Հանրահավաքի ժամանակ ձերբակալված Գուրամ Ադամիային դատավորը բանավոր դիտողություն է տվել

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Լելա Ցագարեիշվիլին Գուրամ Ադամիային ազատել է վարչական պատասխանատվությունից և բանավոր դիտողություն տվել։ Ներքին գործերի նախարարությունը Ադամիային մեղադրում է մանր խուլիգանության և ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու մեջ։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Մայիսի 13-ին Գուրամ Ադամիային բռնի ուժով ձերբակալել են խորհրդարանի մերձակայքում։ Ոստիկանները հարվածել են նրա գլխին։ Ադամիայի առողջական վիճակը քննչական մեկուսարանում վատացել է, ինչի պատճառով նա տեղափոխվել է հիվանդանոց։

«Մի կողմից լավ է, որ միայն բանավոր զգուշացում են տվել, բայց մյուս կողմից՝ ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչ կապ ունեմ։ Իմ դեմ ոչ մի ապացույց չի եղել»,- ասել է Ադամիան այսօրվա վարույթից հետո։

Նրա փաստաբան Դիմիտրի Նոզաձեի խոսքով՝ դատարանի որոշումը կբողոքարկվի։

«Գործով ընդամենը երկու ոստիկանի ցուցմունք է եղել, որոնք հակասում են միմյանց, քանի որ նրանք պնդում էին, որ Գուրամը հանցագործություն է կատարել Ճիճինաձեի փողոցում, այնտեղ նկատել են նրան և ձերբակալելու ցուցումներ տվել։ Սակայն նրան ձերբակալել են Զուբալաշվիլիի փողոցում, իսկ խորհրդարանի դարպասները, որի մասին մատնանշում են արձանագրություն կազմող ոստիկանները, ընդհանրապես կապ չունի գործի հետ։ Ափսոս, որ երկու հոդվածներով էլ վարչական վարույթը չի դադարեցվել։ Դատավորը բանավոր նախազգուշացում է կիրառել, բայց սա նույնպես վարչական պատժի ձև է»,- ասել է փաստաբանը։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն՝ փոքր իրավախախտման դեպքում հնարավոր է անձին ազատել վարչական պատասխանատվությունից և նրա նկատմամբ բանավոր նախազգուշացում կիրառել։

Այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքի դեմ հանրահավաքների ժամանակ վարչական և քրեական գործով ձերբակալվել է ավելի քան 200 մարդ։ Նրանցից շատերը խոսում են ոստիկանների կողմից անհամաչափ ուժի, վատ վերաբերմունքի և ֆիզիկական հաշվեհարդարի մասին։ Բողոքի ակցիաների ժամանակ ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները դաժանորեն հարձակվել են ընդդիմադիր քաղաքական գործիչների և ակտիվիստների՝ Ալեկո Էլիսաշվիլիի, Լևան Խաբեիշվիլիի և Դավիթ Քացարավայի վրա։ Հատուկ քննչական ծառայությունից հայտնել են, որ իրավապահների կողմից հնարավոր ապօրինի գործողությունների վերաբերյալ ստացել են ընդհանուր առմամբ 138 հաղորդում։ Գործակալությունը հետաքննություն է սկսել, սակայն մինչ այժմ ոչ մի ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):