«Հանուն փոփոխությունների կոալիցիան» և «Ազգային շարժումը» ցուցակները չեղարկելու համար դիմում են ԿԸՀ

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Խորհրդարանական ընտրություններում ընտրական շեմը հաղթահարած չորս ընդդիմադիր կուսակցություններից երկուսը դիմում են Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ ցուցակները չեղարկելու համար։ Այս մասին այսօր զուգահեռ ճեպազրույցների ժամանակ հայտարարել են «Կոալիցիա հանուն փոփոխությունների» և «Միասնություն-ազգային շարժման» առաջնորդներ Նիկա Գվարամիան և Թինա Բոկուչավան։ ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ նշված երկու կուսակցությունները խորհրդարանում ունեն ընդհանուր առմամբ 34 մանդատ։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Խորհրդարանը ոչ լեգիտիմ է, հետևաբար այս խորհրդարանում մասնակցելը մենք համարում ենք մեղսակցություն ոչ լեգիտիմ գործողություններին։ Սա մեր կոալիցիայի դիրքորոշումն է։ Կոալիցիայի ցուցակը 82 հոգի էր։ Հայտարարությունը, որը ներկայացնում ենք ձեզ, ստորագրել են բոլոր 82 անդամները՝ բոլորը, ոչ միայն նրանք, ովքեր ԿԸՀ-ով հայտնվել են խորհրդարանում, որոնք եղել են 20-ը։ Մենք բոլորս հրաժարվում ենք ցանկացած ձևով համագործակցել ընտրությունները գողացող և մեր հայրենիքում Ռուսաստանի Դաշնության շահերն արտահայտող ռեժիմի հետ»,- ասել Նիկա Գվարամիան։

Նրա խոսքով՝ ընտրական ցուցակի յուրաքանչյուր անդամ դիմում է ԿԸՀ՝ չգրանցվելու համար որպես Վրաստանի խորհրդարանի ընտրված անդամ և չտրամադրել իրենց՝ որպես խորհրդարանի անդամ ընտրվելու ժամանակավոր վկայական։

«Սա իրավաբանորեն ճիշտ հայտարարություն է, բայց մենք հասկանում ենք, որ ԿԸՀ-ն ու խորհրդարանը կարող են սկսել անօրինական որոշումներ կայացնել։

Այնքան անգամ, որքան անհրաժեշտ է, այս ցուցակի բոլոր 82 անդամները կստորագրեն հրաժարականներ: Սրանով հաստատում ենք, որ խորհրդարանը ոչ լեգիտիմ է, և մեր մասնակցությունն այս խորհրդարանում բացառված է։ Մենք չենք կարող դրա համար լեգիտիմություն ձեռք բերել այնտեղ մեր ներկայությամբ»,- ասել է Նիկա Գվարամիան։

«Միասնություն-Ազգային շարժում» կուսակցության առաջնորդ, ընտրական ցուցակի առաջին համար Թինա Բոկուչավայի խոսքով՝ ինքն ու ցուցակի յուրաքանչյուր անդամ անհատական ​​հայտարարությամբ դիմելու են Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

«Այն նամակները, որոնք մենք ուղարկում ենք ԿԸՀ, մեր ազատ կամքի արտահայտությունն է, և խնդրում ենք, որ մեզանից ոչ մեկին, «Միասնություն-Ազգային շարժման» ընտրական ցուցակում հայտնված անձանցից ոչ մեկին ժամանակավոր մանդատ չտրվի, որ մեզ չգրանցեն և մեր անունն ու ազգանունը չուղարկեն խորհրդարան՝ մեր լիազորությունները ճանաչելու համար։

Մենք հրաժարվում ենք մանդատներ ընդունել խորհրդարանական ընտրությունների արդյունքում, որտեղ տեղի է ունեցել տոտալ կեղծիք, գաղտնիության տեսքով խախտվել է սահմանադրական կարևորագույն սկզբունքը, հետևաբար չի արտահայտվել վրաց ժողովրդի ազատ կամքը, որտեղ շատ են եղել զանգվածային խախտումներ, որոնց արդյունքները չի ճանաչում քաղաքակիրթ աշխարհը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռ չի ամփոփել հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունները։ Այսօր առկա տվյալներով՝ «Միասնություն-Ազգային շարժում» օրենսդիր մարմնում ունի 16, իսկ «Կոալիցիա հանուն փոփոխություններին»՝ 18 մանդատ։

Հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ։ ԿԸՀ-ի տվյալներով՝ «Վրացական երազանքի» օգտին քվեարկել է ընտրողների 53,93%-ը (1 120 011 ընտրող)։ Այս արդյունքի լեգիտիմությունը չեն ճանաչում ընտրական շեմը հաղթահարած ընդդիմադիր կուսակցությունները, որոնց միջև ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

  • «Կոալիցիա հանուն փոփոխությունների» - (11.037%)
  • «Միասնություն-Ազգային շարժում» - (10․164%)
  • «Ուժեղ Վրաստան» - (8․814%)
  • «Գախարիան հանուն Վրաստանի» - (7․771%)

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նույնպես կարծում է, որ ընտրությունները «ամբողջովին կեղծվել են»։ Նրա խոսքով՝ Վրաստանը դարձել է «ռուսական հատուկ գործողությունների զոհ»։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։