«Վրացական երազանքի» կողմից «Հանրային ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում հանրային հաստատությունների կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարից և նրա տեղակալից օրենքով այլևս չի պահանջվում իմանալ Վրաստանի պետական լեզուն՝ վրացերենը։ Ոչ լեգիտիմ խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին այս հարցի վերաբերյալ քննադատությունն անվանել է «կանխամտածված ապատեղեկատվություն և հակավրացական քարոզչություն»։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 6 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
Դեկտեմբերի 13-ին խորհրդարանը արագացված կարգով հաստատել է փոփոխությունը, ըստ որի՝ առաջնային կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարներն ու տեղակալներն այլևս չեն լինի հանրային ծառայողներ՝ նրանք կդառնան վարչական պայմանագրով աշխատող անձինք։ Պետական լեզվի իմացությունը ծառայողի համար «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված հիմնական պահանջներից է։
«Այս օրենքում կատարված այլ վնասակար փոփոխությունների լույսի ներքո այս դետալը բաց է թողնվել, թե ուշադրություն չի դարձվել, չի փոխում այն փաստը, որ հանրային հաստատության կառույցի ղեկավար կամ տեղակալ կարող է լինել վրացերեն չիմացող անձը»,- ասել է «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» նախագահ Նոնա Քուրդովանիձեն։
«Գախարիան հանուն Վրաստան» կուսակցության փոխնախագահ Նաթիա Մեզվրիշվիլին, ով տարիներ շարունակ աշխատել է հանրային ծառայություններում, արձագանքել է օրենսդրական փոփոխությանը։
«Գլխավորն այն է, որ առաջնային կառուցվածքային ստորաբաժանման (այսինքն՝ վարչության) պետը և նրա տեղակալն այլևս չեն համարվում հանրային ծառայողներ, և նրանց ծառայության ընդունման կարգը պարզեցված է՝ ընդունվում են վարչական պայմանագրով, ոչ Կոնուրսի կանոնով: Սա նշանակում է, որ վարչության պետն ու տեղակալը դառնում են քաղաքական անձ և պարտավոր չեն քաղաքական չեզոքություն պահպանել (այս ֆոնին պատկերացնում եք, թե ինչ է լինելու գերատեսչությունների ներսում)։ Կառավարության 2017 թվականի ապրիլի 26-ի թիվ 215 որոշմամբ սահմանված որակավորման պահանջները (բարձրագույն կրթություն, ստաժ) այլևս չեն տարածվի վարչության պետի և տեղակալի վրա։
Այս ամենը նշանակում է նվաճել նեպոտիզմի նոր բարձունքներ, քաղաքականացնել հանրային ծառայությունը, ուժեղացնել ճնշումը գերատեսչությունների ղեկավարների և նրանց տեղակալների վրա և փորձել նրանց միջոցով վերահսկել համակարգում իրավիճակը։
Պետական լեզվի իմացությունը պարտադիր պայման է ծառայողին աշխատանքի ընդունելու համար (հիմա էլ է այդպես): Քանի որ փոփոխությամբ վարչության պետն ու տեղակալն այլևս հանրային ծառայողներ չեն, նրանցից պետական լեզվի իմացություն չի պահանջվում։ Ես հնարավոր եմ համարում, որ գիտակցաբար են արել այս մասը, սակայն օրենքի բուն նպատակից ելնելով նաև հնարավոր եմ համարում, որ այս մասով բացթողում է եղել։ Քանի որ խոսքը ավտորիտար, ռուսական տիպի, ոչ լեգիտիմ ռեժիմի մասին է, իհարկե, ոչինչ չի բացառվում։ Սա կպարզվի»,- նշում է Մեզվրիշվիլին։
Վրաստանի ոչ լեգիտիմ խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ընդգծում է, որ հանրային ծառայությունը կատարվում է վրացերենով, և այս առումով ոչինչ չի փոխվել։
«Վարչական պայմանագիրն այն գործիքներից է, որով ընդունվում են տարբեր մասնագետներ, այդ թվում՝ այս կամ այն հիմնարկում։ Հնարավորություն կա, որ, օրինակ, օտարերկրյա փորձագետ ընդունվի, բայց, իհարկե, երբ խոսքը գնում է պետական իշխանության կառուցվածքային ստորաբաժանումների մասին, որտեղ վարույթն իրականացվում է վրացերենով, պետական լեզվով, որտեղ փաստաթղթեր են ստեղծվում վրացերեն ու աշխատակիցների հետ շփումը նույնպես վրացերեն է, իհարկե, այստեղ չափորոշիչ կա վրաց լեզվի իմացություն։
Այսօր իմ գործընկերներից մեկն ասաց, որ եթե անգամ օրենքը նայենք, ապա ոչ մի տեղ գրված չէ, որ ՍԴ դատավորը պետք է վրացերեն իմանա։ Ի՞նչ եք կարծում, պետական լեզվին չտիրապետողը կընտրվի Սահմանադրական դատարանում։ Սա շատ մանր ապատեղեկատվություն է։
Եվս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ վրացերենի իմացությունը միշտ էլ լինելու է հանրային ծառայությունում աշխատելու հիմնական չափորոշիչը»,- լրագրողներին ասել է Պապուաշվիլին։
Շալվա Պապուաշվիլին ՎԵԻԱ-ի նախագահ Նոնա Քուրդովանիձեին մեղադրում է ապատեղեկատվություն տարածելու մեջ և կոչ է անում կազմակերպության դոնորներին, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի դեսպանությանը, պահանջել հերքել «ապատեղեկատվությունը»։