Հանրային պաշտպանը կոչ է անում խորհրդարանին հրաժարվել ռուսական օրենքը «այս տեսքով» ընդունելուց

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին ռուսական օրենքի երրորդ՝ վերջնական ընթերցման հետ միաժամանակ հայտարարություն է տարածում և խորհրդարանին կոչ է անում հրաժարվել օրենքը «այս տեսքով» ընդունելուց։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Հանրային պաշտպանը ևս մեկ անգամ պարզաբանում է, որ եթե նպատակը Վրաստանին նախատեսված արտաքին օգնության հոսքերի թափանցիկության և ընդունող կազմակերպությունների հաշվետվողականության բարձրացումն է, ապա նշված նպատակին կարելի է հասնել ներկայացված օրենքի նախագծում կամ գործող օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելով։

Հանրային պաշտպանն ընդգծում է, որ Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված բոլոր օրենքները պետք է համահունչ լինեն Վրաստանի եվրոպական նկրտումներին, չպետք է վնասեն գործընկերների հետ հարաբերություններին և մեր երկրի եվրաինտեգրման գործընթացին։

«Խնդրահարույց են ինչպես օրենքի նախագծի վերնագիրը, այնպես էլ նախագծում տեղ գտած մի շարք գրառումներ, որոնք կարող են վնասել օրենքի հասցեատերերի արժանապատվությունը։ Բացի այդ, նախագիծն իր մեջ կրում է քաղաքացիների մասին մեծ քանակությամբ անձնական տվյալների հավաքագրման և բացահայտման վտանգ, ինչը հիմք է ստեղծում գաղտնիության իրավունքի խախտման համար։

Նշենք, որ օրենքի նախագծի քննարկումն ընթանում է մեր քաղաքացիների գրեթե մեկ ամիս շարունակվող բողոքի ֆոնին։

Ելնելով վերոգրյալից՝ Վրաստանի հանրային պաշտպանը ևս մեկ անգամ կոչ է անում Վրաստանի խորհրդարանին հասնել թափանցիկության նպատակին՝ փոփոխություններ կատարելով ներկայացված օրենքի նախագծում կամ գործող օրենսդրության մեջ և հրաժարվել «Օտարերկրյա ազդեցության թափանիցկության մասին» Վրաստանի օրենքի նման տեսքով ընդունումից»,- ասված է Հանրային պաշտպանի հայտարարության մեջ։

Չնայած միջազգային գործընկերների կոչերին և բազմահազարանոց շարունակական բողոքի ակցիաներին, «Վրացական երազանքն» այսօրվա լիագումար նիստում որոշել է հավանություն տալ ռուսական օրենքին։

Վարչապետ Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ մայիսի 14-ից 28-ն ընկած ժամանակահատվածում նախագահի վետոյի ընթացակարգի շրջանակներում հնարավոր է համաձայնեցվեն դիրքորոշումները օրենքի վերաբերյալ։

«Մենք գիտենք, որ Սալոմե Զուրաբիշվիլին չի գրում սեփական վետոյի օրինագծերը։ Կամ «Էնջեոներն» են գրում իր համար, կամ էլ՝ դրսից են գրում։ Հետևաբար, մենք կարող ենք կրկին օգտագործել այս լծակը: Կարելի է օգտագործել վետոյի ընթացակարգը՝ այս օրինագծի վերաբերյալ մեր դիրքորոշումները հաշտեցնելու համար։ Այստեղ մեր գործընկերները ստիպված կլինեն կոնկրետ դիտողություններ ներկայացնել և դրանք արտացոլել նախագահի վետոյի մեջ»,- ասել է Կոբախիձեն։

Սալոմե Զուրաբիշվիլին Իրակլի Կոբախիձեին պատասխանել է, որ օրենքը ռուսական է և կմնա ռուսական։ ««Իմ վրա հույս մի՛ դրեք, որ կմտնեմ այս խաղի մեջ՝ այս օրենքն ավելի պարկեշտ դարձնելու համար»,- ասել է Զուրաբիշվիլին։

Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունները նույնպես հայտարարեցին, որ «այս օրենքը բարելավման ենթակա չէ և պետք է անվերապահորեն ետ կանչվի»։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):