան ժամանած մարդիկ Ռամզան Կադիրովի ներկայացուցիչներն են»,- ասել է Զակաևը «Պիրվելի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Ահմեդ Զակաևը վստահ է, որ Վրաստանի իշխանությունները Ռուսաստանից հանձնարարություն են ստացել նշված անձանց Վրաստան մուտք գործելու թույլտվություն տրամադրել.

«Ցավոք, Կադիրովն ու նրա շրջապատը Չեչնիայի Հանրապետության օկուպացիոն կառույցներն են։ Ռուսաստանը գրավել է մեր տարածքը և տեղադրել իր վարչակազմը, իսկ նրանք, ովքեր այսօր Վրաստանում իշխանությունում են, իմ խորին համոզմամբ, գտնվում են Ռուսաստանի շատ լուրջ ազդեցության տակ։

Վստահ եմ, որ այս խումբը չորս մեքենայով և զինված, վրաց-ռուսական սահմանը հատել են միայն Վրաստանի իշխանություններից Ռուսաստանի խնդրանքով, կամ պահանջով, ինչպես կուզեք։ Դուք գիտեք, որ առանց թույլտվության հնարավոր չէ պարզապես հատել սահմանը, և թույլտվությունը կարող է տրվել միայն ղեկավարության ամենաբարձր մակարդակով, և Վրաստանի ղեկավարությանը գուցե հենց Ռուսաստանից է ցուցում եղել... Կարծում եմ՝ սա խոսում է այն մասին, որ և՛ Կադիրովը, և՛ նրանք, ովքեր այժմ գտնվում են [Վրաստանի] իշխանությունում և հրաման են տալիս անցնել սահմանը, մեկ տեր ունեն, և նա նստած է Կրեմլում»։

Վերջերս Վրաստանում էին ազդեցիկ չեչեն գործարար և քրեական հեղինակություն՝ Ասլանբեկ Ախմետխանովը, նրա որդին՝ բռնցքամարտի Ռուսաստանի եռակի չեմպիոն Ռոխման Ախմետխանովը և նրանց շրջապատի անդամները։ Ռուսական պետհամարանիշներով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաների շարասյունը նկատվել է Թբիլիսիում և Բաթումիում։ Սոցցանցում տարածված տեսանյութերից մեկում երևում է, որ Ասլանբեկ Ախմետխանովը, ում հավանաբար ուղեկցում են անվտանգության աշխատակիցները, նստում է O 777 OC 77 պետհամարանիշով ավտոմեքենան։ Քաղաքացի Խաթունա Մաղլակելիձեն գրել է, որ տեսանյութը նկարահանել է մայիսի 26-ին՝ Թբիլիսիում։ Այն, որ մեքենան պատկանում է չեչեն գործարարին, հաստատում են նրա որդու՝ Ռոխման Ախմետխանովի Instagram սոցիալական ցանցում հրապարակած տեսանյութերը։

Ախմետխանովներն ու նրանց շրջապատի անդամները հավանաբար Վրաստան են ժամանել երկու շաբաթ առաջ։ Հենց այդ ժամանակ է Ռախման Ախմետխանովը հրապարակել մի տեսանյութ, որտեղ նմանատիպ համարանիշներով շքեղ մեքենաների շարասյունը կայանված է մայրուղու վրա։ Մայիսի 22-ին Ախմետխանովների հետ կապված Instagram-ի էջը հրապարակել է նաև Գուդաուրիի ճանապարհին նկարահանված տեսանյութ։

Հայտնի չէ, թե բացի որդուց՝ ով է ուղեկցել Ախմետխանովին Վրաստան։ Ամենայն հավանականությամբ նրանք արդեն լքել են Վրաստանն ու տեղափոխվել Թուրքիա։ Վրաստանի ՆԳՆ-ն չի մեկնաբանել այս հարցը։

Վրաստանի կառավարության ներկայացուցիչները հերքում են, որ Ախմետխանովն ու նրա շրջապատը «կադիրովականներ» են։ «Վրացական երազանք» կուսակցության տարածաշրջանային քարտուղար և խորհրդարանի պատգամավոր Դիտո Սամխարաձեն ասել է, որ «Գրոզնիի պաշտոնանկ արված քաղաքապետը և Կադիրովի կողմից ձերբակալված գործարարը ժամանել է Վրաստան և նրան ուղեկցել են իր ընկերները»։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։