Համոզված եմ, որ Թումսո Աբդուրախմանովը ողջ է և պաշտպանված՝ շվեդական ոստիկանության կողմից. Զակաև

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Իչկերիայի Չեչենական Հանրապետության վտարանդի կառավարության ղեկավար Ահմեդ Զակաևը կարծում է, որ չեչեն ընդդիմադիր բլոգեր Թումսո Աբդուրախմանովը ողջ է և պաշտպանված է շվեդական ոստիկանության կողմից։ Այս մասին Զակաևը դեկտեմբերի 8-ին հայտնել է ուկրաինական լրատվամիջոցներին։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Ուզում եմ հանգստացնել բոլորին, ովքեր այսօր հետևում են այս իրադարձություններին ու տեղեկատվությանը։ Իմ տեղեկությամբ և համոզմունքով նա ողջ է և առողջ, պաշտպանված է շվեդական ոստիկանության կողմից: Որպես մարդ, ով 2016 թվականից ի վեր, գտնվում է բրիտանական ոստիկանության հատուկ հսկողության ներքո, գիտեմ, որ հարձակումները կանխելու, սպանությունը կանխելու համար նման գործողություններ իրականացվում են ոստիկանության աշխատակիցների կողմից: Թումսո Աբդուրախմանովը նույնպես գտնվում էր շվեդական ոստիկանության հատուկ հսկողության տակ, և, կարծես, տեղեկություններ են ստացել, որ նրա կյանքին վտանգ է սպառնում, ինչը կանխելու համար նրան շտապ տեղափոխել են անվտանգ վայր։ Ես համոզված եմ, որ նա ողջ է և առողջ»,- ասել է Զակաևը։

Դեկտեմբերի 1-ին տեղեկություն է տարածվել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին և նրա շրջապատին քննադատող Թումսո Աբդուրախմանովի սպանության մասին։ Նոյեմբերի 30-ից հետո Աբդուրախմանովը սոցցանցերում չի հայտնվել։ Դեկտեմբերի 5-ին «Ադաթը», որն իրեն անվանում է Չեչնիայի անկախության համար պայքարող ժողովրդական շարժում, Telegram-ում գրել է. «Ինչքան էլ, որ դժվար լինի մեզ համար, ցավոք սրտի, Թումսո Աբդուրախմանովի մասին պտտվող լուրերը ճիշտ դուրս եկան: Մի քանի օր է՝ մենք ներքին հետաքննությունն ենք իրականացնում Թումսոյի սպանության գործով։ Սկզբում չէինք կարողանում հավատալ կատարվածին։ Այս փուլում մենք բավարար տեղեկություններ ունենք նրա մահը հաստատելու համար։ Նրա եղբորը՝ Մուհամեդին, թաքցրել են հատուկ ծառայությունները։ Գիշերը Թումսոյին գնդակահարել են մի խումբ մարդիկ: Այս պահին սպանության մանրամասները պարզվում են»։

Շվեդիայի ոստիկանությունը հայտարարել է, որ չի կարող հաստատել Աբդուրախմանովի սպանության մասին տեղեկությունը և չի կարող լրացուցիչ մեկնաբանություններ անել։

Թումսո Աբդուրախմանովը Չեչնիան լքել է 2015 թվականին, որին նախորդել էր կոնֆլիկտը Չեչնիայի կառավարության այն ժամանակվա վարչակազմի ղեկավար Իսլամ Կադիրովի հետ։ Աբդուրախմանովը գտնվել է Վրաստանում և փորձել է այստեղ ապաստան ստանալ, ինչը մերժվել է։ 2017 թվականին նա լքել է Վրաստանը, որից հետո եղել է նախ Լեհաստանում, ապա՝ Շվեդիայում։ Չեչնիայի կառավարության ներկայացուցիչները բազմիցս սպառնացել են սպանել Թումսո Աբդուրախմանովին։ 2020 թվականի փետրվարին Ռուսաստանի քաղաքացի Ռուսլան Մամաևը Շվեդիայի իր բնակարանում մուրճով հարձակվել էր բլոգերի վրա։ 2021 թվականի հոկտեմբերին Աբդուրախմանովը շվեդական իշխանություններից ստացել է քաղաքական փախստականի կարգավիճակ։

 

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):