Խորհրդարանը դեկտեմբերի 22-ի արտահերթ լիագումար նիստում չկարողացավ ընտրել Վրաստանի նոր հանրային պաշտպանին։ Նիստում քվեարկության է դրվել 19 թեկնածուի հարցը, սակայն «Վրացական երազանքի» և ընդդիմության միջև համաձայնության բացակայության պատճառով բոլորը ձախողվել են։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Հանրային պաշտպան ընտրելու համար անհրաժեշտ է 90 պատգամավորի աջակցություն: «Վրացական երազանքի» անդամները չեն մասնակցել քվեարկությանը, իսկ «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչները՝ նիստին։ Մնացած ընդդիմադիր պատգամավորներից ամենաշատ աջակցությունը ստացել է Գիորգի Բուրջանաձեն՝ 16 ձայն, և Անա Աբաշիձեն՝ 12 ձայն։
«Լելո» կուսակցության անդամ Սալոմե Սամադաշվիլիի խոսքով, «Վրացական երազանքը» Եվրամիության 12 հանձնարարականներից մեկը «լիովին նպատակաուղղված ու մտածված» ձախողել է։
«Եվրամիության պահանջում շատ հստակ ասված էր՝ ընտրել երկրի հանրային պաշտպան մի մարդ, ով կունենա ոչ միայն մասնագիտական որակավորում, այլև լայն աջակցություն կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների կողմից։ «Վրացական երազանքը» որոշել է նպատակաուղղված արգելափակել գործընթացը, երբ ներկայացվեն այդ չափանիշներին լիովին համապատասխանող թեկնածուներ, և դրանով իսկ այսօր ձևակերպում է Եվրամիության պահանջներից մեկի մերժումը»,- քվեարկությունից առաջ ասել է Սամադաշվիլին։
Խորհրդարանական ընդդիմության մի մասը կողմ էր ոչ կառավարական կազմակերպությունների կողմից առաջադրված երեք թեկնածուների՝ «Գործընկերություն հանուն մարդու իրավունքների» կազմակերպության ղեկավար Անա Աբաշիձեին, Արդարադատության բարձրագույն խորհրդի նախկին ոչ դատավոր անդամ, «Վրաստանի դատարանի ժամապահի» հիմնադիր Նազի Ջանեզաշվիլիին և հանրային պաշտպանի տեղակալի պաշտոնակատար Գիորգի Բուրջանաձեին։
Երեք թեկնածուներն էլ անընդունելի էին «Վրացական երազանքի» համար, չնայած այն հանգամանքին, որ խորհրդարանի նախագահի կողմից ստեղծված գնահատող խումբը ազնվության, անաչառության, անկախության, բարձր հեղինակության, պատշաճ մասնագիտական գիտելիքների և մարդու իրավունքների ոլորտում ունեցած գործնական փորձի չափանիշներով 19 թեկնածուներից նրանց շնորհեց ամենաբարձր միավորները։
«Վրացական երազանքը» հանրային պաշտպանի սեփական թեկնածուի անունը չի նշել, սակայն խորհրդակցությունների ժամանակ ընդդիմությանը վերջնագիր է ներկայացրել՝ սատարել հինգ թեկնածուներից մեկին, որոնց թվում չէին Աբաշիձեն, Ջանեզաշվիլին և Բուրջանաձեն։ «Երազանքի» առաջարկած 5 թեկնածուներն են եղել՝ Լելա Գափրինդաշվիլի, Թինաթին Էրկվանիան, Նուգզար Կոխրեիձեն, Գիորգի Մարիամիձեն, Քեթևան Չաչավան։
«Այնուամենայնիվ, եվրոպական առաջարկությունները այս երկու ազգանուններին է վերաբերում՝ Աբաշիձեին և Բուրջանաձեն։ Սա եք ուզում... գումարած Ջանեզաշվիլին»,- լիագումար նիստում ասել է «Վրացական երազանք» խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն։
Խորհրդարանական մեծամասնության անդամները կարծում են, որ Անա Աբաշիձեն, Նազի Ջանեզաշվիլին և Գիորգի Բուրջանաձեն քաղաքականապես կողմնակալ են։ Կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն ասում է, որ նրանք «օրգանապես անընդունելի են» Վրաստանի մեկ միլիոնից ավելի քաղաքացիների համար։
«Մեր թիկունքում մեկ միլիոն ընտրող կա։ Այս միլիոն ընտրողների համար, և նույնիսկ ավելին, այս մարդիկ, տեսակները, Աբաշիձեն, Բուրջանաձեն, Ջանեզաշվիլին օրգանապես անընդունելի են։ Առաջին հերթին մենք պետք է հարգենք մեր ընտրողներին: Մենք պետք է ընտրենք հանրային պաշտպան, որն ընդունելի կլինի, այդ թվում՝ մեր միլիոն ընտրողների համար»,- լրագրողներին ասել է Կոբախիձեն։
Հանրային պաշտպանի ընտրության գործընթացը կրկին կսկսվի 2023 թվականին:
Նինո Լոմջարիայի հանրային պաշտպանի պաշտոնավարման ժամկետը լրացել է 2022 թվականի դեկտեմբերի 8-ին։ Հանրային նոր պաշտպանի ընտրության գործընթացի թափանցիկ անցկացումը և անկախ թեկնածուի ընտրությունը Եվրահանձնաժողովի կողմից հունիսին Վրաստանի համար սահմանված 12 առաջնահերթություններից մեկն է, որի կատարումն անհրաժեշտ է երկրին՝ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։