Հանրային ծառայողները դիմել են Արդարադատության տուն՝ անկախ արհմիության գրանցման համար։ Կազմակերպության նպատակներից է լինելու հանրային ծառայողների աշխատանքային, սոցիալ-տնտեսական, քաղաքացիական-քաղաքական իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 4 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 5 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 6 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
Հիմնադիրների խոսքով՝ «Հանրային ծառայողների անկախ արհմիությունը՝ Սահմանադրության 78-րդ հոդվածը» ներկայումս ամբողջությամբ չի ներկայացնում պետական հատվածում աշխատող այն անձանց, ովքեր արտահայտել են իրենց հավատարմությունը Վրաստանի բնակչության կամքին և Սահմանադրության 78-րդ հոդվածով հռչակված պետության ազգային շահերին, որը ենթադրում է երկրի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, եվրոպական և եվրատլանտյան նկրտումների պաշտպանություն։
«Կազմակերպությունը ստեղծվելուն պես օրակարգ կդնի ռեպրեսիվ ակտի հարցը, որի նպատակն է օրինականացնել քաղաքական զտումները հանրային ծառայություններում։ Արհմիությունը պատրաստ է կիրառել օրենքի սահմաններում առկա բոլոր միջոցները և պաշտպանել հանրային ծառայողների իրավունքները», - նշել են կազմակերպությունից։
Դեկտեմբերի 13-ին «Վրացական երազանքը» արագացված կարգով ընդունեց «Հանրային ծառայության մասին» օրենքում դեկտեմբերի 4-ին նախաձեռնված փոփոխությունները, ինչի արդյունքում հանրային ծառայության աշխատակիցների վիճակը վատթարանում է։ Մասնավորապես, հանրային ծառայողները գնահատվելու են 6 ամիսը մեկ անգամ, իսկ անբավարար գնահատման դեպքում մինչև հաջորդ գնահատման շրջանի սկիզբը ամեն ամիս կպահվի նրանց աշխատավարձի 20%-ը, վերակազմավորման արդյունքում աշխատանքից ազատված անձի բողոքի/հայցի լրիվ կամ մասնակի բավարարումը չի հանգեցնի նրան հանրային ծառայության վերականգնմանը, վարչության պետը և նրա տեղակալն այլևս չեն լինի հանրային ծառայողներ և աշխատանքի կանցնեն վարչական պայմանագրով։
Մինչ օրենսդրական փոփոխությունների հաստատումը շատ հանրային ծառայողներ համաձայն չէին մինչև 2028 թվականը Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հարցը օրակարգ չդնելու մասին «Վրացական երազանքի» որոշման հետ։ Նոյեմբերի 28-ից շարունակվող բողոքի ակցիաներին մասնակցում են բազմաթիվ հանրային ծառայողներ, որոնց հիմնական պահանջը նոր խորհրդարանական ընտրությունների նշանակումն է։
