Շվեդիայի ոստիկանությունը նշում է, որ չի կարող հաստատել չեչեն ընդդիմադիր բլոգեր Թումսո Աբդուրախմանովի սպանության մասին տեղեկությունը, ինչպես նաև լրացուցիչ մեկնաբանություններ անել։ Ըստ «Կավկազ Ռեալ» հրատարակման՝ պաշտոնական պատասխանը ստացվել է ոստիկանության մամուլի քարտուղար Իրեն Սոկոլովից։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Ոստիկանության վարչությունը տեղյակ է Շվեդիայում բնակվող անձի սպանության մասին ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվությանը։ Ոստիկանության վարչությունը չի կարող հաստատել լրատվամիջոցների այս տեղեկությունը կամ որևէ լրացուցիչ մեկնաբանություն անել»,- գրել է Իրեն Սոկոլովը։
Դեկտեմբերի 1-ին տեղեկություն է տարածվել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին և նրա շրջապատին քննադատող Թումսո Աբդուրախմանովի սպանության մասին։ Նոյեմբերի 30-ից հետո Աբդուրախմանովը սոցցանցերում չի հայտնվել։ Դեկտեմբերի 5-ին «Ադաթը», որն իրեն անվանում է Չեչնիայի անկախության համար պայքարող ժողովրդական շարժում, Telegram-ում գրել է. «Ինչքան էլ, որ դժվար լինի մեզ համար, ցավոք սրտի, Թումսո Աբդուրախմանովի մասին պտտվող լուրերը ճիշտ դուրս եկան: Մի քանի օր է՝ մենք ներքին հետաքննությունն ենք իրականացնում Թումսոյի սպանության գործով։ Սկզբում չէինք կարողանում հավատալ կատարվածին։ Այս փուլում մենք բավարար տեղեկություններ ունենք նրա մահը հաստատելու համար։ Նրա եղբորը՝ Մուհամեդին, թաքցրել են հատուկ ծառայությունները։ Գիշերը Թումսոյին գնդակահարել են մի խումբ մարդիկ: Այս պահին սպանության մանրամասները պարզվում են»։
Նույն օրը Իչկերիայի Չեչենական Հանրապետության երկրորդ նախագահ Ասլան Մասխադովի որդին՝ Անզոր Մասխադովը, հաստատել է բլոգերի սպանությունը, թեև դեկտեմբերի 6-ին ասել է, որ լիովին վստահ չէ այն տեղեկատվությանը, որը ստացել է իր աղբյւորից։ Եվրոպայում չեչենների ասամբլեայի անդամ Շամիլ Ալբակովը հույս է հայտնում, որ Թումսո Աբդուրախմանովի անհետացման հետևում կանգնած է շվեդական հատուկ ծառայությունների գործողությունը։
Եվրախորհրդարանական Վիոլա ֆոն Կրամոնն արձագանքել է Թումսո Աբդուրախմանովի սպանության մասին տեղեկատվությանը: Դեկտեմբերի 5-ին Twitter-ում հրապարակված գրառման մեջ նա գրում է, որ Աբդուրախմանովի հետ ծանոթացել է, երբ նա ապաստան էր խնդրում Շվեդիայում։
«Նա ինձ հետ կիսվեց իր ցնցող պատմությունով, թե ինչպես է փախել Կադիրովի Չեչնիայից և ինչպես է պայքարել իր կյանքի համար։ Հիմա Թումսոն հավանաբար մեռած է։ Կադիրովն ու Ռուսաստանը շարունակում են սպանել ԵՄ-ում, քանի որ մենք դա թույլ ենք տալիս: Թումսոն ոչ միայն Կադիրովի արյունոտ ռեժիմի հակառակորդն էր, այլ նաև բացահայտող էր։ Նա հետևել է Կրեմլի և Կադիրովի կողմից այլախոհներին սպանելու սխեմաներին: Նրա խոսքով՝ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության գործակալները դիվանագիտական անձնագրերով ԵՄ տարածքում ազատ տեղաշարժվում են։ Այժմ լայն հետաքննություն է անհրաժեշտ»,- գրել է գերմանացի պատգամավորը։
Թումսո Աբդուրախմանովը Չեչնիան լքել է 2015 թվականին, որին նախորդել էր կոնֆլիկտը Չեչնիայի կառավարության այն ժամանակվա վարչակազմի ղեկավար Իսլամ Կադիրովի հետ։ Աբդուրախմանովը գտնվել է Վրաստանում և փորձել է այստեղ ապաստան ստանալ, ինչը մերժվել է։ 2017 թվականին նա լքել է Վրաստանը, որից հետո եղել է նախ Լեհաստանում, ապա՝ Շվեդիայում։ Չեչնիայի կառավարության ներկայացուցիչները բազմիցս սպառնացել են սպանել Թումսո Աբդուրախմանովին։ 2020 թվականի փետրվարին Ռուսաստանի քաղաքացի Ռուսլան Մամաևը Շվեդիայի իր բնակարանում մուրճով հարձակվել էր բլոգերի վրա։ 2021 թվականի հոկտեմբերին Աբդուրախմանովը շվեդական իշխանություններից ստացել է քաղաքական փախստականի կարգավիճակ։