Հանրային պաշտպանի թեկնածու է առաջադրվել Լևան Իոսելիանին

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Քաղաքացիներ» կուսակցության նախագահ Ալեքսանդրե Էլիսաշվիլին հանրային պաշտպանի թեկնածու է ներկայացրել իր կուսակից և պատգամավոր Լևան Իոսելիանիին։ Էլիսաշվիլիի խոսքով՝ Իոսելիանին կարող է ստանալ խորհրդարանի ավելի քան 90 պատգամավորների աջակցությունը։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Այս խորհրդարանում կան ընդամենը մի քանի հոգի, կամ գուցե միայն մեկը, որոնց շուրջ հնարավոր է կոնսենսուսի հասնել։ Այդպիսին է իմ ընկերը, թիմակիցը, մեր կուսակցության ղեկավարներից Լևան Իոսելիանին, ով ունի 90 և ավելի ձայն հավաքելու ունակություններ, գիտելիքներ և կարողություններ։ Ինչքան էլ դժվար լինի ինձ ու մեր կուսակցության համար, ես պետք է Լևան Իոսելիանիին ներկայացնեմ որպես հանրային պաշտպանի թեկնածու: Լևանը մինչև քաղաքականություն մտնելը իրավաբան է եղել, իսկ մարդու իրավունքները նրա համար ծանոթ թեմա են։ Ահա թե ինչով է նա զբաղված տարիներ շարունակ»,- փետրվարի 28-ին կայացած մամուլի ասուլիսում ասել է Էլիսաշվիլին։

Հանրային պաշտպանի թափանցիկ ընտրությունը և նրա գրասենյակի անկախության ապահովումը Եվրահանձնաժողովի կողմից սահմանված 12 հանձնարարականներից մեկն է, որը Վրաստանը պետք է կատարի՝ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։

«Վրացական երազանքը» հաջորդ շաբաթ մեծամասնության նիստում կքննարկի Լևան Իոսելիանիի թեկնածությունը սատարելու հարցը։ «Մեծամասնությունը շահագրգռված է, որ խորհրդարանը կարողանա հանրային պաշտպան ընտրել։ Դա մեր խնդիրն ու շահն է»,- ասել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Լևան Իոսելիանիի թեկնածությունը պաշտպանում են «Հանրապետականի» առաջնորդ Խաթունա Սամնիձեն և անկախ պատգամավոր Թամար Կորձաիան։ Սամնիձեն կարծում է, որ Իոսելիանին խորհրդարանում աշխատանքի ընթացքում կարողացել է սկզբունքային դիրքորոշում որդեգրել սկզբունքային հարցերի վերաբերյալ։ Ըստ Կորձաիայի՝ հաշվի առնելով քաղաքական ենթատեքստը՝ «Քաղաքացիների» առաջնորդն ամենաընդունելի թեկնածուն է, որի դեմ «Վրացական երազանքը» փաստարկ չի ունենա։

«Վրացական երազանքի» և ընդդիմության միջև կոնսենսուսի բացակայության պատճառով Վրաստանի նոր հանրային պաշտպանի ընտրության գործընթացը մեկ անգամ արդեն տապալվել է։ 2022 թվականի դեկտեմբերի 22-ին խորհրդարանը քվեարկեց հանրային պաշտպանի 19 թեկնածուի օգտին։ «Վրացական երազանքի» անդամները չեն մասնակցել քվեարկությանը, իսկ «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչները՝ նիստին։ Մնացած ընդդիմադիր պատգամավորներից ամենաշատ ձայները ստացել է հանրային պաշտպանի տեղակալ Գիորգի Բուրջանաձեն՝ 16, իսկ «Գործընկերություն հանուն մարդու իրավունքների» ոչ կառավարական կազմակերպության ղեկավար Անա Աբաշիձեն՝ 12 ձայն։

Լևան Իոսելիանին պատգամավոր է դարձել 2020 թվականի հոկտեմբերի 31-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում։ 2018-2020 թվականներին եղել է «Վրաստանի քաղաքացիական շարժում» կազմակերպության գործադիր տնօրենը, իսկ 2008-2016 թվականներին ունեցել է իր իրավաբանական ընկերությունը։ Լևան Իոսելիանին ավարտել է Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական ​​համալսարանի իրավագիտության ֆակուլտետը և Չիկագոյի իրավունքի մեդիացիայի ծրագրի մեդիատոր է:

Հանրային պաշտպանի պաշտոնը թափուր է 2022 թվականի դեկտեմբերի 8-ից՝ Նինո Լոմջարիայի լիազորությունների ժամկետը լրանալուց հետո։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):